Բան չասի, Արտակ ջան, ուղղակի սա ընկալենք որպես մի մանր թերացում, որը պետք է ուղղել և որի նման բաներին պետք է ուշադիր լինել, զուտ սկզբունքի համար, էլի, եթե ուզում ենք իրավական երկիր ունենալ...
Բան չասի, Արտակ ջան, ուղղակի սա ընկալենք որպես մի մանր թերացում, որը պետք է ուղղել և որի նման բաներին պետք է ուշադիր լինել, զուտ սկզբունքի համար, էլի, եթե ուզում ենք իրավական երկիր ունենալ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (08.11.2019)
Անպայման, Մհեր ջան, պետք ա սենց մանր վրիպումներ հնարավորինս չլինեն: Բայց հուսամ հասկանալի ա, որ սա ընդամենը մանր թերացում ա, ոչ թե օրենքի անտեսում: Պարզ ա, որ նկատելու դեպքում կտանեին ԱԺ-ում սենց օրենքի լրացում կանեին մի 10 րոպեում: Չնայած հանուն արդարության ասեմ, որ պրոֆեսիոնալ իրավաբանը կարող է հիմնավորել, որ օրենքի խախտում չկա: Հենվելով էն կետի վրա, որ վարչապետը կարող է հրաժարվել իրեն հատկացված տարածքից, իսկ պետությունն էլ պարտավոր է բնակարանով ապահովել ու որպես միջանկյալ վիճակ սա լրիվ նորմալ պրոցես է: Այսինքն հրաժարվել է 3-րդ մասնաշենքի ծառայություններից, մինչ օրենքով կարգավորվելը պետությունը տրամադրել է էս բնակարանը:
Բայց խնդիրն էս չի: Խնդիրն էն ա, որ էս հարցի շահարկումը մանիպուլյացիա ա, որի մեջ դու էլ ես թաթախվում: Նայիր, Սերժը վարչապետ դառնալուց հետո շարունակում էր ապրել նույն այդ տանը ու շուխուռ չկար: Ինչու՞: Պատասխանիր ինքդ, ես չեմ պատասխանելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չեմ թաթախվում, եղբայր, ես ուղղակի ուզում եմ, որ Նիկոլի կառավարությունն ավելի արհեստավարժ գործի, ավելի անխոցելի լինի, այսքանը միայն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, շատ լավ ա, որ ուզում ես օգնես։
Բայց դրա ձևը իրանց սխալները գտնելն ու իրանց ցույց տալն ա, ոչ թե «թշնամու» գտնելուց հետո տարածելը, էն էլ հենց էդ «թշնամուն» մեջբերելով։
Ես էլ ուզում եմ ՃՈ-ն ու ոստիկանությունը լավ աշխատեն։ Ու լիքը վիդեո ունեմ, որոնք չեմ տարածում, այլ մենակ իրանց եմ ցույց տալիս։ Որտև նպատակս հենց օգնելն ա, ոչ թե չարախնդալը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Եղբայր, ես որևէ խնդիր իրենց ցույց տալու այլ տարբերակ չունեմ, քան սոցցանցերն են։ Իրենք... մի տեսակ անհասանելի են, էլի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դու հիմա դա ասում էս մի մարդու, որը կարացավ ամբողջ վերնախավի հետ հանդիպի, մինչև վարչապետ։
Առանց որևէ ԽԾԲ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Դեե... ես վերնախավից չեմ, եղբայր...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (08.11.2019)
Հալալ ա բայց Փաշինյանին, ոնց ա մարդու տղեն հլը էսքան ձգում. Նոռմալ ադեվկատ մարդ լիներ՝ հիմա կամ ինսուլտ էր խփել, կամ էլ վաղուց ասել էր՝ «ձեր տիրոջ մերն էլ ընդեղ... գնացեք ինչ ուզում եք արեք»:
Ու ընհանրապես Հայստանի ներքաղաքական վիճակը էնքան էպիկ ա, որ կարելի ա Լինչին, Նոլանին ու Տարանտինոյին խնդրել համատեղ ջանքերով մի հատ վեր վիճակի մասին կինո նկարեն.
Գեյերը պայքարում են ԼԳԲՏ-ի դեմ, արվետագետները պահանջում են վերականգնել ցենզուրան, կանայք պայքարում են կանանց իրավունքները ամրապնդող կոնվեցիայի դեմ: Ցեղասպանությունը ճանաչում ա սենատը՝ հրաժարվում է ճանաչել Թրամփի թայֆեն: Լատիանտառ գրողները պայքարում են հանուն Հայոց լեզվի: Կյանքում Հայոց եկեղեցու պատմության գիրքը չբացածները պայքարում են էդ առարկայի վերականգնման համար: Բանասիրականի ուսանողները դասադուլ են անում, որպեսզի պոլիծեխնիկում Հայոց լեզուն դառնա պարտադիր առարկա: Երիտասարդ սպարտանցիները դաշնակցականները պայքարում Արայիկ Հարությունյանի դեմ:Վա՜յ հողերը հանձնեցին: Ամուլսարը կկործանի Հայաստանի ծովից ծով լինելու նախագիծը... Պլյուս էս ամեն ինչին՝
ժամանակակից արվեստը մետրոյում տԺժցնող լեզբուհիներ
Հալովին նշող սատանիստներ
Արյունարբու շներ
Օղորմածիկ կենգուռուներ
լուսահոգի մուֆլոններ...
Ես էլի էն կարծիքն եմ, որ կրքերը հանդարտվեն, դուրս գանք փողոց՝ պահանջենք, որպեսզի օրինականացնեն մարիխուաննան: Բայց ոնց հասկացա՝ հենա լավ՝ լավ ենք
A long time ago, in a galaxy far, far away...
ARMbrain (26.11.2019), Chuk (08.11.2019), Freeman (11.11.2019), John (09.11.2019), Sagittarius (08.11.2019), Thom (09.11.2019), Varzor (08.11.2019), Աթեիստ (08.11.2019), Արէա (10.11.2019), Բարեկամ (09.11.2019), Գաղթական (08.11.2019), Ծլնգ (08.11.2019), Յոհաննես (08.11.2019), Ներսես_AM (08.11.2019), Շինարար (08.11.2019), Ուլուանա (13.11.2019), Վիշապ (09.11.2019), Տրիբուն (08.11.2019)
Համենայն դեպս Ղարաբաղի հարցում Փաշինյանը իմ կարծիքով ադեկվատության խնդիր չունի, մալաձյե՛ց պարոն վարչապետ.
Si vis pacem, para bellum
Էս «պատերով տալն» ու «ասֆալտին փռելը» լրիվ պուտինյան «мочить в сортире» ոճով է :Ճ
Առաջվա պես կարծում եմ, որ էս «գողականությունը» քրեականացնելը ախմախ պոպուլիստական շոու է, ստացվելու է ևս մի հատ լղոզված հատկանիշներով հոդված ՔՕ-ում:
«Գողական» արարքները ՔՕ տարբեր հոդվածներով ու առանձին հատկանիշներով արդեն կան որպես հանցագործություն, ասենք՝ խմբակային հանցագործությունները, շանտաժը, ահաբեկելը, հանցավոր անգործությունը և այլն:
Ստացվում է, որ Հայաստանում կան օրենքով գողեր, որոնք բացի օրենքով գող լինելուց ուրիշ ոչ մի հանցավոր արարք չեն անում, որի համար կարելի է նրանց ձերբակալել, ու էս մի հոդվածով պիտի ձերբակալե՞ն :Ճ
Եթե սրա իմաստը «գործ» տալու խնդիրը լուծելն է, ապա այդ խնդիրը իրականում գալիս է նրանից, որ քաղաքացիները ոստիկանությանը իրենց կողմից չեն պատկերացնում, էդ խնդիրը լուծելու համար ոստիկանության նկատմամբ վստահությունն ու ոստիկանության վերաբերմունքի ու վարքուբարքի կայունությունն ա պետք բարձրացնել:
Ու «գործ» տալը հենց էդ էլ նշանակում է, որ միլիցուն գործ ես տալիս, որ փող աշխատի… Գողականությունից չի գալիս կոռուպցիան, այլ հակառակը՝ կոռուպցիայից, անտերությունից, բարդակից է գալիս գողականությունը բանակում, բանտերում...
Բարդակը վերացրեք, գողականությունը ավտոմատ կվերանա:
Հ.Գ. էս հարցուպատասխանը ոնց որ պայմանավորված շոու լինի, լավ չեմ ջոկում…
Si vis pacem, para bellum
Լղոզվածը՝ լղոզված ա, բայց իրական բացակ ա փակում։ Նայի, էս լրացումը նախատեսված ա որպես ՔՕ հոդված 223.1, ու սկսվում ա սենց․
Իսկ ՔՕ հոդված 223-ը հետևյալն է․Հոդված 223.1 Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կամ քրեական միջավայրում ներգրավվելը, կամ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը
1. Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հիմա բացակը ո՞րն ա։ Եթե ես փողոցում մեկին մոտենամ ու ասեմ՝ գնա էն խոնութը թալանի, ու այդ մարդը գնա խանութը թալանի, ապա իմ արարքի մեջ հանցակազմ չկա․ բան ա ասել եմ՝ խոսքի ազատության իրավունք ունեմ։ Բայց եթե այդ մարդու ճակատին ատրճանակը դրած լինեի, նոր ասեի՝ գնա էն խանութը թալանի, ապա ըստ 223 հոդվածի իմ արարքի մեջ կա հանցակազմ։ Հիմա պատկերացրու օրենքով գողը իր քրեա-գաղափարական ենթակային ասում ա՝ գնա էն խանութը թալանի։ Փաստորեն կյանքի սպառնալիք չկա՝ բան ա՝ ասել ա։ Ու նկարագրածս առաջին դեպքի նման հանցակազմ էլ չկա։ Բայց իրականում այդ օրենքով գողն էլ գիտի, ենթական էլ գիտի, որ լիքը խոշտանգումների սպառնալիքներ կան՝ ընդհուպ մինչև սպանության։ Ու կատարվում է գողություն, բայց իրական մեղավորին՝ օրենքով գողին, չես կարողանում դատել (գողության շահույթի կապելն էլ այդ օրենքով գողին կարող ա անհնարին լինի), նույնիսկ եթե 100 վկա բերես, որ օրենքով գողը խանութ թալանածին հրահանգել ա գողություն անել, չնայած այդ վկաներին լռեցնելն էլ է կատարվում չարտասանված խոշտանգումների սպառնալիքներով ներծծված քրեա-գաղափարական «գործ տվողի» պիտակմամբ։Հոդված 223. Սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիքը, եթե սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`
պատժվում է ազատազրկմամբ մինչև վեց ամսի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով մինչև հարյուր դրամ, կամ հասարակական պարսավանքով:
Հիմա ո՞նց անես, որ հասարակ մահկանացուի խոսքի ազատությունը չսահմանափակես, բայց օրենքով գողի սպառնալիքով ներծծված «հասարակ խոսքի» ազդեցությամբ կատարված հանցանքների աղբյուրը փակես։ Էս տիպի քրեկանացումն էլ դրա ձև է։ Ի դեպ ԱՄՆ-ի RICO-ն նույն սկբունքով ա ընդունվել ու ահագին հաջողությունների է բերել մինչ այդ անպատիժ մաֆիոզ ցանցերի ծնկի բերելու գործում։ Իսկ ամենամեծ հաջողությունը երևի հենց «գործ տվողների» լռեցնելու դեմը առնելուն նպաստելն է։ Ու սենց օրենքներ զարգացած ու զարգացող շատ երկրներում կան՝ ՔՕ-ում համանման բացակներ փակելու համար։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 14.11.2019, 07:36:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ