Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
Բոլոր կողմերից մարդիկ ահազանգում են, որ իրենց հետապնդում են՝ ունեցած քաղաքական հայացքների կամ զբաղեցրած դիրքերի համար:
Ավելին՝ դպրոցներում որոշ ուսուցիչներ հրապարակայնորեն պախարակում են անգամ նրանց երեխաներին (սերժականի, ոստիկանի էրեխա և այլն):

Ինչո՞ւ է ծնվել մարդկանց հոգիներում էս չարությունը:
Սոցիալական ծանր վիճակի՞ց, հենց նույն իշխանության ժողովրդի հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի՞ց, դրա դեմ պայքարելու անզորության զգացումի՞ց, թե ինչի՞ց:

Եվ երկրորդ կարևոր թեման՝
Ինչպե՞ս չեզոքացնել այս երևույթը, կամ արժե՞ արդյոք ընդհանևապես աշխատել էս ուղղությամբ, թե՞ լավ է սպասել մինչև ալիքն ինքն իրեն հանդարտվի:
Նախ ըտենց ուսուցիչներից ազատվել ա պետք, ու դա անհանդուրժողոկանություն չի, այլ կրթական համակարգի բուժում։

Իսկ երևույթը ընդամենը վրեժ ա։
Ասենք մարտի մեկի մեղավորներին պատժելու ցանկություն դու անձամբ չունե՞ս։
Շատ լավ գիտես, որ կան մարդասպաններ, ու տեսական հնարավորություն ա ստեղծվում դրանց պատժելու։ Դա պտի անվանես անհանդորւժողականությո՞ւն։
Եթե գիտես, որ տնօրենը տարիներով աշխատողներին նեղել ա, օգտվելով նրանից, որ երկրում գործ չկա, հիմա իրան ինչ որ ձև նեղելը անհադուրժողականություն ա՞, թե՞ նրանց մեղքերի հատուցում ։

Կարծում եմ եթե իրանք իրանց արածները մարսեն, նորերը նոր իշխանությունների օրոք են նույնն անելու։

Ասենք էս վիդեոների հերոսներին եթե ամեն տեսնող երեսին թքի, դա անհանդուրժողականությո՞ւն ա։






Կամ սրանց։