Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչ վեհ ու արդար քայլերի մասին է խոսքը։ Մարդիկ PR խնդիր են լուծում... կոպիտ ասած, իրենց պռապուսկատը իրենց դեմը դրել են, իրենք էլ գնահատելով այդ պրոբլեմի չափերը (ինչը իհարկե նաև պայմանավորված է այդ խնդրի մեջ ընգրկված անձի պրոֆիլի բարձրության հետ), մարդիկ քայլ առաջ ուզում են լուծած-պրծած լինեն։ Հիմա քո կարծիքով ոչ-քծնող քայլը ո՞րը կլիներ, Նիկոլին իրա գերազանցիկ զաչետկի նկարների հետ միասին պասլատ անե՞լը։
Արդեն ասեցի, որ ԵՊՀ-ի տարածած հայտարարությունը շատ գրագետ էր կազմված:
Համ նալին էին խփում, համ մեխին:
Իսկ Նիկոլի դիպլոմի հետ կապված նենց չի, որ գլխին սարքել են: Մարդն իրոք բացականերա ունեցել ու օրենքն էլ գործումա շատ բացակայությունների պատճառով դուրս մնալու:

Բայց սնեց էլ` Նիկոլն իրանց իրանց առաջարկով հանդերձ պասլատ արեց ու շատ էլ ճիշտ արեց:
Բոլորը գոհ են ու երջանիկ ))


Չգիտեմ ոնց ես քցել-բռնել-հաշվարկել, որ ստրկամտությունից ազատվելը ազդում ա երկրի զարգացման տեմպերի վրա, բայց մեկը ես կարծում եմ, որ դա ավելի շատ հիվանդության սիմպտոմ է, այլ ոչ թե առաջնապատճառ։ Տնտեսական անհավասարության այլանդակ չափերը, մենաշնորհները, անանցանելի բյուրոկրատիան, իրենց օրենք զգացող ոստիկանը, կողոպուտի անպատժելիությունը.... սրանք բոլորն էլ բերում են նրան, որ պռախոդ ունենալու համար մարդ ստիպված ա լինում ոռ մտնել։ Իսկ սրանց բոլորի վերացումը կնվազեցնի նաև քծնանքի կարիքը։ Հա, ցանկացած կարգի պաշտամունքն էլ կարող է անդուր թվալ կողքից, բայց դե եթե, օրինակ, մարդ վզին խաչ կախած ավելի արդյունավետ է իր գործը անում, է թող կախի... նույն ձևի էլ, եթե պրոֆիլի ավատարում Նիկոլի նկարը դնելով ավելի դուզ են խոսալու, թող մեկի տեղը երեք հատ դնեն։ Բայց եթե համապարփակ հաշվետվության մթնոլորտում մեկը փորձի իր հեղափոխական դոշը ծեծել այդ հաշվետվության տակից դուրս գալու համար, կհանվի տռաս, ու առաջինը հենց իր կուռքերի կողմից, որովհետև այլապես այդ կուռքի հաշվետվության բեռը կավելանա։ Կարճ ասած, հիվանդության բուն պատճառները կազդուրող ինստիտուտներ են պետք (օրենքի իշխանություն, գործող դատական ու կոմերցիոն գործունեության կարգավորման համակարգեր, բոլոր ոլորտներում հաշվետվության ինստիտուցիոնալիզացիա և այլն), ոչ թե հավայի ստրկամտության-կռապաշտության դեմ պայքար։
Պատճառահետևանքային կապը սխալ ես կառուցում:
Ոչ թե համակարգի պատճառովա, որ մարդիկ ստիպված ոռ են մտնում, այլ ոռ մտնելու մշակույթի շնորհիվա, որ համակարգը մինչև հիմա բոլոր նշածդ թերություններով ա կառուցվել: