Աթեիստ (13.05.2018)
Ներկա փուլում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընդամենը մեկ վերաբերմունք ու պահանջ պետք ա լինի. անվերապահ աջակցություն և շուտափույթ արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ քայլերի ձեռնարկում։
Իսկ ֆեյսբուքը, մեր դեպքում հասարակությունը, տրաքում ա Նիկոլին աստվածացնողների, ու Նիկոլի հազը, ուղիղ եթերն ու նախարարների ընտրությունը քննադատողների ու ծաղրողների պատերազմից։
Մոռացել ենք ինչի համար ենք հավաքվել։
StrangeLittleGirl (14.05.2018), Տրիբուն (14.05.2018)
Նիկոլի միակ ռեսուրսն էս պահին հանրային աջակցությունն ա, քաղաքացու վստահությունը, մեզնից մեկը համարվելը։
- ԱԺում քաղաքական մեծամասնությունը դեռ քայքայված չի ու ձգտում ա ռևանշի։
- Արտաքին խաղացողներից Նիկոլը չունի աջակցություն։
- «Գործընկեր» ուժերից ՀՅԴն ու ԲՀԿն հարմար առիթի դեպքում թիկունքից կխփեն,
- Նախարարություններում ու ուժային կառույցներում դեռ միայն ղեկավարներն են փոխվել, ընդ որում որոշ դեպքերում հենց համակարգի մարդկանցով, իսկ միջավայրը, մտածելակերպը ու կապային մեխանիզմները դեռ նույնն են,
- Լրատվականների մեծ մասը շարունակում եմ վերահսկվել ՀՀԿի, Քոչարյանի, ԲՀԿի կողմից, ավելացել են ֆեյք կայքերը, բուռն տարածվում ա կեղծ ինֆո,
- ընտրախախտումների մեխանիզմները դեռ քանդված չեն,
- Նիկոլի թիմը հավատարիմ ա, բայց փոքր,
Էս ամեն ինչը նշանակում ա, որ եթե Նիկոլը կորցրեց հանրային աջակցության իր ռեսուրսը՝ պարտվում ենք։ Ու էդ կոնտեքստում Լայվերը կարևորությամբ երկրորդ հանճարեղ լուծումն է, որ ունեցավ շարժումը։ Առաջինն ապակենտրոն ակցիաներն էին։ Նիկոլը Լայվերով ամեն օր մոբիլիզացված ա պահում մի քանի հարյուր հազար մարդու։ Նիկոլը, Արայիկը, Արսենը լայվերով ցույց են տալիս իրենց բաց լինելը, ոտի գործի գնալով ու գինու փառատոնում գինի խմելով՝ մեզնից մեկը լինելը։ Էս կարևորագույն գործիք ա, որ չի կարելի կորցնել։
Հաջորդ անգամ էսքան գրելու փոխարեն լայվ կմտնեմ :ճ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այ մարդ էլ ֆբ մտնելը մարդու չի գալիս:
Էս ինչքան յախքա հելել ջրի երես:
Հիմա էլ մարդիկ «ՀՀ վարչապետ» էջն եմ շէյր անում, իբր Նիկոլի հայտարարությամբ, թե արագաչափերի մինչև հիմա եղած տուգանքները զրոյացնում են:
Ինչ աստիճանի ձիշովկայություն էլի...
Որ սնահավատները հետո տարածեն, թե Նիկոլը խաբեց...
Գայլի ասած մահապատիժը չգիտեմ, բայց ինձ մնար՝ էն միջնադարյան անգլիական պատժածիջոցը կյանքի կկոչեյի, քն որ ծնկաչոք գլուխն ու ձեռքերը ամրացնում են, որ անցնող-դառնողը թքի երեսներին:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Gayl (13.05.2018)
Թող մյուսները հրաժարվեն ծառայողական մեքենանրից: Նիկոլը լավ առայժմ թող օգտվի հանկարծ հակահեղափոխականները, տրոցկիստները վնաս չտան:
թողել եմ գործով զբաղվի, եսել եմ էտ ասում, որ գործով զբաղվի ճառ ասելու փոխարեն:
Թող վերացնի կապրենք կտեսնենք գները ինչքան կիջնի, նաև դրանովել կգնահատենք:
Ծառուկյանի մուծած հարկերինել անձամբ ես ուշի ուշով հետևելու եմ: Ւմ համար էտ ավելի պրինցիպալ հարցա Նիկոլի թիմի աշխատանքը գնահատելու համար քան մոնոպոլիաները:
Գաղթական (13.05.2018)
Լայվերը չեն թողնում, որ ժողովրդի մեջ արթնացած համայնքային գիտակցությունը ցրվի։ Իսկ դա էս պահին շատ կարևոր ա, հատկապես Նիկոլի համար, մինչև որ իր կառավարության հիմքերն ամրապնդվեն։ Հավանաբար հետագայում էլ էդ ավանդույթը կշարունակի, բայց երևի ոչ էսքան հաճախ, հնարավոր ա՝ շաբաթը մեկ, կամ ամիսը մեկ օր նշանակի լայվի համար ու տեղեկացնի ժողովրդին ինչեր են արվել շաբաթվա կամ ամսվա ընթացքում, պարզաբանի դժգոհությունների առիթ տվող հարցերը, ոնց որ Օսիպյանի նշանակման հետ կապված արեց
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 14.05.2018, 05:48:
Lion (14.05.2018), StrangeLittleGirl (14.05.2018), Գաղթական (14.05.2018)
Դրանիցել հեշտ բան ՊԵԿ ամեն եռամսյակ 1000խոշոր հարկատուների ցուցակը հրապարակումա:
http://www.taxinfo.am/upload/512%20KB_1516111209402.pdf
Էս լայվերը լրիվ նոր մշակույթ են։ Դրա համար մի քիչ դժվար ա ընկալելը։ Բայց անձամբ ինձ դուր են գալիս։ Լավ կլինի ուղղակի մի քիչ համակարգեն, այսինքն՝ էնպես չլինի, որ ստիպված լինենք օրը տասնհինգ հատ լայվ նայել։ Գուցե եթե Նիկոլն ամեն օր հինգ րոպեով մտնի, իսկ մյուսները շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ, հերիք կլինի։ Ու ստեղ կարևորն էն ա, որ էս լայվերը իրանց՝ մեզնից մեկը լինելու զգացողություն ա հաղորդում, ու էդ շատ կարևոր ա գոնե վստահություն ձեռք բերելու համար։ Ու ընդհանրապես Նիկոլն իրա լայվերով նաև զեկուցում ա, թե ինչ ա արել օրվա ընթացքում։ Դրանով ցույց ա տալիս, որ հաշվետու ա ժողովրդի առաջ։
Մենակ մի մտավախություն կա․ լայվերը չպիտի փոխարինեն մամլո ասուլիսներին, որովհետև պիտի միշտ հարթակ լինի կառավարությանը սուր հարցեր տալու։ Եթե զուգահեռ դա էլ շարունակվի, ընտիր բան կլինի։ Ու կարելի ա ասել, որ մյուս պետություններն էլ մեզնից սովորելու լիքը բան կունենան։
Lion (14.05.2018)
օրինակ էտ ցուցակում Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ Կոնյակի գործարանը 130-րդ տեղումա ընդամենը 858միլիոն դրամ վճարած հարկերով:
Համեմատության համար Պռոշյանի կոնյակի գործարանը որ համեմատաբար նորաստեղծա ու Արարատի պես բրենդի համեմատ կարելիա ասել կոնյակի ցեխա, 89-րդ տեղում 1միլիարդ 207միլիոնա վճարել: Էտ ծիծաղելիա:
Ի սկզբանե էլ պարզեր, որ դու քո եզրակացությունը ունեիր, հարցերը տալիս էիր տալու համար պրոֆեսոր ջան:
Բնականաբար իմ սուբյեկտիվ կարծիքնա որ չի կարա Արարատը 130-րդ տեղում լինի ու ընդամենը 2միլիոն դոլլար հարկ վճարի:
Եթե տենց չնչին հարկերա վճարում ուրեմն ստվերումա աշխատում:
Չեմ պատրատվում քո պես պրոֆեսերին ապացուցելու համար գնամ գործարանի դեմը կանգնեմ հաշվեմ թե տարին քանի շիշ կոնյակ են արտահանում կամ ներքին շուկայում վաճառում:
Պրոֆեսոր? Ընդամենը Գայլ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ