User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: «Դուխով» բառը նոր հայերենում

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասացի, որովհետև 90% հավանականությամբ կանխազգացի, որ ոչ թե գոնե իմ՝ հայերենի վերաբերյալ ունեցածս "հիվանդագին" սկզբունքայնության, այլ քաղաքական շեշտադրում պիտի տեսնես: Չսխալվեցի: Ապացույցը՝ քո կոպիտ, անձնավորված վիրավորական արտահայտությունը: Դա թող մնա քո խղճի վրա: Իսկ իմ հումորը քաղաքական-վիրավորական երանգ չունի (այդ ինչքան պիտի ապերախտ լինեմ, որ ինչ-որ ենթադրյալ ներքին ընդվզումներից կամ համոզմունքներից ելնելով հենց Ադմինին...վիրավորե՞մ )

    Այո, Ակումբը ինձ զուտ հայկական անշեղությամբ ու կայունությամբ (հապա Գրականության, Արվեստի կամ Կրոնի բաժինները աչքի անցկացրու) միշտ ներքին հարգանք է ներշնչել: Ճիշտ ու գրագետ կեցվածքով: Մասնակիցների չպայմանավորված միակամությամբ հենց ՀԱՅՈՑ լեզվի հանդեպ:
    Դրա համար էլ՝ ինձ համար ինչ-որ ներքին արժեքների անսպասելի տեղաշարժ էր, դրա համար էլ՝ զարմացա, ու կատակեցի, որ եթե Ադմինը թրոլլինգ է անում՝ հայոց լեզուն գրողի ծոցն ուղարկելով, ու ՀԵՆՑ ԱԿՈՒՄԲԻ գլխագիր դարձնելով ռուսածին-հայատառ բառը, այդ դեպքում ես նրան սիրով, ու ժարգոնով "զորակցող" շապիկ կնվիրեմ՝ նույն շրիֆտով, որը պիտի ըստ հղացած գաղափարի մատնանշի իմ ներքին բողոքը Ակումբի բանալիային արժեքների խախտման վերաբերյալ:

    Բոլորովին չեմ ողջունում հեգնական տոնդ, Ռուֆուս:
    Լավ մնա:
    Թռոլինգ չկա: «Դուխով»-ը հայերեն բառ ա: Դրա մասին վաղը թեմա կբացեմ ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հաջորդ գրառումները չէի կարդացել, փաստորեն կարելի ա հենց ստեղից գրառումներ տեղափոխել-առանձնացնելով ստեղծել թեման ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (10.05.2018)

  4. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Խոսակցական հայերենում վաղուց կա «դուխով» բառը:
    2018 թ. համաժողովրդական շարժման ժամանակ այն առավել լայն տարածում ստացավ ու սկսեց ավելի լայնորեն կիրառվել, տեղ գտնելով ոչ միայն բանավոր խոսքում:

    Բառի մասին կան տարբեր կարծիքներ: Այստեղ քննարկելու ենք, թե որքանով է կիրառելի այն հայերենում:

    Մոդերատորական. Թեման ստեղծվել է «Զրուցարան» թեմայից առանձնացված գրառումների հիման վրա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հարգարժան Ադմինը հարկ է համարել թրոլլինգ անել ավելի քան տասնամյա պատմություն ունեցող հայկական գրագրությամբ՝( հեղինակավոր Ակումբի ավանդույթները խախտող) կայքի գլխագիրը փոխել, ու հայոց լեզվի հերն անիծել, ուրեմն ես ինձ թույլ կտամ նրան նվիրել նույնպիսի ինքնատիպ մի շապիկ՝

    Interdenominational, սաղ հեչ, բայց որ շապիկի օրիգինալը ստանամ, խոստանում եմ երբեմն դուխով հագնել ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Interdenominational (10.05.2018), Mr. Annoying (10.05.2018)

  7. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ մի քանի տարի առաջ հաստատ խիստ քննադատաբար կվերաբերվի «դուխով» բառի` հայերենի բառապաշար մուտք գործելուն: Դե, մի ժամանակ ինչքան ուժ ունեի` մաքրամոլ էի: Բայց հիմա փորձում եմ ավելի լայնամիտ ու հանդուրժող լինել: Ճիշտն ասած` ընդհանուր առմամբ համաձայն եմ Հրաչ Մարտիրոսյանի հիմնավորումներին ու հենց իր հիմնավորումներով առաջնորդվելով էլ կփորձեմ արտահայտել վերապահումներս էդ բառի հետ կապված («Ես արդյո՞ք առաջարկում եմ, որ «դուխով»-ը մտնի գրական-պաշտոնական լեզու։ Իհարկե ո՛չ։ Այդ բառն ունի իր տեղը, պարզապես թողեք հանգիստ մնա այնտեղ»):

    Թեև ինքս դեռ էսթետիկորեն չեմ հաշտվում գլխարկների, շապիկների ու այլ պարագաների վրա հայերեն տառերով էդ բառը տեսնելուն, բայց գիտակցաբար նորմալ եմ համարում, դրա դեմ բան չունեմ, չեմ քննադատում: Բայց, օրինակ, Ակումբի ճակատին էդ բառը, ճիշտն ասած, տհաճ ձևով աչքս ծակում է ու ոչ միայն աչքս: Նախ որքան էլ որ Ակումբը ժամանցային հարթակ համարվի, ամեն դեպքում առնվազն «շապիկը» որոշակի պաշտոնականություն է ենթադրում, մի տեսակ անձնագրի պես մի բան, հետևաբար Ակումբին «պաշտոնապես» ներկայացնող հատվածում «դուխով» բառի օգտագործումը տեղին չեմ համարում, իսկ հաշվի առնելով նաև, թե ինչ նախադասության մեջ է` առավել ևս ընդունելի չի, իմ կարծիքով: «Դուխով պահպանենք հայերենը». չափից դուրս պարադոքսալ է հնչում. համենայնդեպս, ինչքան էլ ինձ համոզում եմ, չի հաջողվում չընկալել որպես ծաղրական: Ասենք, եթե գրված լիներ. «Հարստացնենք հայերենը», դեռ կարելի էր մի կերպ հասկանալ, թեև էլի նորմալ չէր լինի` տեղը հաշվի առնելով, բայց «դուխով»-ն ու «պահպանենք»-ը մի նախադասության մեջ, էն էլ իրար հաջորդելիս, ոչ մի կերպ չեմ կարող ընդունելի համարել: Իսկ ցույց տալու համար, որ Ակումբը հեղափոխությունից անմասն չի մնացել, կարծում եմ, կարելի էր առանձին ինչ-որ բաններ կամ ուղղակի խորհրդանշական ինչ-որ պատկեր դնել` շարժման հայտնի խորհրդանիշներից մեկը վերցնելով, որը կարող էր ներառել նաև «դուխով» բառը, որպեսզի անմիջականորեն ասոցիացվեր հենց շարժման հետ: Իսկ էսպես ոնց որ ուղղակի արհեստականորեն (հատուկ մաքրամոլների ինադու) խցկած բառ լինի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.05.2018, 06:40:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (10.05.2018), Ծլնգ (10.05.2018)

  9. #21
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուխովը, կարծում եմ, կարելի ա հանգիստ մտցնել հայերեն լեզվաբառապաշարի մեջ, ավելի ճիշտ՝ դա արդեն հայերեն բառ ա, քանի որ նախ ռուսերենում նման հոլովով ու դրանից բխող իմաստով այն գոյություն չունի (с духом), և եթե փորձես անգամ ռուսին բացատրել դրա կիրառության իմաստը, կարող ա լավ չհասկանա կամ բուն, ճշգրիտ իմաստով չհասկանա, քանի որ դուխով-ը առաջացել ա զուտ հայերեն լեզվամտածողության արդյունքում․ փոխառություն չի, օտարամուծություն չի, հետևաբար հայերեն ա /ինչպես, ի դեպ, շատ-շատ այլ հայերեն բառեր, որոնց "օտարածինության" մասին մենք նույնիսկ տեղյակ չենք/։
    Հենց դրանումն էլ հայերեն լեզվի ճկուն հարստանալու ունակությունն ա։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 10.05.2018, 07:19:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (10.05.2018), Ուլուանա (10.05.2018)

  11. #22
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ մի քանի տարի առաջ հաստատ խիստ քննադատաբար կվերաբերվի «դուխով» բառի` հայերենի բառապաշար մուտք գործելուն: Դե, մի ժամանակ ինչքան ուժ ունեի` մաքրամոլ էի: Բայց հիմա փորձում եմ ավելի լայնամիտ ու հանդուրժող լինել: Ճիշտն ասած` ընդհանուր առմամբ համաձայն եմ Հրաչ Մարտիրոսյանի հիմնավորումներին ու հենց իր հիմնավորումներով առաջնորդվելով էլ կփորձեմ արտահայտել վերապահումներս էդ բառի հետ կապված («Ես արդյո՞ք առաջարկում եմ, որ «դուխով»-ը մտնի գրական-պաշտոնական լեզու։ Իհարկե ո՛չ։ Այդ բառն ունի իր տեղը, պարզապես թողեք հանգիստ մնա այնտեղ»):

    Թեև ինքս դեռ էսթետիկորեն չեմ հաշտվում գլխարկների, շապիկների ու այլ պարագաների վրա հայերեն տառերով էդ բառը տեսնելուն, բայց գիտակցաբար նորմալ եմ համարում, դրա դեմ բան չունեմ, չեմ քննադատում: Բայց, օրինակ, Ակումբի ճակատին էդ բառը, ճիշտն ասած, տհաճ ձևով աչքս ծակում է ու ոչ միայն աչքս: Նախ որքան էլ որ Ակումբը ժամանցային հարթակ համարվի, ամեն դեպքում առնվազն «շապիկը» որոշակի պաշտոնականություն է ենթադրում, մի տեսակ անձնագրի պես մի բան, հետևաբար Ակումբին «պաշտոնապես» ներկայացնող հատվածում «դուխով» բառի օգտագործումը տեղին չեմ համարում, իսկ հաշվի առնելով նաև, թե ինչ նախադասության մեջ է` առավել ևս ընդունելի չի, իմ կարծիքով: «Դուխով պահպանենք հայերենը». չափից դուրս պարադոքսալ է հնչում. համենայնդեպս, ինչքան էլ ինձ համոզում եմ, չի հաջողվում չընկալել որպես ծաղրական: Ասենք, եթե գրված լիներ. «Հարստացնենք հայերենը», դեռ կարելի էր մի կերպ հասկանալ, թեև էլի նորմալ չէր լինի` տեղը հաշվի առնելով, բայց «դուխով»-ն ու «պահպանենք»-ը մի նախադասության մեջ, էն էլ իրար հաջորդելիս, ոչ մի կերպ չեմ կարող ընդունելի համարել: Իսկ ցույց տալու համար, որ Ակումբը հեղափոխությունից անմասն չի մնացել, կարծում եմ, կարելի էր առանձին ինչ-որ բաններ կամ ուղղակի խորհրդանշական ինչ-որ պատկեր դնել` շարժման հայտնի խորհրդանիշներից մեկը վերցնելով, որը կարող էր ներառել նաև «դուխով» բառը, որպեսզի անմիջականորեն ասոցիացվեր հենց շարժման հետ: Իսկ էսպես ոնց որ ուղղակի արհեստականորեն (հատուկ մաքրամոլների ինադու) խցկած բառ լինի:
    Ինձ թվում ա էս շապիկը ժամանակավոր ստատուսի պես մի բան ա, ինչպես Նոր տարվա տոների ժամանակ ա փոխվում։

  12. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա էս շապիկը ժամանակավոր ստատուսի պես մի բան ա, ինչպես Նոր տարվա տոների ժամանակ ա փոխվում։
    Կամ` ինչպես Նոր տարվա տոների ժամանակ ա դրվում ու տարիներով չի փոխվում :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #24
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    ....... բայց Նիկոլի վարչապետ ընտրվելու օրը քո կողմից արված իբր թե հումորային գրառումը լավ էլ թրոլլինգ էր։
    Նորից եմ կրկնում՝ մի քաղաքականացրու, հարգելիս: Կրկնակիորեն չեմ ողջունում քո՝ պարզունակ դիվանագիտությամբ բևեռների բաժանելու ծայրահեղականությունը:

    Եթե թրոլլ ու առավել ևս՝ չարակամ լինեի, վերջին ժամանակներս գրեթե ամեն օր երկու ժամ ավելի չէի մնա աշխատավայրում, վարչապետի պատկերով շապիկներ պատրաստելով, մտածելով, որ թող մի դպրոցական ավելի հագնի (բնականաբար՝ առանց մի կոպեկ հավելավճարի այդ ամենի համար)
    Եթե թրոլլ լինեի, վերջին դեպքերից հետո ռուսաստանյան բարեկամներիս չէի համոզի կասեցնել փաստաթղթերիս կարգավորման ընթացքը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու, ու ընդմիշտ մեկնելու վերաբերյալ:

    Չեմ սիրում կեղծավորություն։
    Չեմ սիրում կեղծ հայրենասիրություն: Իմ ներքին հավատը այլ որակներ ունի: Այն երբևէ չի դրսևորվել սոցցանցերում գոռում-գոչյունով: Իսկ դու փորձիր հանդուրժել ինքդ քեզ, ու նորից եմ կրկնում՝ մի վիրավորիր, ու մանավանդ իմ հայոց լեզվի վերաբերյալ գրառումը դեղին մամուլի ճարպկությամբ մի օգտագործիր որպես թե քո համոզմունքներին հակակշռող ինչ-որ մտացածին բան:

  14. #25
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, որպես "ճակատագիր" ինձ էլ առանձնապես դուր չի գալիս իր այս տարբերակով: Բայց շատ հաճելի կլիներ, եթե Չուկը սարքեր, ասենք, "Դուխով Ակումբ":

    Հիմա կոնկրետ թեմայի մասին:
    Ժողովուրդ ջան, կարծում եմ, դուք ուղղակի չեք տեսնում բառի ահավոր խորհրդանշական լինելը... Եվ նույնիսկ Հրաչ Մարտիրոսյանն էլ թեթևակի նշեց այդ կարևոր հատկանիշը մյուս հոմանիշների կողքին ու անցավ...
    Բայց այս տեղի ունեցածը, այս պայծառ հաղթանակը, ախր մինչև ուղն ու ծուծը լիքն է ոգու առկայությամբ: Չէ՞ որ այս հեղափոխությունը առաջին հերթին հենց Ոգու հեղափոխություն էր, ուզում եք համարեք, որ ձեր ամեն մեկի առանձին վերցրած ոգիների, թե մի միասնական, գրկախառնված, հոզոր Ոգու՝ կապ չունի:
    Եվ այս կոնտեքստում արդեն ոչ մի իմաստ չեմ տեսնում բառի հայերեն լինել-չլինելու տարբերակը: Որովհետև նույնիսկ երբ բացարձապես պարզ է, որ դուխով բառը հայերենում կիրառվում է այլ իմաստով, մեկ է, առաջնահերթը քողարկել ուղղակի անհնարին է, իմ սիրելի ու խելագար ջահելների հաղթանակը վկա. դուխով՝ նշանակում է. Ոգու առկայությամբ:

    Սա՝ Ոգու հեղափոխություն էր, և հաղթեց ձեր Ոգի՛ն: Ձեր Դու՛խը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (10.05.2018), Տրիբուն (10.05.2018)

  16. #26
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառի մասին կան տարբեր կարծիքներ: Այստեղ քննարկելու ենք, թե որքանով է կիրառելի այն հայերենում:
    Քննարկենք, թե որքանով է կիրառելի, թե՞ որքանով է ընդունելի դրա կիրառությունը..

    Բայց քանի սենց հավաքվել ենք, մի քանի տենց «հայկականացված» բառեր էլ իմ կողմից ասեմ, որ էլի օտարալեզու արմատ ունեն, բայց նենցա ձևափոխված ու իմաստափոխված, որ ելակետային լեզվի կրողի կողմից այլևս անհասկանալի են..

    - դամաշնիկ.
    ռուսը, եթե սա էս տեսքով օգտագործելուց էլ լինի լրիվ ուրիշ բան կհասկանա
    - բանբանեռկա.
    թեև հրուշակագործության մեջ գոյություն ունի սենց տերմին, բայց խոսակցական լեզվում ռուսի կոմպը կախումա՝ էս բառը լսելիս..
    - մուտիտ անել.
    հայկական ժարգոնում օգտագործվում է «ստել» իմաստով, բայց ելակետային արտահայտությունը, որից ինքն առաջացելա, բոլորովին այլ իմաստ ունի..

    ..առայժմ այսքանն եմ հիշում..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (10.05.2018)

  18. #27
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, «դուխով պահպանենք հայերենը» արտահայտության մեջ Չուկը հատուկ իմաստ է դրել՝ ցույց տալով, որ հայերենը պահպանել կարելի է նաև հենց էդ բառով, որը շատերի կողմից էս օրերին հալածվում է՝ որպես հայերենին վնասող, օտար բառ։ Իմ ընկալմամբ հաջող բառախաղի պահ կա էստեղ։ Ու էդ առումով ընտիր գաղափար է, եթե անգամ հաշվի առնենք, որ առաջին հայացքից արտահայտությունը մի քիչ անբարեհունչ է թվում։
    Իսկ ընդհանուր, «դուխով»-ը խոսակցական հայերենում շատ էլ կիրառելի բառ է ու ոչ թե նորամուծություն է։ Մենք շատ ուրիշ ներառած-ինտեգրած բառեր ունենք մեր լեզվում, ինչը ցանկացած լեզվում էլ բնական է։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.05.2018), StrangeLittleGirl (10.05.2018), Աթեիստ (10.05.2018)

  20. #28
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դուխով պահպանենք հայերենը,
    Ակումբն էլ սարքենք մի լյուստռա,
    Որ ինչպես մաշնի մեջ լցնում են բենզինը՝
    Մայրենիի լույսով մեզ անի զապռավկա։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (10.05.2018)

  22. #29
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ..առայժմ այսքանն եմ հիշում..
    - դավայծի.
    շեղվելով նախնական իմաստից՝ հայկականացված հրաժեշտ տալու եղանակ

    - գուդուլոտ.
    «ինչ կա՞» հարցի պատասխան, ծիպը ոչ լավա, ոչ վատ էլի ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  23. #30
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր մեջ ասած, ես մինչև Interdenominational-ի մաքրամաքուր հայերենը կարդում եմ ու փորձում եմ հասկանալ, թե ասածն ինչ ա, մաքրամաքուր ոռահան եմ լինում:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (10.05.2018), StrangeLittleGirl (10.05.2018), Ռուֆուս (10.05.2018), Վահե-91 (10.05.2018)

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գույների անունները հայերենում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 05.08.2015, 14:01
  2. Ավարտիր բառը
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 188
    Վերջինը: 26.07.2011, 22:45
  3. Հաջորդ բառը 2
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 118
    Վերջինը: 07.07.2009, 17:06
  4. Հաջորդ բառը
    Հեղինակ՝ Juventus, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1937
    Վերջինը: 26.06.2009, 05:17
  5. Բառը և Բանը
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.08.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •