Chuk-ի խոսքերից
Հայերենը մենակ գրական լեզուն չի: Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, խոսակցական լեզու մտնում ու դրանից դուրս են գալիս նոր բառեր՝ ամեն օր:
Խոսակցական լեզվի բառերի մի մասն էնքան էն ամրանում լեզվում, որ մի օր մտնում են գրական լեզու: Ընդ որում հեչ պարտադիր չի, որ դրանք չունենան այլ համարժեքներ:
Օրինակ մենք ունենք «Որոնել» ու «Փնտրել» հոյակապ բառերը, բայց կասկած չունեմ որ ժամանակի շնչում ծնված «Գուգլել» բառը մի օր նաև գրական լեզու է մտնելու: Այսօր արդեն նրա տարածվածությունն ահռելի է, պարզապես չենք օգտագործում պաշտոնական գրագրության մեջ: Բայց բառն արդեն հասցրել է օգտագործվել հեռուստա ու ռադիո հաղորդումներում, մամուլում, գեղարվեստական գրականությունում, մասնագիտական գրականությունում՝ ինտերնետին առնչվող, մեր ամենօրյա գրավոր ու բանավոր խոսքում: Ժամանակի խնդիր է, որ այն ամրագրվի բառարաններում, օգտագործվի նաև պաշտոնական գրագրությունում:
Դուխով բառը, դեռ մեկ ամիս առաջ, մեկն էր հազարավոր խոսակցական բառերից, որոնք մեծ հաջողությամբ մտել էին մեր լեզվի մեջ, բայց մեծ շանս ունեին մի սիրուն օր դուրս գալ այդ լեզվից, լուրջ հետք չթողնելով մեր լեզվի վրա: Բայց վերջին իրադրությունները «Դուխով» բառին տվեցին այլ կարգավիճակ»: Դարձավ բառ, որն առանց չափազանցության չշրջանցեց որևէ հայաստանցու, բառը սովորեցին սփյուռքում, նույնիսկ այլազգիները: Բառը լայնորեն շրջանառվեց, ոչ էնքան Նիկոլի ինչքան Արոյի բրենդինգի շնորհիվ, ամենատարբեր կրիչներով տարածվեց, օգտագործվեց մամուլում, մեր ամենօրյա գրագրության մեջ, լայնորեն հնչեց ռադիո ու հեռուստա հաղորդումներում: Այսօր «Դուխով» բառը անքակտելիորեն մտել ա հայերենի մեջ: Հետդարձի ճանապարհ չկա: Որտև իրականում լեզվի կրող ա՝ կիրառելով, որոշում, թե որ բառն ենք վերցնում, որը մերժում: «Դուխով»-ը վերցրեցինք: Որևէ մեկը չի կարող, ինչքան ուզում է արմատներից խոսել, կանխել էս բառի հաղթարշավը հայերեն:
Ու դրա մեջ սարսափելի բան չկա: Ժամանակի ամենատարբեր պահերում մենք հազարավոր բառեր ենք վերցրել այլ լեզուներից: Դրանցից շատ-շատերն ենք վերցրել հենց էսպես խոսակցականով: Ասենք ինչ տրամաբանությամբ ա վերցնել հավանաբար թուրքական ծագումով «թասիբ» բառը, այն դարձնել գրական բառ, ամրագրել բառարաններում, մասնագիտական գրականությունում ու չվերցնել «Դուխ»-ը, նրան այլ հնչերանգային իմաստ հաղորդել, սարքել «Դուխով»-ն ու դարձնել հայերեն բառ:
Երկուսն էլ խիստ նորմալ ու բնական են:
Էս թեմայում ծաղրական օրինակներ են փորձում բերել: Կարող եմ հարյուրավոր ուրիշ խոսակցական ու ժարգոնային օրինակներ բերել: Բա հետո՞: Է, թող դրանցից մեկը այ սենց մտներ լեզու: Է կարող ա դեռ մտնի էլ: Ի՞նչ մի սարսափելի բան կա:
Երբեք պետք չի վախենալ լեզվի հարստանալուց: Ու այո՛, սա հարստացում ա: Սա լեզվին նոր շունչ բերել ա: Ինքը մտավ լեզու, որտև ուներ էներգետիկա, ուներ հայերենին չհակասող կազմություն, հնչողություն: Մտավ, սիրելիներս, դուխով մտավ ու դուխով տեղավորվեց:
Մնացածը լրիվ բլա-բլա ա, կներեք իհարկե, բայց ձեր որևէ ընդդիմացում էդ բառի հաղթարշավի դեմն էլ չի կարող առնել: «Դուխով» հայերեն բառ ա: Ու ակումբի «Դուխով պահպապնենք հայերենը» կարգախոսը միայն հայերենանպաստ ա, հայերենապահպան ա, հայերեն ա, հայեցի ա, ժամանակի տենդենցը հաշվի առնող, լեզվի զարգացումը խրախուսող ա, ակումբի ստեղծման մոտիվներին համապատասխան ա:
Դուխներդ տեղը պահեք: Սիրեմ գը ձեզ )))
Էջանիշներ