Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 32 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Պատանեկան գրական նախագիծ 3

  1. #31
    ազատ ռադիկալ Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    912
    Ես հիմա մոտավոր գրեմ, թե ինչպես եմ պատկերացնում։

    Պայմանները՝

    • անել ժանրային մրցույթ, եթե չենք ուզում միևնույն թեմայով շարադրություններ ստանալ։ Իմ առաջարկը գիտաֆանտաստիկ և/կամ ֆենտեզի ընտրելն է, որովհետև նախ միջին վիճակագրական դպրոցականին կստիպի մի քիչ ստանդարտ դպրոցական շարադրությունների կաղապարներից դուրս գալ, ինչպես նաև հավանականությունը, որ ծնողներն էդ ժանրում կգրեն, ավելի փոքր է։ Իսկ որպես սուբյեկտիվ պատճառ, ուղղակի շատ հետաքրքիր է, թե էս ժանրերում հայ պատանիները ոնց կստեղծագործեն,
    • նախորդ մրցույթների համեմատ մի փոքր նեղացնել տարիքային շրջանակը. նախորդ գրական նախագծում տարիքային ներքին շեմ չկար, իսկ վերինը 22 տարեկանն էր։ Էս անգամ առաջարկում եմ 14-20տ անել, որ տարիքային տարբերությունը ստեղծագործություններում զգալիորեն չտարբերվի,
    • մրցույթի մնացած պայմանները՝ բառային սահմանափակում (700 - 7000 բառ) և այլն, նույնը թողնենք։ Քվեարկությունն էլի կատարի նախապես ընտրված ժյուրին՝ առանց իմանալու մասնակիցների անունը կամ տարիքը,
    • եթե շատ աշխատանքներ ստանանք, կարծում եմ արժի Արէայի առաջարկը կիրառել. առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներին մրցույթի ժանրում թեմատիկ առաջադրանք տրվի, ու հետո գնահատվեն նաև էդ աշխատանքները,
    • որպես գլխավոր մրցանակ առաջարկում եմ էլեկտրոնային ընթերցիչ նվիրել. կարծում եմ՝ ստեղծագործական մրցույթում դրանից թույն մրցանակ չկա։ Ինքս էլ կփորձեմ մրցանակային ֆոնդում ներդրում ունենալ։


    Վոլտերան ու Mr. Annoying-ն ասեցին, որ ինձ կօգնեն։ Լավ կլինի, որ որևէ մեկը Հայաստանում որպես կոնտակտային անձ լինի, որովհետև եթե դպրոցներին ուղարկենք, որոշ մարդիկ հաստատ զանգելու են ու «ճշտվեն»։ Որ հայաստանաբնակ մեկն էլ մրցանակային ֆոնդով զբաղվի, թույն կլինի։

    Ու հիմա ամենակարևորներից. ովքե՞ր կուզեն ժյուրիի կազմում ընդգրկվել, էստեղ գրեք կամ էլ ինձ։ Մենք դեռ անձնական նամակներով էլ կհետապնդենք ձեզ, բայց հետևեք Արէայի օրինակին, կարծում եմ՝ հավես կլինի։

    Մեկ էլ արժի ինչ-որ հավես խորագիր ընտրել մրցույթի համար։

    Եկե՜ք քննարկենք։


  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.04.2018), Mr. Annoying (05.04.2018), Sambitbaba (Երեկ), Smokie (Երեկ), StrangeLittleGirl (05.04.2018), Աթեիստ (05.04.2018), Արէա (05.04.2018), Նիկեա (05.04.2018), Վոլտերա (05.04.2018)

  3. #32
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    27
    Գրառումներ
    4,535
    Բլոգի գրառումներ
    1
    Ես էն աստիճանի աշխարհից կտրված եմ, որ էս թեման նոր եմ մինչև վերջ կարդում-ավարտում ու հիմա՝ էս քաղաքային, քաղաքականական խառը օրերին եկել եմ էստեղ, որ հարցնեմ, «բա ինչի՞ ենք կանգնել»:

    Ինչ վերաբերվում ա ակտիվություն մտցնելուն՝ հաստատ ավելի լավ ա փորձել, քան ասել «մեկ ա անօգուտ ա», ու իրավիճակը թողնել նույնպիսին՝ ինչպես ներկայում ա:

    Ես էլ կուզեի, որ ժանրային լիներ մրցույթը, բայց արդյոք շա՞տ են այսօր գիտաֆանտաստիկ, կամ ֆենթըզի ժանրում ստեղծագործող մանուկները, պատանիներն ու օրիորդները: Իհարկե, ուրախ կլինեմ, եթե այս կասկածներս սխալ դուրս գան:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •