User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: «Դուխով» բառը նոր հայերենում

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Խոսակցական հայերենում վաղուց կա «դուխով» բառը:
    2018 թ. համաժողովրդական շարժման ժամանակ այն առավել լայն տարածում ստացավ ու սկսեց ավելի լայնորեն կիրառվել, տեղ գտնելով ոչ միայն բանավոր խոսքում:

    Բառի մասին կան տարբեր կարծիքներ: Այստեղ քննարկելու ենք, թե որքանով է կիրառելի այն հայերենում:

    Մոդերատորական. Թեման ստեղծվել է «Զրուցարան» թեմայից առանձնացված գրառումների հիման վրա:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 10.05.2018, 02:58:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Դուխով» բառը նոր հայերենում

    Եթե հարգարժան Ադմինը հարկ է համարել թրոլլինգ անել ավելի քան տասնամյա պատմություն ունեցող հայկական գրագրությամբ՝( հեղինակավոր Ակումբի ավանդույթները խախտող) կայքի գլխագիրը փոխել, ու հայոց լեզվի հերն անիծել, ուրեմն ես ինձ թույլ կտամ նրան նվիրել նույնպիսի ինքնատիպ մի շապիկ՝

    Վերջին խմբագրող՝ Interdenominational: 08.05.2018, 22:42:

  3. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հարգարժան Ադմինը հարկ է համարել թրոլլինգ անել ավելի քան տասնամյա պատմություն ունեցող հայկական գրագրությամբ՝( հեղինակավոր Ակումբի ավանդույթները խախտող) կայքի գլխագիրը փոխել, ու հայոց լեզվի հերն անիծել, ուրեմն ես ինձ թույլ կտամ նրան նվիրել նույնպիսի ինքնատիպ մի շապիկ՝

    Լա՞վ ես։
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.05.2018), Interdenominational (08.05.2018), Life (11.05.2018)

  5. #4
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Լա՞վ ես։
    Ավելի քան Հումորը մի քաղաքականացրու:

  6. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի քան Հումորը մի քաղաքականացրու:
    Butthurt-ի տպավորություն թողեցիր: Ու մի ասա «մի քաղաքականացրու», էդ Գալուստի ու Էլեկտրիկ Երևանի մենաշնորհն ա:

    Ռուֆ, հանգիստ, սեր ու հանդուրժողականաություն, սեր ու հանդուրժողականություն
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.05.2018), Chuk (10.05.2018), Mr. Annoying (09.05.2018), Smokie (09.05.2018), Աթեիստ (09.05.2018), Արամ (09.05.2018), Տրիբուն (10.05.2018)

  8. #6
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    ......Ու մի ասա «մի քաղաքականացրու», էդ Գալուստի ու Էլեկտրիկ Երևանի մենաշնորհն ա:
    Ասացի, որովհետև 90% հավանականությամբ կանխազգացի, որ ոչ թե գոնե իմ՝ հայերենի վերաբերյալ ունեցածս "հիվանդագին" սկզբունքայնության, այլ քաղաքական շեշտադրում պիտի տեսնես: Չսխալվեցի: Ապացույցը՝ քո կոպիտ, անձնավորված վիրավորական արտահայտությունը: Դա թող մնա քո խղճի վրա: Իսկ իմ հումորը քաղաքական-վիրավորական երանգ չունի (այդ ինչքան պիտի ապերախտ լինեմ, որ ինչ-որ ենթադրյալ ներքին ընդվզումներից կամ համոզմունքներից ելնելով հենց Ադմինին...վիրավորե՞մ )

    Այո, Ակումբը ինձ զուտ հայկական անշեղությամբ ու կայունությամբ (հապա Գրականության, Արվեստի կամ Կրոնի բաժինները աչքի անցկացրու) միշտ ներքին հարգանք է ներշնչել: Ճիշտ ու գրագետ կեցվածքով: Մասնակիցների չպայմանավորված միակամությամբ հենց ՀԱՅՈՑ լեզվի հանդեպ:
    Դրա համար էլ՝ ինձ համար ինչ-որ ներքին արժեքների անսպասելի տեղաշարժ էր, դրա համար էլ՝ զարմացա, ու կատակեցի, որ եթե Ադմինը թրոլլինգ է անում՝ հայոց լեզուն գրողի ծոցն ուղարկելով, ու ՀԵՆՑ ԱԿՈՒՄԲԻ գլխագիր դարձնելով ռուսածին-հայատառ բառը, այդ դեպքում ես նրան սիրով, ու ժարգոնով "զորակցող" շապիկ կնվիրեմ՝ նույն շրիֆտով, որը պիտի ըստ հղացած գաղափարի մատնանշի իմ ներքին բողոքը Ակումբի բանալիային արժեքների խախտման վերաբերյալ:

    Բոլորովին չեմ ողջունում հեգնական տոնդ, Ռուֆուս:
    Լավ մնա:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (09.05.2018)

  10. #7
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոխառություն


    1. որոշակի պայմաններով դրամական պարտք վերցնելը ◆ Փոխառությունե բնավ չվախնար և երբ անկարող գտնվի յուր պարտքը վճարելու՝ բնավ չկարմրիր: Հակոբ Պարոնյան
    2. վերցրած դրամական գումարը, փոխառական գումարի չափը ◆ Մանր փոխառությունները... օգտավետ էր համարում նա: (Րաֆֆի)
    3. դրամը որոշակի պայմաններով պարտք տալու ֆինանսական գործառնություն

    4. (լեզվբ․) ուրիշ լեզուներից բառեր և լեզվական այլ միավորներ փոխառելը որպես լեզվի հարստացման միջոցներից մեկը, ինչպես և այդ բառերն ու արտահայտությունները ◆ Բառապաշարի հարստացման արտաքին միջոցը ուրիշ լեզուներից կատարվող փոխառություններն են: (Դասագիրք) ◆ Հիպնոս, մոնտաժ, սաբոտաժ բառերը մեր լեզվում գործածվում են իբրև փոխառություններ: (Դասագիրք)
    5. (գրկն․) գրողի կողմից ժողովրդական ստեղծագործության կամ այլ գրողի գաղափարի, թեմայի կամ գեղարվեստական հնարանքների օգտագործումը

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.05.2018), StrangeLittleGirl (09.05.2018), Աթեիստ (09.05.2018), Ուլուանա (10.05.2018), Տրիբուն (10.05.2018)

  12. #8
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ֆբ-ից


    «Դուխով» բառի մասին
    Իմ մի շարք գործընկերներ՝ հայոց լեզվական մշակույթի լավագույն ներկայացուցիչներ, որոնց ես ամենայն անկեղծությամբ շատ եմ հարգում, էս քանի օրը տարբեր առիթներով գրեցին «դուխով» բառի դեմ։ Հարգելով նրանց կարծիքը և չցանկանալով բանավեճ ծավալել նրանց էջերում ու փչացնել նրանց քննարկումների համերաշխ մթնոլորտը՝ ես պարզապես այստեղ կներկայացնեմ իմ ըմբռնումն այդ բառի վերաբերյալ։
    «Դուխով» բառի հիմքում ընկած է, իհարկե, ռուս. дух ‘ոգի’ բառն արտացոլող «դուխ»-ը։ Վերջինս արդեն ունի իր որոշակի տեղը խոսակցական լեզվում ու հատկապես «ջահելական» բառապաշարում։ Է՛լ ավելի տարածված է «դուխով»-ը, որը հայակազմ բառ է (քանի որ կազմված է հայերեն գործիական հոլովի «-ով» վերջավորությամբ)։ Ավելի՛ն, այն նաև շատ կոլորիտային է ու մտերմիկ։ Ու ո՛չ պաշտոնական քաջալերանքի նրբիմաստ ու տրամադրություն ունի։ Էլ չե՛մ ասում, որ այդ բառն արդեն իր հստակ տեղն է գրավել Թավշյա հեղափոխության խորհրդանշային համակարգում։ Ուստի այդ բառը բոյկոտելու հորդորները համարում եմ անտեղի։ Պե՛տք չի կոտրել այդ խորհրդանիշն ու դրա ոգին, կամ եթե կուզեք՝ դրա «դուխ»-ը։ «Դուխով» բառը եղել է ու կմնա Թավշյա հեղափոխության կարգախոս։
    Բազմաթիվ համարժեքներ են առաջարկվել «դուխով» բառի փոխարեն՝ անկոտրում, անվախ, անվարան, անվեհեր, թափով, կորովի, համարձակ, ոգով, սրտով, վստահ և այլն։ Սրանք բոլորն էլ, իհարկե, հրաշալի բառեր են։ Ու շատ լավ է, որ գործածվեն։ Բայց ինչո՞ւ «դուխով»-ի փոխարեն։ Թող գործածվեն «դուխով»-ի կողքի՛ն։ Ու ասեմ, որ դրանցից ո՛չ մեկն էլ լիարժեք չի փոխարինում «դուխով»-ի տրամադրահուզախառը նրբերանգներին։ Ու նաև վանկարկելիս է՛ն ուժն ու երանգը չի ունենա։ Համենայն դեպս՝ ժամանակ կպահանջվի դրանց սովորելու համար։
    Պետք չի նաև մոռանալ, որ Թավշյա հեղափոխությունն «անփողկապ» հեղափոխություն է։ Սա իհարկե չի նշանակում, թե այն ցածրախավ շարժում է. ես զզվում եմ դրա «լյումպենապլեբեյական» ելևէջներով որակումներից։ Սա հրաշալի՛ ու բարձրարժե՛ք շարժում է ու ընդգրկում է Հայաստանի բնակչության ամենատարբեր տարիքային ու սոցիալական շերտերը։ Բայց, կրկնում եմ, «փողկապավոր» ու «վեհակեցվածք» չի, այլ ժողովրդական, արշավային՝ ուսապարկով ու կամուֆլյաժով անզեն ու ոչ բռնի շարժում է։ Ու շատ բնութագրական է, որ նրա խորհրդանիշներից մեկը հասարակ ու ջահելական «դուխով» բառն է։
    Կտրականապես դեմ եմ այն պնդումներին, թե «դուխով» բառն արտացոլում է մեր ռուսագաղութային անցյալի ամոթալի մի մնացուկ։ Ո՛չ։ Դա ընդամենը հասարակ բառ է՝ հայակազմ ու հայերենացած։ Ու այն գործածողներն իրենց մտապատկերում չունե՛ն նրա ռուսահենք լինելը կամ ռուսականության որևէ այլ ելևէջ։
    Հավելյալ հստակության համար.
    ● Ես արդյո՞ք առաջարկում եմ, որ «դուխով»-ը մտնի գրական-պաշտոնական լեզու։
    ►Իհարկե ո՛չ։ Այդ բառն ունի իր տեղը, պարզապես թողեք հանգիստ մնա այնտեղ։

    ● Ես արդյո՞ք դեմ եմ, որ այլ՝ «ավելի հայերեն» հոմանիշներ էլ գործածվեն։
    ► Իհարկե ո՛չ։ Քա՛վ լիցի, թող գործածեն։ Բայց ո՛չ թե «դուխով»-ի փոխարեն, այլ նրա կողքին, ավելի ստույգ՝ դրանից հետո։
    Ամենակարևորը՝ «Դուխով» բառը եղել է ու կմնա Թավշյա հեղափոխության կարգախոս։

    Բնականաբար՝ լավ է, որ ձգտենք մեր լեզուն հնարավորինս մաքուր պահենք (թեև էդ «մաքուր»-ի ըմբռնումն ու սահմանները վիճելի ու սուբյեկտիվ են)։ Բայց ո՛չ չափազանցությունների մեջ ընկնելով, ո՛չ զոռով ու բռնի։ Ինչպես այս շարժումն է ոչ բռնի ու համերաշխ, այնպես էլ մեր լեզվական քաղաքականությունը թող լինի։
    Հավերժ համերաշխությո՛ւն ու բարօրությո՛ւն Հայաստանին ու հայոց լեզվին։
    (C) Հրաչ Մարտիրոսյան։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.05.2018), Sambitbaba (10.05.2018), Skeptic (09.05.2018), Smokie (11.05.2018), _Հրաչ_ (10.05.2018), Արէա (10.05.2018), Հայկօ (12.05.2018), Ուլուանա (10.05.2018), Տրիբուն (10.05.2018)

  14. #9
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    դուխով.

    դուլ...
    ըմմմմմ
    դուկատ...

    մեկ այլ փորձ՝ դուխով

    Բառը չի գտնվել

    Հ.Գ.
    հանճարեղ գովազդային ակցիա՝

  15. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆբ-ից

    (C) Հրաչ Մարտիրոսյան։
    որպես ժողովրդական շարժման կարգախո՞ս

    «դուխով պահպանենք հայերենը»?!

  16. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    դուխով.

    դուլ...
    ըմմմմմ
    դուկատ...

    մեկ այլ փորձ՝ դուխով

    Բառը չի գտնվել

    Հ.Գ.
    հանճարեղ գովազդային ակցիա՝
    Ծլնգ ջան, որտև ռուսերենից եկած փոխառությունները համառորեն բառարան չեն մտցնում։ Որևէ բառի՚ լեզվում գոյություն ունենալը ցույց տալու լավագույն ձևը կորպուսներն ուսումնասիրելն ա։ Քանի որ հայերենը բանավոր կորպուս չունի, առաջարկում եմ գրավոր կորպուսում ստուգել։ Էստեղ երևում ա, որ գրավոր կորպուսում բոլ֊բոլ հանդիպում ա, ու ինչ֊որ մեկի հորինած սեփական լեքսիկոնի բառը չի։ Ավելին՚ կարելի ա նաև հեշթեգի հանդիման հաճախականությունը ստուգել։ Էլ չասեմ ֆեյսբուքյան գրառումների մասին։ Ուրեմն եթե նույնիսկ տեսականորեն հայերենում դուխով բառ չկար, ապա առնվազն էս շարժումից սկսած կա։ Դա արդեն եղելություն ա, ինչքան էլ մաքրամոլները գլուխներս արդուկեն։

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.05.2018), Skeptic (09.05.2018), Աթեիստ (09.05.2018), Արէա (10.05.2018), Հայկօ (12.05.2018), Նիկեա (09.05.2018), Ուլուանա (10.05.2018), Տրիբուն (10.05.2018)

  18. #12
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, որտև ռուսերենից եկած փոխառությունները համառորեն բառարան չեն մտցնում։ Որևէ բառի՚ լեզվում գոյություն ունենալը ցույց տալու լավագույն ձևը կորպուսներն ուսումնասիրելն ա։ Քանի որ հայերենը բանավոր կորպուս չունի, առաջարկում եմ գրավոր կորպուսում ստուգել։ Էստեղ երևում ա, որ գրավոր կորպուսում բոլ֊բոլ հանդիպում ա, ու ինչ֊որ մեկի հորինած սեփական լեքսիկոնի բառը չի։ Ավելին՚ կարելի ա նաև հեշթեգի հանդիման հաճախականությունը ստուգել։ Էլ չասեմ ֆեյսբուքյան գրառումների մասին։ Ուրեմն եթե նույնիսկ տեսականորեն հայերենում դուխով բառ չկար, ապա առնվազն էս շարժումից սկսած կա։ Դա արդեն եղելություն ա, ինչքան էլ մաքրամոլները գլուխներս արդուկեն։
    Բյուր ջան, տենց «զոնտիկն» էլ ա հայերենի մաս, «պաժառն» էլ... մեկը ես ինձ այնքան էլ մաքրամոլ չեմ համարում, բայց դե «դուխով պահպանենք հայերենից» մի պահ հեռախոսիս լարը կախ ընկավ...

  19. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, տենց «զոնտիկն» էլ ա հայերենի մաս, «պաժառն» էլ... մեկը ես ինձ այնքան էլ մաքրամոլ չեմ համարում, բայց դե «դուխով պահպանենք հայերենից» մի պահ հեռախոսիս լարը կախ ընկավ...
    Հա, դրանք էլ են հայերեն բառեր։ Համ էլ զոնտիկ չէ, զոնծիկ։
    Իսկ «դուխով պահպանենք հայերենը» ընտիրագույն լուծում ա. ցույց ա տալիս, որ ակումբը հեղափոխությունից անմասն չի մնացել, ցույց ա տալիս, որ հայերենի պահպանությունը մենակ պահածոյացված գրական լեզվի պահպանությունը չի ու ցույց ա տալիս, որ Չուկն էս վերջերս էս կողմերում էրևացել ա:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.05.2018), Աթեիստ (09.05.2018), Նիկեա (10.05.2018), Տրիբուն (10.05.2018)

  21. #14
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դրանք էլ են հայերեն բառեր։ Համ էլ զոնտիկ չէ, զոնծիկ։
    Իսկ «դուխով պահպանենք հայերենը» ընտիրագույն լուծում ա. ցույց ա տալիս, որ ակումբը հեղափոխությունից անմասն չի մնացել, ցույց ա տալիս, որ հայերենի պահպանությունը մենակ պահածոյացված գրական լեզվի պահպանությունը չի ու ցույց ա տալիս, որ Չուկն էս վերջերս էս կողմերում էրևացել ա:
    Հենց նույն քո հղած կորպուսը ասում ա, որ զոնտիկը շատ ավելի հայերեն ա քան զոնծիկը, որը իմ ականջին զուտ ռուսիզմ ա հնչում... ու նաև այս տիպի բաների պատճառով է, կարծում եմ, որ այսպիսի խորհրդային ժամանակվա վիժվածքները չեն մտնում բառարաններ։

    մնացածի պահով՝ օքեյ...

  22. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասացի, որովհետև 90% հավանականությամբ կանխազգացի, որ ոչ թե գոնե իմ՝ հայերենի վերաբերյալ ունեցածս "հիվանդագին" սկզբունքայնության, այլ քաղաքական շեշտադրում պիտի տեսնես: Չսխալվեցի: Ապացույցը՝ քո կոպիտ, անձնավորված վիրավորական արտահայտությունը: Դա թող մնա քո խղճի վրա: Իսկ իմ հումորը քաղաքական-վիրավորական երանգ չունի (այդ ինչքան պիտի ապերախտ լինեմ, որ ինչ-որ ենթադրյալ ներքին ընդվզումներից կամ համոզմունքներից ելնելով հենց Ադմինին...վիրավորե՞մ )

    Այո, Ակումբը ինձ զուտ հայկական անշեղությամբ ու կայունությամբ (հապա Գրականության, Արվեստի կամ Կրոնի բաժինները աչքի անցկացրու) միշտ ներքին հարգանք է ներշնչել: Ճիշտ ու գրագետ կեցվածքով: Մասնակիցների չպայմանավորված միակամությամբ հենց ՀԱՅՈՑ լեզվի հանդեպ:
    Դրա համար էլ՝ ինձ համար ինչ-որ ներքին արժեքների անսպասելի տեղաշարժ էր, դրա համար էլ՝ զարմացա, ու կատակեցի, որ եթե Ադմինը թրոլլինգ է անում՝ հայոց լեզուն գրողի ծոցն ուղարկելով, ու ՀԵՆՑ ԱԿՈՒՄԲԻ գլխագիր դարձնելով ռուսածին-հայատառ բառը, այդ դեպքում ես նրան սիրով, ու ժարգոնով "զորակցող" շապիկ կնվիրեմ՝ նույն շրիֆտով, որը պիտի ըստ հղացած գաղափարի մատնանշի իմ ներքին բողոքը Ակումբի բանալիային արժեքների խախտման վերաբերյալ:

    Բոլորովին չեմ ողջունում հեգնական տոնդ, Ռուֆուս:
    Լավ մնա:
    Այ որ միասին խմելու առաջարկն ընդունած լինեիր, քեզ շատ մեծ սիրով ու հանդուրժողականությամբ կբացատրեի, թե թրոլլինգն իրականում ինչ ա։ Չուկի Ակումբի պաստառը փոխելը թրոլլինգ չի, բայց Նիկոլի վարչապետ ընտրվելու օրը քո կողմից արված իբր թե հումորային գրառումը լավ էլ թրոլլինգ էր։

    Թարգիր butthurt-դ ու լավ մնա։ Չեմ սիրում կեղծավորություն։
    I may be paranoid but no android!

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գույների անունները հայերենում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 05.08.2015, 14:01
  2. Ավարտիր բառը
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 188
    Վերջինը: 26.07.2011, 22:45
  3. Հաջորդ բառը 2
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 07.07.2009, 17:06
  4. Հաջորդ բառը
    Հեղինակ՝ Juventus, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1937
    Վերջինը: 26.06.2009, 05:17
  5. Բառը և Բանը
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.08.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •