Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ յուղ ես վառում: Էս պատերազմից խուսափելու ոչ մի վարյանտ չուներ Հայաստանը իր սաղ կոմպետենտ, հավասարակշիռ գրագետներից սկսած մինչև վերջին շիզոֆրենիկը վերջացրած էլ հավես չկա մի հարյուր էջ նույն բանը կրկնելուց: Կարայի՞նք առաջին գենոցիդից խուսափեինք, երկրորդ գենոցիդից խուսափեինք, առաջին համաշխարայինից խուսափեինք, Ղարսը տալուց, Սումգայիթ-Բաքվի ջարդերից, Ղարաբաղի առաջին պատերազմից խուսափեինք, ինչքա՞ն կարելի ա շարունակ տուֆտել…
Թուրքական սպառնալիքը երկրաշարժի պես բան ա, մենակ մի տարբերությամբ, որ երկրաշարժը մի քիչ ավելի դժվար ա կանխատեսելը, քան բաշիբոզուկների հարձակումը: Ոնց երկրաշարժին են պատրաստվում ուժեղ շենքեր սարքելով, տենց էլ պիտի պատերազմին պատրաստվեինք տեխնոլոգիայով ու սեփական զենքի արտադրությամբ, ու էլի դեռ պիտի պատրաստվենք: Իսկ Հայաստանը պատրաստվել էր նույն ձև, որց որ Լենինականի կամ Սպիտակի շենքերն էին սարքել: Ամերիկադ տրիլիոններ ա ծախսում սպառազինության վրա, կարա՞ս մի կոմպետենտ, հավասարակշիռ, գրագետ դիվանագետ մարդ ճարես, որ սաղ աշխարհի հետ նենց պայմանավորվի, որ էլ ու էլ պատերազմ չլինի, էդքան հավայի ծախս չանի աշխարհը, հանգիստ ապրենք դրախտում ու զարգանանք, արա… Մենք 500 տարի որ էսքանը չենք ջոկել, ուրեմն խայտառակ տուպոյ անհույս ժողովուրդ ենք, ու հայությանը շատ քիչ կյանք ա մնացել, չնայած մնացած աշխարհին էլ ոնց որ երևելի շատ չի մնացել:
Եթե անխուսափելի էր ուրեմն էս միակ լուծումն ա... մյուս անգամ լավ պատրաստվենք չենք պարտվի... և ընդհանրապես բանակցությունների պետք էլ չի մասնակցել, մեկ ա կռիվ ա սկսելու...

ըստ քեզ մեզնինց բան կախված չի... դե ուրեմն զինվելն էլ մեզնից կախված չի

Վիշ ջան, դրա համար էլ քո մոտեցման գործիչը երբեք երկրի գլուխ չի կարա գա... երկրի գլուխ են գալիս մարդիկ որոնք լուծում ունեն ու հասկանաում են, թե ինչքան ա մեզնից ու դրսից կախված...