Ես հիմա մոտավոր գրեմ, թե ինչպես եմ պատկերացնում։
Պայմանները՝
- անել ժանրային մրցույթ, եթե չենք ուզում միևնույն թեմայով շարադրություններ ստանալ։ Իմ առաջարկը գիտաֆանտաստիկ և/կամ ֆենտեզի ընտրելն է, որովհետև նախ միջին վիճակագրական դպրոցականին կստիպի մի քիչ ստանդարտ դպրոցական շարադրությունների կաղապարներից դուրս գալ, ինչպես նաև հավանականությունը, որ ծնողներն էդ ժանրում կգրեն, ավելի փոքր է։ Իսկ որպես սուբյեկտիվ պատճառ, ուղղակի շատ հետաքրքիր է, թե էս ժանրերում հայ պատանիները ոնց կստեղծագործեն,
- նախորդ մրցույթների համեմատ մի փոքր նեղացնել տարիքային շրջանակը. նախորդ գրական նախագծում տարիքային ներքին շեմ չկար, իսկ վերինը 22 տարեկանն էր։ Էս անգամ առաջարկում եմ 14-20տ անել, որ տարիքային տարբերությունը ստեղծագործություններում զգալիորեն չտարբերվի,
- մրցույթի մնացած պայմանները՝ բառային սահմանափակում (700 - 7000 բառ) և այլն, նույնը թողնենք։ Քվեարկությունն էլի կատարի նախապես ընտրված ժյուրին՝ առանց իմանալու մասնակիցների անունը կամ տարիքը,
- եթե շատ աշխատանքներ ստանանք, կարծում եմ արժի Արէայի առաջարկը կիրառել. առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներին մրցույթի ժանրում թեմատիկ առաջադրանք տրվի, ու հետո գնահատվեն նաև էդ աշխատանքները,
- որպես գլխավոր մրցանակ առաջարկում եմ էլեկտրոնային ընթերցիչ նվիրել. կարծում եմ՝ ստեղծագործական մրցույթում դրանից թույն մրցանակ չկա։ Ինքս էլ կփորձեմ մրցանակային ֆոնդում ներդրում ունենալ։
Վոլտերան ու Mr. Annoying-ն ասեցին, որ ինձ կօգնեն։ Լավ կլինի, որ որևէ մեկը Հայաստանում որպես կոնտակտային անձ լինի, որովհետև եթե դպրոցներին ուղարկենք, որոշ մարդիկ հաստատ զանգելու են ու «ճշտվեն»։Որ հայաստանաբնակ մեկն էլ մրցանակային ֆոնդով զբաղվի, թույն կլինի։
Ու հիմա ամենակարևորներից. ովքե՞ր կուզեն ժյուրիի կազմում ընդգրկվել, էստեղ գրեք կամ էլ ինձ։ Մենք դեռ անձնական նամակներով էլ կհետապնդենք ձեզ, բայց հետևեք Արէայի օրինակին, կարծում եմ՝ հավես կլինի։
Մեկ էլ արժի ինչ-որ հավես խորագիր ընտրել մրցույթի համար։
Եկե՜ք քննարկենք։![]()
Էջանիշներ