User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Պայքար ընդդեմ ստրկամտությա՞ն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պայքար ընդդեմ ստրկամտությա՞ն

    Թավշյա հեղափոխություն..
    Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն..
    Վերջ ստրկամտությանը..

    ...Հա՞ որ... էլ ստրկամիտ չե՞նք մենք, թե՞ առուն չթռած էր հո՛պ ասելը...

    Էնքան շատ ու ամենուր էր խոսվում մեր այլևս ստրկամիտ չլինելու մասին, որ մարդ քիչ էր մնում հավատար...

    Ըստ իս՝ մենք ոչ թե մեկ շաբաթում բոլորով միասին դադարեցինք ստրկամիտ լինելուց, այլ ուղղակի ոչ-ստրկամիտների համբերության բաժակն ուշացումով լցվեց ու երկար լռությունից հետո ոտքի կանգնած հայտ են ներկայացնում, որ այլևս չեն լռելու:
    Առաջ Աստված

    Բայց արդյո՞ք ստրկամտությունը վերացավ..
    արդյո՞ք պառլամենտական երկրի օրենսդրական բարձրագույն մարմնի երեսփոխանները 20ժ-ում իրենց սկզբունքներից չեն հրաժարվելու, իշխող կուսակցության անդամները առանց կուսակցական նշանների կուրծք չեն ծեծելու, ազգային ավանդական ու հեղափոխական կուսակցության շարքերում պանիկա չի լինելու, պետական մայր ԲՈՒՀ-ը բացակայությունների պատճառով դուրս մնացածի հետևից քծնանքով չի ընկնելու, որ դիպլոմ նվիրի, Սերժի համար երեկ սառոչկա ճղողները էսօր Նիկոլի դեմքը չեն դնելու պրոֆիլի ավատար...

    մենք դադարեցինք ստրկամիտ լինելուց..
    Եղիցի՜ Լույս


    Թեմայի նպատակը.
    Ստրկամտության դեմ պայքարի ակտուալ միջոցների քննարկում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի նպատակը.
    Ստրկամտության դեմ պայքարի ակտուալ միջոցների քննարկում:
    Առաջարկում եմ շաբաթը մեկ գլադիատորական մարտեր կազմակերպել Հանրապետության Հրապարակում։ Առաջինը պետք ա կռվցնել ասենք Գալուստին որևէ ՀՀԿ-ական դպրոցի տնօրենի հետ։

  3. #3
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    պետական մայր ԲՈՒՀ-ը բացակայությունների պատճառով դուրս մնացածի հետևից քծնանքով չի ընկնելու, որ դիպլոմ նվիրի
    Մեկը ես սրա մեջ քծնանք չեմ տեսնում... անհանգստացնող երևույթ է տեղի ունեցել, որի մանրամասները դարձել են հրապարակային, իրենք էլ քայլ են անում այդ անհանգստացնող բացթողումը շտկելու համար։ Ու դիպլոմ նվիրելու մասին կարծես խոսք չկա, այլ միայն ըստ ընթացակարգի վերականգման մասին են ասում։ Սա իհարկե մայր և ոչ-մայր ԲՈՒՀերում տիրող բարդակը ոչ մի կերպ չի նվազեցնում...

    Թեմայի նպատակը.
    Ստրկամտության դեմ պայքարի ակտուալ միջոցների քննարկում:
    Իսկ խի՞ ես պայքարում որ։ Մարդուն կարելի է հանել ստրկությունից, բայց ստրկամիտությունը մարդու մեջից հանելը սովորաբար սերնդափոխությամբ է լինում (տես հայտնի պատմությունը Մոսոյի իր ազգը 40 տարի չոլերում պտտելու մասին)։ Ու ես սրա մեջ խնդիր չեմ տեսնում... բայց, մարդուն կարելի է սարքել հաշվետվությանը սովոր, ու որ ամեն-ամեն ինչ պիտի հաջորդվի հաշվետվությամբ։ Ու ըստ իս, Նիկոլը ճիշտ ուղու վրա է այս հարցում... եթե ղեկավարությունը ամեն մի վերջին դրամի ու խոստման համար լինի հաշվետու, մնացածներից էլ հանգիստ նույնը կպահանջի, ու բոլորն էլ ժամանակի հետ կսովորեն հաշվետվությամբ պատասխանատվությանը... քծնողությունն ու կոռուպցիան էլ արագ կնվազեն, ասենք ոնց որ ոչ-կանխիկ տնտեսության մեջ, երբ ամեն մի վերջին լուման հաշվառվում է համակարգով ու մեղքերդ լվանալու տեղերը ի սպառ վերանում են։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (07.05.2018), Տրիբուն (07.05.2018)

  5. #4
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկը ես սրա մեջ քծնանք չեմ տեսնում... անհանգստացնող երևույթ է տեղի ունեցել, որի մանրամասները դարձել են հրապարակային, իրենք էլ քայլ են անում այդ անհանգստացնող բացթողումը շտկելու համար։ Ու դիպլոմ նվիրելու մասին կարծես խոսք չկա, այլ միայն ըստ ընթացակարգի վերականգման մասին են ասում։ Սա իհարկե մայր և ոչ-մայր ԲՈՒՀերում տիրող բարդակը ոչ մի կերպ չի նվազեցնում...
    Հայտարարությունն իհարկե գրագետ էր կազմված:
    Թե համաձայն ես, դիմում էլ ըսկի մի գրի, մենք կդիմենք, կճարենք, վրռն բանծիկ կկապենք ու ինքներս էլ կբերենք..

    Թե կոնկրետ ԵՊՀ ռեկտորն ու գիտական խորհուրդն ինչպես են գործում, ճիշտ ասած, հատուկ չեմ հետաքրքրվել, բայց խիստ կասկածում եմ, թե դրանց ներքին խոհանոցն առանցքային տարբերություններ ունենա մնացած ԲՈՒՀ-երի հետ:
    Իսկ թե էդ ներքին խոհանոցն ինչպեսա աշխատում, հավատա էդքան էլ վատ չեմ պատկերացնում, քանի որ ինքս էլ ժամանակին ընտրվել ֆակուլտետի գիտական ընկերության նախագահ ու մի քանի տարի աշխատել:
    Էլ չխոսանք, որ ՀՀ ամեն ԲՈՒՀ-ի ռեկտորի պաշտոնն իր արժեքն ունի, որը, կախված նշանակությունից, կարող է 100.000$-ից էլ անցնել:

    Հիմա՝ ինչ վերաբերում է արդեն 12 տարի ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող հանրապետականին..
    Շատ հնարավոր ա, որ նա հիանալի ու արդարամիտ մարդա:
    Կարա լինի: Չեմ ճանաչում:
    Բայց էդքան էլ հավատս չի գալիս, թե 12 տարի էդ ներքին խոհանոցի շեֆ-կոկ լինելուց հետո հանկարծ հանուն արդարության վերականգնման պատրաստա վեհ քայլերի դիմի:
    Թե էս ընթացքում ղեկավարություն բան փոխված լիներ, բան չէի ասի:
    Բայց սենց՝ ինձ թույլ կտամ դա ընդամենը քծնանք համարել


    Իսկ խի՞ ես պայքարում որ։ Մարդուն կարելի է հանել ստրկությունից, բայց ստրկամիտությունը մարդու մեջից հանելը սովորաբար սերնդափոխությամբ է լինում (տես հայտնի պատմությունը Մոսոյի իր ազգը 40 տարի չոլերում պտտելու մասին)։ Ու ես սրա մեջ խնդիր չեմ տեսնում... բայց, մարդուն կարելի է սարքել հաշվետվությանը սովոր, ու որ ամեն-ամեն ինչ պիտի հաջորդվի հաշվետվությամբ։ Ու ըստ իս, Նիկոլը ճիշտ ուղու վրա է այս հարցում... եթե ղեկավարությունը ամեն մի վերջին դրամի ու խոստման համար լինի հաշվետու, մնացածներից էլ հանգիստ նույնը կպահանջի, ու բոլորն էլ ժամանակի հետ կսովորեն հաշվետվությամբ պատասխանատվությանը... քծնողությունն ու կոռուպցիան էլ արագ կնվազեն, ասենք ոնց որ ոչ-կանխիկ տնտեսության մեջ, երբ ամեն մի վերջին լուման հաշվառվում է համակարգով ու մեղքերդ լվանալու տեղերը ի սպառ վերանում են։
    Հաշվետվության հետ կապված ճիշտ նկատեցիր:
    Իրոք դա շատ բան կարող է իր տեղը գցել:

    Իսկ հայերի շրջանում շատ տարածված քծնանք/ստրկամտությունից ազատվելը երկրի զարգացման տեմպերը մի քանի անգամ կարագացնեն:

    Էդ երևի մի քիչ ավելի երկար քննարկման առարկա ա, թե որտեղիցա ասենք վերադասի կամ փողոցում թվացյալ կռուտոյի մոտ խեղճանալը գալիս, բայց փաստը կա ու հաստատ խանգարում ա հասարակությանը ու փտացնում ա ընդհանուր կառավարման համակարգը:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա Գաղթական ջան այս պայքարը առաջնահերթ արժանապատիվ ապրելու համար էր ու ստացվեց հենց երիտասարդության շնորհիվ, որովհետև երիտասարդների մեջ ստրկությունը արմատավորված չի եղել ու այսուհետ էդ բառի իմաստը խորթա լինելու մեզ բոլորիս:
    Ազնիվ խոսք էս հաղթանակը համեմատում եմ Արցախյան հաղթանակի հետ: Ոչ մեկս չի կարծում, որ Արցախը տալու ենք, չէ?, որովհետև հաղթել ենք ու մեր հոգեբանության մեջ դա է արմատավորված ու հիմա էլ ոչ մեկս չի կասկածում, որ այսուհետ ՀՀ քաղաքացին հպարտ է և արժանապատիվ է ապրելու:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (07.05.2018), Տրիբուն (08.05.2018)

  8. #6
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտարարությունն իհարկե գրագետ էր կազմված:
    Թե համաձայն ես, դիմում էլ ըսկի մի գրի, մենք կդիմենք, կճարենք, վրռն բանծիկ կկապենք ու ինքներս էլ կբերենք..

    Թե կոնկրետ ԵՊՀ ռեկտորն ու գիտական խորհուրդն ինչպես են գործում, ճիշտ ասած, հատուկ չեմ հետաքրքրվել, բայց խիստ կասկածում եմ, թե դրանց ներքին խոհանոցն առանցքային տարբերություններ ունենա մնացած ԲՈՒՀ-երի հետ:
    Իսկ թե էդ ներքին խոհանոցն ինչպեսա աշխատում, հավատա էդքան էլ վատ չեմ պատկերացնում, քանի որ ինքս էլ ժամանակին ընտրվել ֆակուլտետի գիտական ընկերության նախագահ ու մի քանի տարի աշխատել:
    Էլ չխոսանք, որ ՀՀ ամեն ԲՈՒՀ-ի ռեկտորի պաշտոնն իր արժեքն ունի, որը, կախված նշանակությունից, կարող է 100.000$-ից էլ անցնել:

    Հիմա՝ ինչ վերաբերում է արդեն 12 տարի ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող հանրապետականին..
    Շատ հնարավոր ա, որ նա հիանալի ու արդարամիտ մարդա:
    Կարա լինի: Չեմ ճանաչում:
    Բայց էդքան էլ հավատս չի գալիս, թե 12 տարի էդ ներքին խոհանոցի շեֆ-կոկ լինելուց հետո հանկարծ հանուն արդարության վերականգնման պատրաստա վեհ քայլերի դիմի:
    Թե էս ընթացքում ղեկավարություն բան փոխված լիներ, բան չէի ասի:
    Բայց սենց՝ ինձ թույլ կտամ դա ընդամենը քծնանք համարել
    Ի՞նչ վեհ ու արդար քայլերի մասին է խոսքը։ Մարդիկ PR խնդիր են լուծում... կոպիտ ասած, իրենց պռապուսկատը իրենց դեմը դրել են, իրենք էլ գնահատելով այդ պրոբլեմի չափերը (ինչը իհարկե նաև պայմանավորված է այդ խնդրի մեջ ընգրկված անձի պրոֆիլի բարձրության հետ), մարդիկ քայլ առաջ ուզում են լուծած-պրծած լինեն։ Հիմա քո կարծիքով ոչ-քծնող քայլը ո՞րը կլիներ, Նիկոլին իրա գերազանցիկ զաչետկի նկարների հետ միասին պասլատ անե՞լը։

    Հաշվետվության հետ կապված ճիշտ նկատեցիր:
    Իրոք դա շատ բան կարող է իր տեղը գցել:

    Իսկ հայերի շրջանում շատ տարածված քծնանք/ստրկամտությունից ազատվելը երկրի զարգացման տեմպերը մի քանի անգամ կարագացնեն:

    Էդ երևի մի քիչ ավելի երկար քննարկման առարկա ա, թե որտեղիցա ասենք վերադասի կամ փողոցում թվացյալ կռուտոյի մոտ խեղճանալը գալիս, բայց փաստը կա ու հաստատ խանգարում ա հասարակությանը ու փտացնում ա ընդհանուր կառավարման համակարգը:
    Չգիտեմ ոնց ես քցել-բռնել-հաշվարկել, որ ստրկամտությունից ազատվելը ազդում ա երկրի զարգացման տեմպերի վրա, բայց մեկը ես կարծում եմ, որ դա ավելի շատ հիվանդության սիմպտոմ է, այլ ոչ թե առաջնապատճառ։ Տնտեսական անհավասարության այլանդակ չափերը, մենաշնորհները, անանցանելի բյուրոկրատիան, իրենց օրենք զգացող ոստիկանը, կողոպուտի անպատժելիությունը.... սրանք բոլորն էլ բերում են նրան, որ պռախոդ ունենալու համար մարդ ստիպված ա լինում ոռ մտնել։ Իսկ սրանց բոլորի վերացումը կնվազեցնի նաև քծնանքի կարիքը։ Հա, ցանկացած կարգի պաշտամունքն էլ կարող է անդուր թվալ կողքից, բայց դե եթե, օրինակ, մարդ վզին խաչ կախած ավելի արդյունավետ է իր գործը անում, է թող կախի... նույն ձևի էլ, եթե պրոֆիլի ավատարում Նիկոլի նկարը դնելով ավելի դուզ են խոսալու, թող մեկի տեղը երեք հատ դնեն։ Բայց եթե համապարփակ հաշվետվության մթնոլորտում մեկը փորձի իր հեղափոխական դոշը ծեծել այդ հաշվետվության տակից դուրս գալու համար, կհանվի տռաս, ու առաջինը հենց իր կուռքերի կողմից, որովհետև այլապես այդ կուռքի հաշվետվության բեռը կավելանա։ Կարճ ասած, հիվանդության բուն պատճառները կազդուրող ինստիտուտներ են պետք (օրենքի իշխանություն, գործող դատական ու կոմերցիոն գործունեության կարգավորման համակարգեր, բոլոր ոլորտներում հաշվետվության ինստիտուցիոնալիզացիա և այլն), ոչ թե հավայի ստրկամտության-կռապաշտության դեմ պայքար։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.05.2018)

  10. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ վեհ ու արդար քայլերի մասին է խոսքը։ Մարդիկ PR խնդիր են լուծում... կոպիտ ասած, իրենց պռապուսկատը իրենց դեմը դրել են, իրենք էլ գնահատելով այդ պրոբլեմի չափերը (ինչը իհարկե նաև պայմանավորված է այդ խնդրի մեջ ընգրկված անձի պրոֆիլի բարձրության հետ), մարդիկ քայլ առաջ ուզում են լուծած-պրծած լինեն։ Հիմա քո կարծիքով ոչ-քծնող քայլը ո՞րը կլիներ, Նիկոլին իրա գերազանցիկ զաչետկի նկարների հետ միասին պասլատ անե՞լը։
    Արդեն ասեցի, որ ԵՊՀ-ի տարածած հայտարարությունը շատ գրագետ էր կազմված:
    Համ նալին էին խփում, համ մեխին:
    Իսկ Նիկոլի դիպլոմի հետ կապված նենց չի, որ գլխին սարքել են: Մարդն իրոք բացականերա ունեցել ու օրենքն էլ գործումա շատ բացակայությունների պատճառով դուրս մնալու:

    Բայց սնեց էլ` Նիկոլն իրանց իրանց առաջարկով հանդերձ պասլատ արեց ու շատ էլ ճիշտ արեց:
    Բոլորը գոհ են ու երջանիկ ))


    Չգիտեմ ոնց ես քցել-բռնել-հաշվարկել, որ ստրկամտությունից ազատվելը ազդում ա երկրի զարգացման տեմպերի վրա, բայց մեկը ես կարծում եմ, որ դա ավելի շատ հիվանդության սիմպտոմ է, այլ ոչ թե առաջնապատճառ։ Տնտեսական անհավասարության այլանդակ չափերը, մենաշնորհները, անանցանելի բյուրոկրատիան, իրենց օրենք զգացող ոստիկանը, կողոպուտի անպատժելիությունը.... սրանք բոլորն էլ բերում են նրան, որ պռախոդ ունենալու համար մարդ ստիպված ա լինում ոռ մտնել։ Իսկ սրանց բոլորի վերացումը կնվազեցնի նաև քծնանքի կարիքը։ Հա, ցանկացած կարգի պաշտամունքն էլ կարող է անդուր թվալ կողքից, բայց դե եթե, օրինակ, մարդ վզին խաչ կախած ավելի արդյունավետ է իր գործը անում, է թող կախի... նույն ձևի էլ, եթե պրոֆիլի ավատարում Նիկոլի նկարը դնելով ավելի դուզ են խոսալու, թող մեկի տեղը երեք հատ դնեն։ Բայց եթե համապարփակ հաշվետվության մթնոլորտում մեկը փորձի իր հեղափոխական դոշը ծեծել այդ հաշվետվության տակից դուրս գալու համար, կհանվի տռաս, ու առաջինը հենց իր կուռքերի կողմից, որովհետև այլապես այդ կուռքի հաշվետվության բեռը կավելանա։ Կարճ ասած, հիվանդության բուն պատճառները կազդուրող ինստիտուտներ են պետք (օրենքի իշխանություն, գործող դատական ու կոմերցիոն գործունեության կարգավորման համակարգեր, բոլոր ոլորտներում հաշվետվության ինստիտուցիոնալիզացիա և այլն), ոչ թե հավայի ստրկամտության-կռապաշտության դեմ պայքար։
    Պատճառահետևանքային կապը սխալ ես կառուցում:
    Ոչ թե համակարգի պատճառովա, որ մարդիկ ստիպված ոռ են մտնում, այլ ոռ մտնելու մշակույթի շնորհիվա, որ համակարգը մինչև հիմա բոլոր նշածդ թերություններով ա կառուցվել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառահետևանքային կապը սխալ ես կառուցում:
    Ոչ թե համակարգի պատճառովա, որ մարդիկ ստիպված ոռ են մտնում, այլ ոռ մտնելու մշակույթի շնորհիվա, որ համակարգը մինչև հիմա բոլոր նշածդ թերություններով ա կառուցվել:
    Միանշանակ չես կարող էդպիսի բան ասել: Երևի մեկը մյուսի հետ կապ ունի: Համ մարդու մեջ կա ոռ մտնելու խասիաթը համ էլ երբեմն էնպիսի իրավիճակ են ստեղծում, որ էդպիսի քայլի ա դիմում: Շատ քչերն են կարողանում դիմադրել ու չենթարկվել, իսկ բոլորին քո արշինով չափելը սխալ է:
    Էսօր շատերը մեղադրում են 10,000 դրամ վերձնելու համար, բայց էդ ժամանակ մարդիկ մտածում էին մեկա իրանք են ամցնելու ու կարիքից ելնելով վերձնում էին էդ փողը ու չգիտես ամոթանք տաս,թե լռես? բայց եթե հիմա էդպիսի բան անեն կքարկոծեմ ու շատ գեշ կստորացնեմ:
    Ոպշմ Գաղթական ջան ամեն ինչ հարաբերական ա:

  12. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարսի պես փոքր բիզնեսը գրեթե միշտ տալիս ա հդմ: Քանի որ պռակտիկան նենց էր, որ փոքրին, եթե բռնում էին, փիս տուգանքների տակ էին քցում: Էտ մեծերը չեն տալիս վիզ դրած, ու հատկապես բենզինը երևի 90 տոկոսով լեվի ա վաճառվում, քանի որ սաղ ախպերության բիզնեսն ա:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.05.2018), Life (10.05.2018)

  14. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Գայլ ախպերը սենց ավելի շատ գործա անում, քան թե Հրանուշ-հոբարը էսքան տարվա մեջ )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (10.05.2018)

  16. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Գայլ ախպերը սենց ավելի շատ գործա անում, քան թե Հրանուշ-հոբարը էսքան տարվա մեջ )))
    Բա Գաղթական ջան խի պիտի հայը օտարության մեջ ապրի? տանջվի, չարչարվի, կարոտի, չհամակերպվի, իրեն երկրորդ սորտի մարդ զգա ինչ ա թե մի 10 հոգի անկուշտ թուրքեր են?
    Ես Նիկոլին չեմ աստվածացնում ու ավելին ասեմ համ էլ չեմ ընդունում, բայց հիմա համ սիրում եմ համ հանդուրժում եմ համ էլ շատ վստահում եմ: Մեկա հզորանալու ենք, որովհետև այլ տարբերակ չկա:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (10.05.2018), Տրիբուն (10.05.2018)

  18. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստրկամտությունն ա ծնել էս համակարգը, թե էս համակարգն ա ձևավորել ստրկամտներին, մասով ․․․․

    Էն հուսահատվածությանս փիս պահերին ես էլ եմ մտածել, որ մենք ոռի ժողովուրդ ենք, ու մեզ հասնում ա, ու սենց էլ պիտի լիներ։ Մեղավոր եմ, քաք եմ կերել

    Երևի, չկա տենց ժողովուրդ, որի մեջ ի սկզբանե ստրկամտությունը մտած լինի։ Մի կողմ դնենք, թե ոնց տենց ստացվեց (երևի պատմաբաններն ու հոգեբաները մի օր կբացատրեն), բայց ինչ-որ պահի Հայաստանում ռեսուրսներն ու իշխանությունը կենտրոնացան մի խումբ գյոռմամիշների ձեռքը։ Էտ գյոռմամիշները, որոնք դեռ իրենց ձեռքում ահռելի ռեսուրսներ ու նաև իշխանություն են պահում, իրենց ճաշակով ձևեցին հասարակական, սոցիալ-տնտեսական ու մշակութային բոլոր հարաբերությունները։ Էտ հարաբերությունների հիմքում դրված էր անձնական նվիրվածությունը, քծնանքը, ոռ մտնելը, անարժաններին մեծարելը, միջակություններին գերագնահատելը, և այլն։ Ու էս հարաբերությունները ժամանակի ընթացքում տարածվեցին ու շատ խորը արմատներ քցեցին ամեն տեղ, սկսած ԱԺ-ից վերջացրած դպրոց-մանկապարտեզով, հիվանդանոցով, հարկային-մաքսայինով։ Այսինքն, իմ խորին համոզմամբ, համակարգն ա ծնել ստրկամտություն, ոչ թե հակառակը։ Մի քիչ կարող ա բացատրություններս տրիվիալ են, բայց երևի կարիք էլ չկա խորանալու էտքան։ Եթե վերևից-ներքև, սկսած ԱԺ ու համայնքային ընտրություններից, վերջացրած դպրոցի տնօրեն ու նախարարության բաժնի պետ նշանակելը, պրոցեսը փոխվի, մենք էլ կզարմանանք, թե ինչքան արագ են փոխվում մեր հարաբերությունները։ Թե ոնց են մեջտեղից դուրս գալիս պադխալիմները ու առաջ են շարժվում արժանիները։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 10.05.2018, 18:31:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (10.05.2018), Lion (10.05.2018), Ծլնգ (10.05.2018)

  20. #13
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա ախր ոնց չասեմ..

    Անկախ սկզբից հավնա եղել թե ձուն վեճից.
    Իմ ուղեղը մինչև հիմա հրաժարվումա ընկալել, թե ոնց կարող ա պատահի, որ մի խումբ զինված մարդիկ՝ փաստացի մահապարտներ, 2016-ի ապրիլին կամավորական մեկնելուց լինեն ճակատ, ճամփին մեքենան փչանա կանգնի՝ փողոցը փակելով, ու հետևից գալացող գեներալի պագոններով մի ինչ-որ անասուն սկսի էդ մահապարտներին հայհոյել ու կենդանի դուրս գա էդ պատմությունից:
    Էստեղ ախր համակարգն ու օլիգարխը ի՞նչ կապ ունեն...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կամ ասենք ո՞նց կարողա Երևանի մեջտեղում լեփլեցուն հրապարակին միկրաֆոնի մոտ կանգնած մեկը հայտարարի, թե «էստեղ շալվարը հագը տղամարդ չկա» ու էլի ողջ առողջ հեռանա հրապարակից:

    Ախր ո՞վա մեղավոր, որ ամեն մի վիժվածք ք*քելա ժողովրդի գլխին ու մարսելա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պայքար էլեկտրաէներգիայի թանկացման դեմ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 13.07.2015, 13:03
  2. Հակաազգային պայքար
    Հեղինակ՝ բիթի հարիֆ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 31.12.2010, 00:05
  3. Պայքար կաշառակերության դեմ, թե...
    Հեղինակ՝ ClassicDancer, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 20.05.2008, 20:57
  4. Պայքար
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.03.2007, 16:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •