Մեջբերում Արքա Նաիրի-ի խոսքերից Նայել գրառումը
Ամենավերջին բանը որ հետաքրքրում էր տեղի ունեցած և հաղթած հեղափոխության մասնակիցներին, դա հոգն էր պետականության և Արցախի անվտանգության մասին։
Այդ առնչությամբ ակամա մտորումներ ծագեցին, որոնցից ամենակեղեքողն էր՝ արդյո՞ք պատահական է այն փաստը, որ վերջին 2000 տարվա ընթացքում անկախ պետություն ենք ունեցել միայն Բագրատունիների տիրապետության շատ կարճ ժամանակահատվածում... Այն էլ ոչ թե ներքևից ժողովրդական շարժման հետևանքով, այլ (ոչ այնքան հայ ծագման ) Բագրատունիների ծայրահեղ հմուտ դիվանագիտական խաղի, որոնց հաջողվեց թագ ստանալ և՛ խալիֆից, և՛ կայսրից։
Գուցե պետականության զգացման իմմանենտ բացակայությունն է դրա պատճառը, այլ ոչ այնքան արտաքին հանգամանքները՞
Խեղճ Արշակունիները մեր նաիրյան արքայի թեթև ձեռքով իրենք մոռացվեցին:

Իսկ եթե ավելի լուրջ՝ կներեք, բայց սենց անլուրջ պատմական ընդհանրացումներն ուղղակի ծիծաղելի են, քանի որ "վերջին 2000 տարում" այնքան խորն ու բազմաբովանդակն պրոցեսներ են եղել, որ ընդհարացնել դրանք մեկ գրքում հրանավոր չէ, ուր մնաց՝ սենց մեկ պոստում: