Chuk-ի խոսքերից
Սարկազմ իհարկե կար գրածումս, բայց նպատակն էր ցույց տալ, թե ինչ հանգիստ կարելի է վարկածներ առաջ քաշել:
Նայի, հիմա ինչ-որ օրինակներ բերեցիր, որոնք մոտդ այլ կասկածներ են առաջացնում: Արի հակառակ օրինակների ցանկ բերեմ.
- ՌԴ նախագահ Պուտինն ամբողջ աշխարհից առաջին շնորհավորողն է լինում,
- Էդ բարձր մակարդակով շնորհավորանքը չի բավարարում, մի քանի ժամ անց Մեդվեդևն է շնորհավորում,
- Նիկոլի առաջին ոչ հայ պաշտոնյայի հետ հանդիպումը լինում է Պուտինի հետ, ջերմ խոսքեր են փոխանակում,
- ՌԴն էդքան ազդեցություն ունենալով որևէ բանով չի խառնվում,
- Նիկոլը հետ է կանգնում իր նախկին ասածներից ու պնդում, որ ՀՀ-ն պետք է մնա ԵԱՏՄ կազմում,
- և այլն:
Հիմա հանգիստ սրանց հիման վրա կարելի է տեսություն սարքել, թե ուրեմն ՌԴ-ն է կազմակերպել էս ամենը, որտև Սերժից նադայել են եղել: Ի դեպ հուշեմ, որ նման տեսություն սարքողներ ու դրան հավատացնողներ կան:
Ի՞նչ եմ ես առաջարկում: Շատ հասարակ բան, հենվել մենակ կոնկրետ իրական փաստերի վրա: Կա՞ որևէ իրական ազդակ որ որևէ երկրի մատը խառն է: Ոչ, չկա: Ուրեմն չընկնենք ենթադրությունների գիրկը, որտև միլիոնավոր ենթադրություններ կարող ենք ունենաք ու միլիոնավոր տեսություններ կազմել: Կարող ենք էստեղ Թուրքիայի կամ Ադրբեջանի կապ էլ հայտնաբերել՝ հիմնվելով ոչ մի փաստ չունենալու վրա, պնդելով, որ փաստ չկա, քանի որ գաղտնի են անում: Ասենք ո՞նց կբացատրեք, որ մեր խառը վիճակից Ադրբեջանը չօգտվեց ու չհարձակվեց: Օգնե՞մ տեսություն կազմել: Որտև ուզում էր Հանել Սերժին, ով անընդհատ մանևրում էր, ու բերեր մի մարդու, ով կոշտ հայտարարություն կանի՝ իր ձեռքերն ազատելով միջազգային հանրության առաջ: Կուզե՞ս Իրանի կապի մասին էլ տեսություն կազմեմ: Իսկ Իսլամական պետությա՞ն: Տեսություններ ինչքան ուզեմ կսարքեմ ու ինձ կտխրացնեմ: Բայց եթե չկա որևէ իրական հիմք նման տեսություն կազմելու, ուրեմն լավագույն լուծումը ձեռնպահ մնալն է:
Առավել քան վստահ եմ, որ սա մաքուր հայկական/հայաստանյան հեղափոխություն էր:
Ու բարեբախտություն է, որ գերտերություններից որևէ մեկը չի փորձել ոչ սա կազմակերպել, ոչ նպաստել, ոչ էլ խոչընդոտել: Այլ կողքից նայել է:
Էջանիշներ