Թավշյա հեղափոխություն..
Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն..
Վերջ ստրկամտությանը..

...Հա՞ որ... էլ ստրկամիտ չե՞նք մենք, թե՞ առուն չթռած էր հո՛պ ասելը...

Էնքան շատ ու ամենուր էր խոսվում մեր այլևս ստրկամիտ չլինելու մասին, որ մարդ քիչ էր մնում հավատար...

Ըստ իս՝ մենք ոչ թե մեկ շաբաթում բոլորով միասին դադարեցինք ստրկամիտ լինելուց, այլ ուղղակի ոչ-ստրկամիտների համբերության բաժակն ուշացումով լցվեց ու երկար լռությունից հետո ոտքի կանգնած հայտ են ներկայացնում, որ այլևս չեն լռելու:
Առաջ Աստված

Բայց արդյո՞ք ստրկամտությունը վերացավ..
արդյո՞ք պառլամենտական երկրի օրենսդրական բարձրագույն մարմնի երեսփոխանները 20ժ-ում իրենց սկզբունքներից չեն հրաժարվելու, իշխող կուսակցության անդամները առանց կուսակցական նշանների կուրծք չեն ծեծելու, ազգային ավանդական ու հեղափոխական կուսակցության շարքերում պանիկա չի լինելու, պետական մայր ԲՈՒՀ-ը բացակայությունների պատճառով դուրս մնացածի հետևից քծնանքով չի ընկնելու, որ դիպլոմ նվիրի, Սերժի համար երեկ սառոչկա ճղողները էսօր Նիկոլի դեմքը չեն դնելու պրոֆիլի ավատար...

մենք դադարեցինք ստրկամիտ լինելուց..
Եղիցի՜ Լույս


Թեմայի նպատակը.
Ստրկամտության դեմ պայքարի ակտուալ միջոցների քննարկում: