ivy-ի խոսքերից
Քննարկումը ոնց որ թե մի քիչ շեղվեց բուն թեմայից, բայց ես կուզեի վերադառնալ հենց հանդուրժողականության կարգախոսի հարցին, որն ինձ էլ է էս քանի օրը մտածմունքի տեղիք տվել, և հետաքրքիր կլիներ նաև ուրիշ կարծիքներ լսել էս հարցի կապակցությամբ։
Եթե նայենք Նիկոլի կենսագրությանը՝ դեռ համալսարանական տարիներից սկսած, ապա նաև լրագրողական ու քաղաքական գործունեությամբ շարունակված, ապա էնտեղ հանդուրժողականության տնազ անգամ չկա։ Էս մարդը աչքի է ընկել հենց նրանով, որ միշտ բացահայտ դեմ է կանգնել էն ամենին, ինչը բացասական է համարել, և փառք ու պատիվ իրեն դրա համար։
Երևի արժի մի հատ մանրադիտակի տակ առնել «հանդուրժողականություն» բառը, գուցե ես էմ սխալ ընկալում էս բառի իմաստը։ Ինձ համար հանդուրժելն իր մեջ ի սկզբանե վերաբերմունք է արտահայտում վատի հանդեպ․ լավը չեն հանդուրժում, հանդուրժում են էն, ինչի հանդեպ վերաբերմունքը բացասական է, բայց փորձ է արվում տրամադրվել դա ընդունելուն և/կամ դրան ինչ-որ ձևով դիմանալուն։
Հիմա բացատրեք ինձ, թե ինչ ենք էս պարագայում հասկանում՝ հանդուրժողականություն ասելով։ Ի՞նչի հանդեպ պիտի լինենք հանդուրժող։ Կրկնեմ, որ Փաշինյանն ինքը իր ճանապարհին ոչ մի րոպե հանդուրժող չի եղել, ներառյալ էս հեղափոխությունը։
Ինչ-որ բան սխա՞լ եմ հասկանում։
Էջանիշներ