Տերմիններդ մի հատ նորմալ ստուգի, նոր օգտագործի, ամոթ ա։
Կարծեմ հենց էդ պարտությունն ենք ստեղ քննարկում։ Բայց պետք ա հասկանալ, թե ինչը բերեց պարտության։ Դրանից առաջ էլ պետք ա հասկանալ, թե ինչը բերեց պատերազմի։ Երբ բոլորի սիրելի Նիկոլը մեկը մեկի հետևից դիվանագիտական սխալներ էր անում, իրան ասում էին, զգուշացնում էին՝ էս ինչ ես անում, վտանգավոր ա։ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնե՞լն ասեմ Խաչատուրովով ու Պուտինի հրավերներ մերժելով, թե՞ «Արցախը Հայաստանն է և վերջ» պոպուլիստական արտահայտությունը, որից հետո լիքը խելացի մարդիկ սկսեցին զգուշացնել, որ էս նախադասությունը խոշոր դիվանագիտական սխալ ա։ Դե էլ չասեմ, որ Նիկոլը պատերազմն ավելի շուտ ու պակաս կորուստներով կանգնացնելու շանս ա ունեցել, որ լիքը անհասկանալի բաներ են կատարվել պատերազմի ժամանակ, որ պատերազմից առաջ Նիկոլին զեկուցվել ա, թե ինչ տիպի պատերազմ ա սպասվում, բայց դե ինքը զբաղված էր նախկինների որսով։ Հիմա էլ ա զբաղված նախկինների որսով։
Էջանիշներ