User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: «Դուխով» բառը նոր հայերենում

  1. #46
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուխովը, ոչ մի ձևի ռուսերեն ճիշտ չի թարգմանվում
    Отдушинский
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #47
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Դուխով» բառը նոր հայերենում

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Отдушинский
    +
    Ս Աձիկօլոնըմ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. #48
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Դուխով» բառի սկիզբը հայերեն «դու» դերանունն է, «խ»-ն էլ խոյն է, համարձակ, բայց ուշ բարկացող: Եվ ուրեմն, դու պետք է քո մեջի խոյի համարձակությամբ քայլ անես, բայց այս անգամ առանց պոզահարելու, կամ էլ թավշյահարելով

    (с) Գ.Դանիելյան
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.05.2018)

  5. #49
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ ուժեղ կուպե եմ ընկել ))))))))


    Ռուսներն էլ շատ մտածեցին, չգտան թարգմանությունը էտ բառի ու ասին` хотим как в Армении...
    (с) Ս. Աննա
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.05.2018)

  7. #50
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ թվում է, որ թարգմանելու կարիք չկա, որովհետև ռուսները լավ գիտեն, որ հեղափոխություը սկսեցին դուխովները,որին միացան սլուխովերը, իսկ վերջում` նյուխովները
    (с) Ա.Պողոսյան


    Հ.Գ. այ մարդ էնքան կարդացի, կողքս կինս փռշտաց, ասում եմ՝ «դուխո՛վ»..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.05.2018)

  9. #51
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ քննարկվող թեմայի զավեշտականությունը ուր կհասնի: Ու որտեղ կվերջակետվի: Մի տեսակ տխրությամբ զգացի, որ Ակումբը դադարում է լինել մեր հասարակության յուրօրինակ պիրզման:
    Գլուխը քարը այդ չարաբաստիկ "դուխովը", բայց չի կարելի այսչափ մոլագար լինել, պարոնայք, հարգելիներս: Ինձ արդեն հասցրին մեղադրել կեղծավորության մեջ, բայց մեր վայ-լեզվաբանների վատ թաքցված կեղծավորությունը խղճահարության է արժանի: Ցավով եմ նշում: Հասկանում եմ, ամեն ինչ սկիզբ է առել դեռևս 2017թ. "Դուխով ընտրեք Ելքը, և ինքներդ Ձեզ համար բարձր ազդարարեք` Երևան ջան, ելք կա՛." (c) Արայիկ Հարությունյան:
    Այս ամենը հասկանում եմ, ըմբռնումով եմ վերաբերվում: Բայց չի կարելի այսօր, կատակախառն գրառումների մեջ մեջ... հայերենի հերն անիծել:
    Հասկանում եմ նաև, որ Chukը ձգտում է թեման հավասարակշռել հնարավորինս ներշնչյալ "փաստարկներով":
    Ու նաև՝ ըմբռնումով եմ վերաբերվում երկրորդ պլանի շեփորահարների ռեպլիկներին:

    Չգիտեմ ով է ակումբցի Ծլնգը, բայց նա շատ խորաթափանցն է: Ու ցավում եմ, որ նրա նրբին ու ճիշտ "մեսսիջները" աննկատ են մնում Ակումբի կարծես թե հասուն մասնակիցների կողմից:

    Дух-ը հայերեն չի եղել ու չի լինի: Ու եթե շատերը համարում են, որ դա յուրօրինակ հարգանքի տուրք է Վարչապետի ու նրա կարգախոսի հանդեպ՝ եկեք այլ կերպ, ուղղակի ամեն մեկս լինենք օրինապահ ու արժանավոր ժառանգորդը Նոր Հայաստանի:

    Ուզում եմ վերաձևակերպել իմ վաղեմի ծանոթ հրետանավորի "Արքաներ" հետակետի ավագի ասվածը՝ "Եթե մենք չենք զոհվել, դադարե՞լ ենք հայրենասեր լինելուց:"..."Եթե մենք չենք ընդունում ԴՈՒԽՈՎԸ՝ դադարու՞մ ենք զորակիցը լինելուց Նոր Հայաստանին":

    Բոլորին ամենայն բարիք: Էլ ցանկություն չունեմ ոչ մեկի հետ վիճելու ու սուր ճոճելու ԱՅՍ թեմայում:

  10. #52
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուխովը, կարծում եմ, կարելի ա հանգիստ մտցնել հայերեն լեզվաբառապաշարի մեջ, ավելի ճիշտ՝ դա արդեն հայերեն բառ ա, քանի որ նախ ռուսերենում նման հոլովով ու դրանից բխող իմաստով այն գոյություն չունի (с духом), և եթե փորձես անգամ ռուսին բացատրել դրա կիրառության իմաստը, կարող ա լավ չհասկանա կամ բուն, ճշգրիտ իմաստով չհասկանա, քանի որ դուխով-ը առաջացել ա զուտ հայերեն լեզվամտածողության արդյունքում․ փոխառություն չի, օտարամուծություն չի, հետևաբար հայերեն ա /ինչպես, ի դեպ, շատ-շատ այլ հայերեն բառեր, որոնց "օտարածինության" մասին մենք նույնիսկ տեղյակ չենք/։
    Հենց դրանումն էլ հայերեն լեզվի ճկուն հարստանալու ունակությունն ա։
    Ինչքան հասկանում եմ, դուխով-ը հայերենում որպես ձևի մակբայ է օգտագործվում (դուխով մերժիր Սերժին), էլ ի՞նչ հոլով։ Ռուսերեն սրա համարժեքներն են одухотверенно, воодушевлённо, որոշ դեպքերում երևի կարելի է նաև օգտագործել с душой («ոգով» իմաստով)։ Պարտադիր չի որ համարժեքը լինի տառացիորեն թարգմանված․․․

    Իսկ ռուսերեն շատ ավելի լավ ու ռուսական դուխով ներշնչված համարժեք էլ կա՝ лихо! Նենց որ այդ «ռուսերեն չի թարգմանվում» տռողները նույն անեկդոտից են, ինչ «շունը ռուսերեն չի պպզում»-ը։

  11. #53
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ-որ շատ հավայի լրջին տվեցիք:

    Թող ով ուզում ա դուխով ասի, ոչ չի ուզում, դուխիս ասի )

  12. #54
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ շատ հավայի լրջին տվեցիք:

    Թող ով ուզում ա դուխով ասի, ոչ չի ուզում, դուխիս ասի )
    Ձյաձ, քո հետ խմելու հավես կա, քանի տարի ա դրան եմ սպասում։ Արի խմենք #նորՀայաստանում։

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (11.05.2018)

  14. #55
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ով է ակումբցի Ծլնգը, բայց նա շատ խորաթափանցն է: Ու ցավում եմ, որ նրա նրբին ու ճիշտ "մեսսիջները" աննկատ են մնում Ակումբի կարծես թե հասուն մասնակիցների կողմից:
    Ցավալու բան չկա, իմ Միջդավանական եղբայր․․․ ակումբը դուխովներին ա սիրում, ոչ թե ծլնգավորներին, էն էլ՝ իմ նման լաչառ

  15. #56
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձյաձ, քո հետ խմելու հավես կա, քանի տարի ա դրան եմ սպասում։ Արի խմենք #նորՀայաստանում։

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    Պաաաաայ, հաստատ: Ես կիրակի մեկնում եմ արտերիր, հունիսի 3-ին գալիս եմ Երևան, ու հորս արև, էտ օրերին գնում ենք խմենք: Նայի, երդվացել եմ )

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (11.05.2018), Ռուֆուս (11.05.2018)

  17. #57
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պաաաաայ, հաստատ: Ես կիրակի մեկնում եմ արտերիր, հունիսի 3-ին գալիս եմ Երևան, ու հորս արև, էտ օրերին գնում ենք խմենք: Նայի, երդվացել եմ )


    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  18. #58
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան հասկանում եմ, դուխով-ը հայերենում որպես ձևի մակբայ է օգտագործվում (դուխով մերժիր Սերժին), էլ ի՞նչ հոլով։ Ռուսերեն սրա համարժեքներն են одухотверенно, воодушевлённо, որոշ դեպքերում երևի կարելի է նաև օգտագործել с душой («ոգով» իմաստով)։ Պարտադիր չի որ համարժեքը լինի տառացիորեն թարգմանված․․․

    Իսկ ռուսերեն շատ ավելի լավ ու ռուսական դուխով ներշնչված համարժեք էլ կա՝ лихо! Նենց որ այդ «ռուսերեն չի թարգմանվում» տռողները նույն անեկդոտից են, ինչ «շունը ռուսերեն չի պպզում»-ը։
    Դուխովը հայերենի մի ոչ լեզվակիր անգլերեն թարգմանեց Street guy with guts.
    одухотверенно, воодушевлённо - ոչ մի ձև չեմ տեսնում որպես դուխովին համարժեք։ Դրանց սիրուն հայերեն համարժեք կա՝ ոգեշնչված, որը դուխովի հետ նույն հարթակի վրա չի, դուխովը ավելի շատ անվախության, համարձակության հետ ա կապված։
    лихо! - հայերենում ավելի շատ դզեց!-ին համարժեք, դուխովի հետ էլի իմաստային համարժեքություն չեմ տեսնում։
    Էնպես որ դուխովը մնում ա զուտ դուխով, ու սա էն բառերից ա, որ փափուկ ներծծվել ա հայերենում ու դիպուկ արտահայտում ա էն, ինչին մենք ասում ենք դուխով ու չենք կարող ասել որևէ այլ համարժեքով հայերենում։

  19. #59
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուխովը հայերենի մի ոչ լեզվակիր անգլերեն թարգմանեց Street guy with guts.
    одухотверенно, воодушевлённо - ոչ մի ձև չեմ տեսնում որպես դուխովին համարժեք։ Դրանց սիրուն հայերեն համարժեք կա՝ ոգեշնչված, որը դուխովի հետ նույն հարթակի վրա չի, դուխովը ավելի շատ անվախության, համարձակության հետ ա կապված։
    лихо! - հայերենում ավելի շատ դզեց!-ին համարժեք, դուխովի հետ էլի իմաստային համարժեքություն չեմ տեսնում։
    Էնպես որ դուխովը մնում ա զուտ դուխով, ու սա էն բառերից ա, որ փափուկ ներծծվել ա հայերենում ու դիպուկ արտահայտում ա էն, ինչին մենք ասում ենք դուխով ու չենք կարող ասել որևէ այլ համարժեքով հայերենում։
    Իմ կարծիքով դուխովին ամենամոտ ռուսերեն բառը смелее-ն է։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (11.05.2018)

  21. #60
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով դուխովին ամենամոտ ռուսերեն բառը смелее-ն է։
    Քիչ, թե շատ՝ երբ որպես կոչական ա օգտագործվում։ Իսկ երբ որպես ածակա՞ն (դուխով տղա)։ Իսկ երբ որպես մակբա՞յ (գնաց ու դուխով խփեց)։ Չկա ռուսերենում համարժեք մեկ բառ, որը լիարժեք կփոխարինի հայերեն դուխովին իր բոլոր ձևերում և իմաստներում։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 11.05.2018, 06:06:

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գույների անունները հայերենում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 05.08.2015, 14:01
  2. Ավարտիր բառը
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 188
    Վերջինը: 26.07.2011, 22:45
  3. Հաջորդ բառը 2
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 07.07.2009, 17:06
  4. Հաջորդ բառը
    Հեղինակ՝ Juventus, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1937
    Վերջինը: 26.06.2009, 05:17
  5. Բառը և Բանը
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.08.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •