User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Բոլոր դռները բացող բանալին

  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բոլոր դռները բացող բանալին

    Թողեմ էստեղ,որ պարտավորվեմ, գրեմ մաս-մաս:
    ***
    Դռներիը հերթով փորձում էր բանալուն, մինչև որ դռների խուրձն ավարտվեց: Գնաց նոր դռներ բերելու. պահեստում շատ կային տարբեր չափերի, գույների դռներ՝ հարթ, զարդանախշերով ծածկված, փայտից, քարից, ապակուց... ու ոչ մի դուռ բանալի չուներ, բացի մեկից:
    Ինքը ճանաչում էր մարդկաց, որ մեկից ավելի բանալիներ ունեին, ճանաչում և նրանց, ում ոչ մի բանալի տրված չէր: Ու ինքը երազում էր կախարդական բանալու մասին, որ բացում է աշխարհի բոլոր դռները:
    Դռների երկրորդ խուրձը ևս վերջացավ, որոշեց, որ հիմա այլ կերպ կվարվի՝ կնայի դռներին, երկար, անքթիթ կնայի, կընտրի այն դուռը, որ ամենաշատն է իրեն դուր գալիս, ու բանալին անպայման կբացի այդ դուռը: Ընտրեց դուռը, մոտեցրեց բանալուն ու պտտեցրեց: Դուռը գլխիվայր բացվեց, բայց ինքը դա հետո նկատեց, երբ դռնից ներս մտավ ու շրմփաց գետին:
    Հետ դառնալու համար աստիճան էր հարկավոր, որ բարձրանար անծանոթ, տարօրինակ աշխարհի ցախատան տանիքն ու դուռը բացեր:
    - Բանալի՜ն, - ձեռքը թափով ճակատին զարկեց:
    Բանալին հետը չէր վերցրել, թողել էր մյուս կողմից դռան վրա. հիմա ավելի քան երբևէ իրեն հարկավոր էր աշխարհի բոլոր դռները բացող բանալին, որ կարողանար տուն վերադառնալ:
    (շարունակելի)

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (08.04.2018), Նիկեա (12.04.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանի դռները բա՞ց են սիրիահայերի համար
    Հեղինակ՝ Freeman, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 94
    Վերջինը: 03.09.2012, 11:10
  2. Գաղտնի բանալին
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 27
    Վերջինը: 06.03.2010, 23:22
  3. Շնորհավոր բոլոր շրջանավարտներին
    Հեղինակ՝ kiki, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 03.06.2007, 21:24
  4. Ռոքի բոլոր սիրահարներին
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 77
    Վերջինը: 20.04.2007, 22:07
  5. Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին
    Հեղինակ՝ kiki, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.10.2006, 08:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •