StrangeLittleGirl-ի խոսքերից
Ես էլ եմ իրանց շա՜տ վաղուցվանից հետևում, հենց հակալևոնական հողի վրա, երբ ողջ ակումբը լևոնական էր դարձել, ու մի քիչ մաքուր օդի կարիք կար։ Մենակ Անժելային եմ նոր հայտնաբերել։ Հետո, օրինակ Էդգար Էլբակյանը վերջին վիդեոյում հենց Լևոնի թեկնածությունն էր առաջարկում, ինչի հետ հեչ համաձայն չեմ, բայց դե Լևոնն էլ էս պահին Նիկոլից լավ կլիներ։ Ու ի վերջո, իրանք զուտ խելացի մարդիկ չեն։ Ես ու դու էլ ենք խելացի, կարանք նստենք, ժամերով էս թեմաներից խոսենք, բայց իրանցից առնվազն մի քանիսը հենց ոլորտի մասնագետներ են՝ ադրբեջանագետ, թուրքագետ, և այլն։ Իրանք իրանց մասնագիտական գործունեությունը նվիրել են էս թեմաներին, հետևաբար ինձնից ու քեզնից շատ բան գիտեն ու շատ բան են հասկանում, նույնիսկ եթե հակալևոնական են (ու վերջին հաշվով երևի դրա համար են հակալևոնական՝ խիստ դեմ լինելով պատերազմ, թե խաղաղություն թեզին)։
Էջանիշներ