Արդեն որոշ ժամանակ է մտածում եմ ինքնազբաղվածության մասին (self-employment), բայց դեռ համարձակությունս չի հերիքում։
Հա մտածում եմ՝ էս մի բանն էլ անեմ, հետո։
Երկար ժամանակ հոգեթերապիայով զբաղվելու լիցենզիայի քննությանն էի պատրաստվում։ Առողջապության նախարարությունում ես հանձնում, սկզբում՝ գրավոր, եթե անցնում ես, երկրորդը՝ բանավոր։ Բժիշկներ են հանձնաժողովում, ու շատ խիստ է անցնում, բացի մասնագիտական գիտելիքներից ու հոգեբուժությունից (ICD-10, Chapter V / F), պիտի նաև բոլոր օրենքներն իմանաս։ Ահագին դժվար քննություն է, ասում էին՝ սպասիր, թերապևտիկ ուսման վերջում կհանձնես, բայց դե ինձ կարևոր էր էդ լիցենզիան հիմա ունենալ (հետո շարունակել ուսման մեջ գիտելիքները խորացնել), նախ՝ հասկանալու համար, թե էս պահին ինչ գիտելիքների պաշար ունեմ, երկրորդը՝ ինքնազբաղվածություն սկսելու համար։
Հոկտեմբերին գրավոր քննությունն էր, անցա, նոյեմբերի 14-ին էլ բանավորը անցա․ հիմա օրինական իրավունք ունեմ Գերմանիայում հոգեթերապիայով զբաղվելու իմ սեփական "Praxis"-ում, բայց դե էդ քայլին գնալու խիզախությունը միևնույն է դեռ չկա
Դե հիմա որպես հոգեբան եմ աշխատում մի գործատուի մոտ․ իմ ամսվա աշխատավարձը ստանում եմ՝ անկախ այցելուների քանակից, ու դա ապահովության զգացում է տալիս։
Բայց մանրից սկսել եմ իմ հիմնական աշխատանքի կողքից նաև որպես ֆրիլանսեր թրեյնինգներ ու վորքշոփներ անցկացնել տարբեր թեմաներով։ Երեկ առաջին անգամ միօրյա թրեյնինգ անցկացրեցի (մինչև հիմա ամենաերկարը 2 ժամանոցն էր եղել)․ մի քիչ անհանգիստ էի, թե ոնց եմ մի ամբողջ օր մեն-մենակ թրեյնինգ վարելու, ո՞նց կընդունի ինձ խումբը, ո՞նց կընդունեն իմ մեթոդները և այլն։ Բայց դե շատ լավ անցավ․ ընտիր խումբ էր, ընթացքն էլ չոր ու ձանձրալի չէր, լիքը կատակներ ու հավես խաղային ակտիվություններ արեցինք, դե նյութն էլ ոնց որ թե լավ տեղ հասավ։ Ինձ «վարձողն» էլ նախկին գործատուս է, որի մոտ հիմա ֆրիլանսերային թրեյնինգների առաջարկներ եմ ստանում։
Մտածում եմ՝ սա երևի առաջին քայլերն են դեպի self-employment-ը, բայց միևնույն է վախ ունեմ, որ սրանից հեռու խիզախությունս չի հերիքի
Ասենք՝ սեփական հեգեթրապևտիկ "Praxis" բացելը դեռ շատ հեռավոր քայլ է թվում, թեկուզ ու լիցենզիան արդեն ստացել եմ։
Մյուս տարվանից սիստեմիկ թերապիայի կողքից նաև վարքային թերապիա եմ սովորելու, ու հիմա էլ մտածում եմ՝ այ որ դա էլ արեցի, արդեն ուժս կհերիքի
Էջանիշներ