Արէա-ի խոսքերից
Բյուր ջան, ես ունեմ մի համոզմունք, որը էնքան կարծրացած ա անձնական փորձով, որ շատ դժվար կլինի փոխել. Հայաստանի ամենագլխավոր խնդիրը գողական, քրեական փոխհարաբերություններն են մարդկանց միջև, բոլոր աստիճաններում ու բնագավառներում։
Բոլոր խնդիրնեը, սկսած կանանց նկատմամբ խտրականությունից ու բռնությունից, վերջացրած պատերազմում պարտությամբ ու ահռելի արտագաղթով, ածանցյալ են սրան։
Ամեն ինչի հիմքը էս փտած, կեղտոտ, սովետագողական, որը շատ դեպքերում որպես ավանդական ու հայրենասիրական են ներկայացնում, մտածելակերպի ու կենսակերպի հետևանք են։
Հիմա, էս վերլուծաբաններից ո՞ր մեկն ա խոսել սրա մասին։ Ճիշտ հակառակը, միշտ ծաղրել, ու անվանարկել են մաֆիոզ պարագլուխների դեմ պայքարող մարդկանց։
Այսինքն էս մարդիկ բացահայտ մաֆիոզ շրջանակների ազդեցության տակ են, որոշ դեպքերում էդ արժեքների հենց կրողն են, ու ինչքան էլ գրագետ ու խելացի վերլուծականներ ներկայացնեն, ես լսելով դրանք, ու ֆիլտրելով կարևոր դրվագները, հստակորեն առանձնացնում եմ կոնկրետ խմբի շահերին ուղղված հատվածներն ու անտեսում եմ դրանք։
Ու նաև մեղավոր եմ համարում էս մարդկանց բոլոր արատավոր երևույթների համար, որոնք անձամբ ինձ խեղդում են, ու չեն թողնում նորմալ ապրել։
Եթե էս մարդկանց հետ համաձայնվել կամ չհամաձայնվելը, ընդունել-չընդունելը հեռվից զուտ գաղափարական հարթության վրա ա, իմ համար անձնական, իմ ու ընտանիքիս անմիջական կենսական ապահովության խնդիր ա առաջացնում։
Էջանիշներ