* * *


Աստծոն հավասար է ինձ թվում մարդը,
Որը նստել է այնքա՜ն մոտիկ-մոտիկ
Քո առջև և լսում է
Քո մեղմիկ ձայնը
Եվ ծիծաղդ հմայիչ:
Այդ դեպքում իմ սիրտն
Անմիջապես կդադարեր բաբախել.
Բավական է քեզ տեսնեմ՝
Այլևս անկարող եմ որևէ խոսք
Արտասանել:
Այլ համրանում է լեզուս այդ պահին, կաշվիս տակ
Արագորեն թեթև հուր է վազում, նայում են,
Չտեսնելով ոչինչ, աչքերս, ականջներումս էլ
Ղողանջ է անընդմեջ:
Եռացող քրտինքով եմ ողողվում, դողով են
Անդամներս համակված, ավելի են
Կանաչին տալիս խոտերը, և կարծես
Կյանքին հրաժեշտ կտամ ահա-ահա,
Բայց համբերիր, համբերիր.
Չափազանց հեռու է հասել
Ամեն ինչ...



Թարգմ. Ս-բաբա