էս զեղման իմաստը ո՞րն ա, երբ սաղի ներվերը տեղից լարված են
էս զեղման իմաստը ո՞րն ա, երբ սաղի ներվերը տեղից լարված են
Աթեիստ (27.10.2020)
Աթեիստ (27.10.2020)
Էս կարգի մի «իմաստ»։
https://www.panorama.am/am/news/2020...յան/2375729
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Կարող ես որքան սիրտդ ուզում է բազմերանգ ու անկապ իմաստներ փնտրել, բայց բուն իմաստը չնկատելու կամ չհասկանալու տալ։ Մեջբերածդ նյութը ցանկություն չկա նույնիսկ մեկնաբանելու։
Թեև խոսքս խիստ էմոցիոնալ էր արտահայտված, բայց իմաստը կոնկրետ էր։ Ում ուղղված էր, թող նա հասկանա։ Մյուսների հասկանալ կամ չհասկանալը այս պարագայում բացարձակ էական չէ։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
լավ էր, հիշեցի էս ոնց էին անում․ գնամ 168ժամի տակ քոմենք գրեմ ավելի լավ ա
Այ էս նույն բարձր մարտական ոգով շարունակում ենք՝ հաղթելու ենք։
Հ․Գ․
Ներկա իրավիճակում կառավարության հրաժարական, իշխանափոություն և նման այլ սադրիչ պահանջներ դնող և առաջարկող անձինք պիտի պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Վերջին խմբագրող՝ Varzor: 27.10.2020, 21:18:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Գաղթական (28.10.2020)
Ժողովուրդ, սա ի՞նչ է նշանակում
աղբյուրՍիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:
Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:
Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:
Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:
Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:
Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:
Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Թավշյա դավաճանական հարված ազգի թիկունքին։
Որ կռիվը շարունակվեր, ավելի շատ զոհեր ու կորուստներ լինեին, էլի Նիկոլն էր, չէ՞, մեղավոր լինելու։
Էս բարդ քաղաքական իրավիճակում մի մարդ չի կարող վճռորոշ լինել․ ուրեմն ուրիշ ելք չի եղել, ուրեմն ընտրվել է չարյաց փոքրագույնը։
Դուք իրատեսորե՞ն են գնահատում Հայաստանն ու ստեղծված իրավիճակը։ Փաստացիորեն ոչ մի դաշնակից չունեցող, միջազգային հանրության համար «անկարևոր» եկրիր, որ իր սեփական ու միայն իր սեփական ուժերով դուրս էր եկել պատերազմի։ Հա, դուխները հազար էր, բայց օբյեկտիվորեն ո՞նց էր հաղթելու էդ անհավասար պայքարում՝ առանց աջակցության։
Էս կոնֆլիկտի միակ բարի լուծումը Արցախի անկախության ու ինքնավարության միջազգային ճանաչումը կլիներ, որը չկա։ Ի՞նչ էիք ուզում էս պայմաններում, որ մսաղացը շարունակվի՞։
Դավաճանն ու դավաճանությունը շատ ծանր բառեր են, բայց եթե անպայման պիտի կիրառվի, ուրեմն թող ազգային ժողովը քանդողների, Արարատ Միրզոյանին ծեծողների ու մնացած նմանների վրա տարածվի, բայց ոչ թե մի մարդու, ով իր ուժերի ու հնարավորությունների սահմաններում փորձեց հնարավորինս անել թե Արցախի, թե Հայաստանի համար։
Chuk (11.11.2020), Freeman (10.11.2020), John (10.11.2020), One_Way_Ticket (10.11.2020), Quyr Qery (14.11.2020), Sky (10.11.2020), Smokie (11.11.2020), Srtik (11.11.2020), Աթեիստ (10.11.2020), Այբ (16.11.2020), Արէա (11.11.2020), Արշակ (11.11.2020), մարդ եղած վախտ (10.11.2020), Նաիրուհի (11.11.2020), Նիկեա (10.11.2020), Ուլուանա (13.11.2020), Վիշապ (11.11.2020)
ԻՀԿ, նման գրառում կարող էր գրել իրավիճակից և հետևանքներից անտեղյակ մարդը։
Պետք չէ զուտ մեղավորներ ման գալ՝ դա փակուղի է։ Այնքան ման եկանք, որ այս օրին էլ հասանք։
Եթե զուտ տրամաբանությամբ ենք դիտարկում, ապա ցանկացած գործընթացի դրական կամ բացասական արդյունքի համար ի վերջո պատասխանատվություն են կրում այն մարդիկ, որոնք պատասխանատվություն են ստանձնել այդ գործընթացն իրականացնելու, ղեկավարելու։ Հետևաբար, ես չգիտեմ Փաշինյանը մեղավոր է, թե մեղավոր չէ (իմ անձնական կարծիքը չեմ ցանկանում նշել), բայց պատասխանատու է։ Հետևաբար պիտի պատասխան տա։
Շարքային քաղաքացին չէ, որ պետք է իրատեսորեն գնահատականներ տա իրավիճակներին։ Այդ գնահատականները տալու և գործելու համար կան պատկան մարմիններ և պաշտոնատար անձինք։ Եթե դրանք չեն ընդունում իրենց թերացումները, ապա մեզ ոչինչ չի ապահովագրում նման կամ ավելի վատ իրավիճակներից ապագայում, քանի որ շտկվելու փոխարեն թերություններն ավելի են խորանալու։
Ազգային ժողով ու կառավարության շենք քանդողները, ԱԺ նախագահ ծեծողները, առավելապես այդ ամենը հրահրողները (դեմքներին ուշադիր նայեք՝ ահագին կեղտոտ տեղերից կարող է հիշեք) նորվա դավաճանները չեն՝ սեփական շահի համար ամեն ինչի պատրաստ են։ Դե որ ուշադիր ման գանք պատվիրատուներին էլ կգտնենք։ ԻՀԿ ՀՀ օրենսդրությունը լիովին թույլ է տալիս արարքներին որակում տալ և պատասխանատվության ենթարկել։ Մնում է օրենքը գործի մասնավորապես պատվիրատուների մասով։
Ընդամենը պետք է յուրաքանչյուրս իր պատասխանատվությունը զգա և կրի այն ամենի համար, ինչը պիտի աներ, պարտավոր էր կատարել, բայց չի արել կամ լավ չի արել, և այն ամենի համար, ինչը չպետք է աներ, բայց արել է։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Sagittarius (11.11.2020)
Կարճ կգրեմ՝ կարծում եմ խելամիտ մարդիկ պիտի միավորվեն Փաշինյանի շուրջ ու չթողեն Պուծինի շները հետ գան, էդ դեպքում Հայաստանն էլ կդատարկվի ու մաս-մաս կարվի ռուսների ու թուրքերի միջև։
Լիքը անիմաստ հիսթերիա կա այդ թվում իմ ծանոթ-բարեկամ առաջին հայացքից խելացի թվացողների մոտ, ես կարծում եմ՝ սրանք սաղ ապուշներ են, մի մասը իրականության զգացումը կորցրած, մի մասը անձնական ճղճիմ շահերից դրդված, մի մասն էլ ուղղակի ինքնահաստատվելու առիթ տեսած:
Հայաստանը պիտի շարունակի ռազմական դրությունը ու շատ արագ ձերբակալի բոլոր պրովոկատորներին, մի երկուսին էլ լավ կլինի գնդակահարեն:
Si vis pacem, para bellum
Ինձ թվում ա, եթե բոլոր էս պատերազմի ժամանակ դավաճանածներին ու էն հին շայկին էլ արագ չհավաքի մոտակա օրերին, իրա օրերը հնարավոր ա հաշված լինեն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ