User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Հեղափոխությունն ու (ան)հանդուրժողականությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հեղափոխությունն ու (ան)հանդուրժողականությունը

    Թավշյա հեղափոխությունն այլևս իրողություն է:
    Իշխող կուսակցության պարագլուխը հանձնվեց ու մնացած կուսակիցներն էլ շուտով բարով-խերով կզիջեն շատ ղեկավար դիրքեր:

    Հիմա առաջարկում եմ քննարկել հանդուրժողականությունը որպես հիմնական կարգախոս ունեցող էս հեղափոխության ծնած անհանդուրժողականությունը:

    Բոլոր կողմերից մարդիկ ահազանգում են, որ իրենց հետապնդում են՝ ունեցած քաղաքական հայացքների կամ զբաղեցրած դիրքերի համար:
    Ավելին՝ դպրոցներում որոշ ուսուցիչներ հրապարակայնորեն պախարակում են անգամ նրանց երեխաներին (սերժականի, ոստիկանի էրեխա և այլն):

    Ինչո՞ւ է ծնվել մարդկանց հոգիներում էս չարությունը:
    Սոցիալական ծանր վիճակի՞ց, հենց նույն իշխանության ժողովրդի հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի՞ց, դրա դեմ պայքարելու անզորության զգացումի՞ց, թե ինչի՞ց:

    Եվ երկրորդ կարևոր թեման՝
    Ինչպե՞ս չեզոքացնել այս երևույթը, կամ արժե՞ արդյոք ընդհանևապես աշխատել էս ուղղությամբ, թե՞ լավ է սպասել մինչև ալիքն ինքն իրեն հանդարտվի:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (03.05.2018)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Նախ ըտենց ուսուցիչներից ազատվել ա պետք, ու դա անհանդուրժողոկանություն չի, այլ կրթական համակարգի բուժում։

    Իսկ երևույթը ընդամենը վրեժ ա։
    Ասենք մարտի մեկի մեղավորներին պատժելու ցանկություն դու անձամբ չունե՞ս։
    Շատ լավ գիտես, որ կան մարդասպաններ, ու տեսական հնարավորություն ա ստեղծվում դրանց պատժելու։ Դա պտի անվանես անհանդորւժողականությո՞ւն։
    Եթե գիտես, որ տնօրենը տարիներով աշխատողներին նեղել ա, օգտվելով նրանից, որ երկրում գործ չկա, հիմա իրան ինչ որ ձև նեղելը անհադուրժողականություն ա՞, թե՞ նրանց մեղքերի հատուցում ։

    Կարծում եմ եթե իրանք իրանց արածները մարսեն, նորերը նոր իշխանությունների օրոք են նույնն անելու։

    Ասենք էս վիդեոների հերոսներին եթե ամեն տեսնող երեսին թքի, դա անհանդուրժողականությո՞ւն ա։

    Կամ սրանց։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Աթեիստ ջան, հասկանում եմ զայրույթդ:
    Բայց կարծում եմ էստեղ թյուրըմբռնում կա.. (c)

    Էս թեման բացելով ես ի նկատի ունեյի առաջին հերթին անհանդուրժողության էն զոհերին, որոնք հանցագործ կամ հրեշ չեն, այլ սովորական քո ու իմ պես մարդիկ են, որոնք իշխանամետ են եղել (ՀՀԿ), կամ պետությանն են ծառայել (ոստիկանի օրինակ էի բերել), կամ էլ՝ անկուսակցական լինելով շրջապատում հայտնի էին որպես ՀՀԿ-ին սատարող:

    Իհարկե հանցագործները պիտի պատժվեն: ՈՒ կիսում եմ կարծիքդ, որ, դրանց անպատիժ թողնելու դեպքում, ճանապարհ կբացվի նորերի անպատժելիության մթնոլորտի համար:
    Բայց չէ՞ որ հանցագործություն կատարածին կամ էլ այս կամ այն կերպ պաշտոնական դիրքը չարաշահածին պատժելու համար հատուկ մարմիններ կան (ու, եթե էսպես շարունակվի, չեմ կասկածում, որ դրա հերթն էլ կհասնի) ու շարքային քաղաքացին չի, որ նրանցից վրեժ պիտի լուծի:
    ՈՒ չէ՞ որ Նիկոլն ու իր թիմակիցները հենց դրանով էլ շահեցին ներսի ու դրսի համակրանքը, որ չգնացին լինչի ճանապարհով:

    Բայց նախնական գրառմանս մեջ նաև մի շստ կարևոր դրվագ կար, որի քո պատասխանը մի քիչ չհասկացա..
    Թիրախի կենտրոնում են հայտնվել նաև վերը նշածս խմբի մարդկանց երեխեքը, որոնք ասենք դպրոցում հանգիստ կարող են ստորացվել ուսուցչական անձնակազմի կողմից:
    Բա էդ երեխեքը ի՞նչով են մեղավոր, որ սենց հոգեբանական կտտանքների կարող են ենթարկվել իրենց ծնողների կուսակցական հայացքների համար:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. #4

    Երեխեքի պահով հենց սկզբից էի գրել, որ ծնողների արածները երեխաների վրա պրոյեկտող ուսուցչից պետք ա ազատվել, իսկ նորմալ ուսուցիչը կկանխի մնացած երեխաների կողմից սկսվող ճնշումները։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (30.04.2018)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով, չի կարող լինել հեղափոխություն (անկախ նրանից, վարդերի է, թե խինդուծիծաղի-երգուպարի, թե սիրո-հանդուրժողականության), որտեղ առնվազն կարճաժամկետ տուժող կողմեր չլինեն:
    Այո, խոշոր հաշվով սա բոլոր հայերի հաղթանակն է լինելու (թու թու թու), ներառյալ հանրապետականներինը, շատ էլ, որ սրանք չեն գիտակցում (էս բարդ խնդիր ա տեղ հասցնելը):

    Բայց օրինակ նայենք Շարմազանովի դստեր նամակը

    Իմ կարծիքով, վիճակը հնարավոր է, որ շատ սարսափելի չի, օրինակ Աստված հետ ու հեռւ պահի՝ տեսականորեն կարող էր և արյունոտ վենդետտա լինել, ու դեռ ապագան ցույց կտա, թե ինչ կլինի:
    Բայց հաշվի առնելով նորագույն Հայ ժողովդրի պոտենցիալը (), ինձ թվում է, հայերս ավելի քաղաքակիրթ ու հասկացող լինելու մեծ շանսեր ունենք ու այս մի խնդիրն էլ կարող է լուծվել սիրով ու հանդուրժողաբար, այնպես, որ օրինակ Շարմազանովի աղջիկը ատելություն չզգա, կամ գոնե զգա քաղաքակրթության սահմաններում :Ճ

    Ինձ թվում է, աղջիկն իր նամակում ճիշտ հասցեատեր է ընտրել, ու խնդիրը շատ արագ կարող է լուծվել նույն մեխանիզմներով, ասենք ոչ մի ապակի չփշրվեց չէ՞ քաղաքի փողոցներում, նույն կերպ կարելի է հասնել նրան, որ ոչ մի հոգի էլ չփշրվի: Եսիմ, է...
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (03.05.2018), Գաղթական (03.05.2018), Ծլնգ (03.05.2018), Ներսես_AM (03.05.2018)

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով, չի կարող լինել հեղափոխություն (անկախ նրանից, վարդերի է, թե խինդուծիծաղի-երգուպարի, թե սիրո-հանդուրժողականության), որտեղ առնվազն կարճաժամկետ տուժող կողմեր չլինեն:
    Այո, խոշոր հաշվով սա բոլոր հայերի հաղթանակն է լինելու (թու թու թու), ներառյալ հանրապետականներինը, շատ էլ, որ սրանք չեն գիտակցում (էս բարդ խնդիր ա տեղ հասցնելը):

    Բայց օրինակ նայենք Շարմազանովի դստեր նամակը

    Իմ կարծիքով, վիճակը հնարավոր է, որ շատ սարսափելի չի, օրինակ Աստված հետ ու հեռւ պահի՝ տեսականորեն կարող էր և արյունոտ վենդետտա լինել, ու դեռ ապագան ցույց կտա, թե ինչ կլինի:
    Բայց հաշվի առնելով նորագույն Հայ ժողովդրի պոտենցիալը (), ինձ թվում է, հայերս ավելի քաղաքակիրթ ու հասկացող լինելու մեծ շանսեր ունենք ու այս մի խնդիրն էլ կարող է լուծվել սիրով ու հանդուրժողաբար, այնպես, որ օրինակ Շարմազանովի աղջիկը ատելություն չզգա, կամ գոնե զգա քաղաքակրթության սահմաններում :Ճ

    Ինձ թվում է, աղջիկն իր նամակում ճիշտ հասցեատեր է ընտրել, ու խնդիրը շատ արագ կարող է լուծվել նույն մեխանիզմներով, ասենք ոչ մի ապակի չփշրվեց չէ՞ քաղաքի փողոցներում, նույն կերպ կարելի է հասնել նրան, որ ոչ մի հոգի էլ չփշրվի: Եսիմ, է...
    Իրոք: Ֆեյսբուքում շատ են գրում՝ բա աղջիկ ջան, բա մնացած անչափահասները, բա նո՞ր են աչքերդ բացվում։ Բայց էստեղ խոսքը նրա մասին չի, այլ էն մասին, որ էս օրերին հաստատ ինքը մարդկային վերաբերմունքի չի արժանացել իրա շրջապատի կողմից։ Ու հա, Շարմազանովն անասուն ա (թող ների ինձ իրա աղջիկը, եթե կարդում ա էս տողերը), բայց աղջկա նկատմամբ թշնամանք չպիտի լինի։ Ու շատ լավ իմանալով, թե ժողովուրդս ոնց ա վերաբերվում քաղաքական մեկ այլ բևեռում գտնվող մեկի՝ անկախ նրանից, թե ոնց ա հայտնվել էդ բևեռում՝ հասկանում եմ, որ ուղղակի էս աղջկան օր ու արև չեն տալիս։ Պետք չի տենց։ Պետք ա սիրել էս աղջկան, ինքը մեղավոր չի, որ հերը Շարմազանովն ա, ինքը լավը լինելու շանս ունի, ու էկեք տանք էդ շանսը։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (03.05.2018)

  11. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարմազանովի աղջիկը վայթե 13տ էր, չէ՞:
    Մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, թե էդ աղջկա հասակակից իր համաֆասարանցիները ԷՇ-ի ամբողջ քաղաքական գործունեությունն ուսումնասիրած ու վերլուծած լինեն, որ հետո էլ իր աղջկա հետ բանավեճ ծավալելով փորձեն սխալները ցույց տալ:

    Այսինքն շատ-շատ պիտի «սաղ ՀՀԿ-ականների մերը» մոտեցում ցուցաբերած լինեն, էն էլ «էդ սաղ դուք եք» ասած լինի: Վերջը՝ շունա գելա, իրա հերնա:

    Իսկ ի՞նչ կլիներ, եթե դպրոցում նենց մթնոլորտ լիներ, որ կլինի արդարադատություն ու ով ինչ մեղք գործելա՝ պատասխան կտա դրանց համար: Իսկ մենք հիմա ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու, մասնավորապես՝ քննարկենք, թե ով ինչպես կարող է իր մասնակցությունն ունենալ լուսավոր ապագայի կառուցման գործում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #8
    Սկսնակ անդամ Արքա Նաիրի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշենք մեր հանճարեղ Տերյանին՝

    Չեմ հավատում ճիչերին ձեր ցնծագին
    Եվ խանդավառ աղմուկներին այդ շփոթ.
    Գաղտնի մի թույն կեղեքում է իմ հոգին
    Եվ ձեր խինդը սարսեցնում է,որպես բոթ։

    Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ ավեր,
    Ո՞վ է թարգման մեր դարավոր տանջանքին․․․

    Անբան ու անպատասխանատու մարդկանց ամբոխներն հաղթել են ի աղետ Հայաստանի և Արցախի ու իրենց կամքն են թելադրում։ Խավարի ժամն է, պիտի դիմանանք, Պանդուխտ ջան -))

  13. #9
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալուստ Գրիգորիչ, դու՞ ես

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (04.05.2018), Lion (10.05.2018)

  15. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ էրեխեքը մեծանան դեռ իրանց առաջ խնդիր ունեն հրապարակային իրանց ծնողների անունից ներողություն խնդրելու։ Բարդ ճակատագիր են թողնում իրանց ծնողները, ինչ արած։ Ես իմ դարդն ունեն թեզս մինչև սեպտեմբեր պրծնեմ իմ դառը մանկությունն էլ ինձ հերիք ա ԴԴԴ փառք Աստծո ծնողներս ինձ էնքան հպարտ էին մեծացնում էդ առումով որ էդ տարիքում երբեք ինձ թույլ չէի տա հրապարակային լացուկոծ դնել։ Էդ էլ ճիշտ չէր բայց աղջիկը վատ ծնողների ձեռք ա ընկել լիքը ուրիշ վատ ծնողների երեխեք կան որ թմրամոլ են ալկոհոլիկ էրեխեքի կրթությամբ էլ չեն զբաղվում որ կարողանան սենց ճմլիկ նամակներ գրել։ Եկեք իրանց համար անհանգստանանք թե չէ Շարմազանով Աշոտյան չեմ իմանում ով հիսունհինգ ընտանիք կան իրար մեջ ընկերություն կանեն

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (04.05.2018), Տրիբուն (04.05.2018)

  17. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկումը ոնց որ թե մի քիչ շեղվեց բուն թեմայից, բայց ես կուզեի վերադառնալ հենց հանդուրժողականության կարգախոսի հարցին, որն ինձ էլ է էս քանի օրը մտածմունքի տեղիք տվել, և հետաքրքիր կլիներ նաև ուրիշ կարծիքներ լսել էս հարցի կապակցությամբ։
    Եթե նայենք Նիկոլի կենսագրությանը՝ դեռ համալսարանական տարիներից սկսած, ապա նաև լրագրողական ու քաղաքական գործունեությամբ շարունակված, ապա էնտեղ հանդուրժողականության տնազ անգամ չկա։ Էս մարդը աչքի է ընկել հենց նրանով, որ միշտ բացահայտ դեմ է կանգնել էն ամենին, ինչը բացասական է համարել, և փառք ու պատիվ իրեն դրա համար։
    Երևի արժի մի հատ մանրադիտակի տակ առնել «հանդուրժողականություն» բառը, գուցե ես էմ սխալ ընկալում էս բառի իմաստը։ Ինձ համար հանդուրժելն իր մեջ ի սկզբանե վերաբերմունք է արտահայտում վատի հանդեպ․ լավը չեն հանդուրժում, հանդուրժում են էն, ինչի հանդեպ վերաբերմունքը բացասական է, բայց փորձ է արվում տրամադրվել դա ընդունելուն և/կամ դրան ինչ-որ ձևով դիմանալուն։
    Հիմա բացատրեք ինձ, թե ինչ ենք էս պարագայում հասկանում՝ հանդուրժողականություն ասելով։ Ի՞նչի հանդեպ պիտի լինենք հանդուրժող։ Կրկնեմ, որ Փաշինյանն ինքը իր ճանապարհին ոչ մի րոպե հանդուրժող չի եղել, ներառյալ էս հեղափոխությունը։
    Ինչ-որ բան սխա՞լ եմ հասկանում։

  18. #12
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ սկսեցին փակել փողոցները, համատարած գործադուլ, դասադուլ և միտինգներ, իսկ էդ ընթացքում ոստիկանության ու վարձուների կողմից շատերը ծեծի ենթարկվեցին, փորձեցին սադրել և հավասարակշռությունից հանել մարդկանց և հեղափոխություն չէր լինի, եթե ժողովուրդը հանդուրժողականություն չցուցաբերեր:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (10.05.2018)

  20. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկումը ոնց որ թե մի քիչ շեղվեց բուն թեմայից, բայց ես կուզեի վերադառնալ հենց հանդուրժողականության կարգախոսի հարցին, որն ինձ էլ է էս քանի օրը մտածմունքի տեղիք տվել, և հետաքրքիր կլիներ նաև ուրիշ կարծիքներ լսել էս հարցի կապակցությամբ։
    Եթե նայենք Նիկոլի կենսագրությանը՝ դեռ համալսարանական տարիներից սկսած, ապա նաև լրագրողական ու քաղաքական գործունեությամբ շարունակված, ապա էնտեղ հանդուրժողականության տնազ անգամ չկա։ Էս մարդը աչքի է ընկել հենց նրանով, որ միշտ բացահայտ դեմ է կանգնել էն ամենին, ինչը բացասական է համարել, և փառք ու պատիվ իրեն դրա համար։
    Երևի արժի մի հատ մանրադիտակի տակ առնել «հանդուրժողականություն» բառը, գուցե ես էմ սխալ ընկալում էս բառի իմաստը։ Ինձ համար հանդուրժելն իր մեջ ի սկզբանե վերաբերմունք է արտահայտում վատի հանդեպ․ լավը չեն հանդուրժում, հանդուրժում են էն, ինչի հանդեպ վերաբերմունքը բացասական է, բայց փորձ է արվում տրամադրվել դա ընդունելուն և/կամ դրան ինչ-որ ձևով դիմանալուն։
    Հիմա բացատրեք ինձ, թե ինչ ենք էս պարագայում հասկանում՝ հանդուրժողականություն ասելով։ Ի՞նչի հանդեպ պիտի լինենք հանդուրժող։ Կրկնեմ, որ Փաշինյանն ինքը իր ճանապարհին ոչ մի րոպե հանդուրժող չի եղել, ներառյալ էս հեղափոխությունը։
    Ինչ-որ բան սխա՞լ եմ հասկանում։
    ԻՆձ թվում ա, Նիկոլի հանդուրժողականության կոչը հեղափոխության օրերին նպատակ ուներ հսկողության տակ պահել էյֆորիան ու ապոնտան/փողոցային արդարադատությունը։ Նաև, նպատակ ուներ երիտասարդներին զերծ պահել ոստիականական ուժերի հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց: Կոպիտ ասած, թույլ չտալ որ «հեռացիր»-ը վերածվի լինչի։ Ու էտ առումով, ինքը իրան լրիվ արդարացրել ա։

    Բայց դա ոչ մի կերպ չի նշանակում հանդուրժողական լինել օրինախախտի ու անարդարի նկատմամբ։ Ընդհակառակը, էս հեղափոխությունը նաև նշանակում ա անհանդուրժողականություն այնպիսի երևույթների նկատմամբ ինչպիսին քծնանքն ա, քավոր սանիկությունն ա, անարդարդարությունն ա, ստախոսությունն ա, կաշառքն ա, և այլն։

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.05.2018), Lion (10.05.2018), Mephistopheles (12.05.2018), Mr. Annoying (10.05.2018), StrangeLittleGirl (10.05.2018), Գաղթական (12.05.2018), Ներսես_AM (11.05.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •