Ուլուանա-ի խոսքերից
... միայնակ մարդը, որին տանը սպասող չկա, նույն խանդավառությամբ չի շտապի աշխատանքից տուն, ինչպես, ասենք, ամուսնացած կամ զուգընկեր ունեցող, էլ չեմ ասում` երեխաներ ունեցող մարդը: Միայնակ մարդու համար աշխատանքը բացի ապրուստի միջոց լինելուց, անկախ նրանից, թե ինչքանով է հաճելի ու հոգեհարազատ, կարծում եմ` շատ դեպքերում էսպես թե էնպես դառնում է կյանքի էական մաս, գուցե նաև օդ, որովհետև գուցե դրանից դուրս իրեն բավականաչափ պիտանի կամ պահանջված չի զգում: Ասածս, իհարկե, չի նշանակում, թե բացի աշխատանքից ու ընտանիքից, ուրիշ անելու կամ հետաքրքրվելու բան չի կարող լինել, բայց եթե մարդը միայնակ է զգում իրեն, աշխատանքը, զբաղվածություն ու պիտանիության զգացում ապահովելով, կարող է դառնալ նաև միայնակությունը կամ դրա գիտակցումը բթացնող, ցրող միջոց, ու մարդը կարող է համարել, որ աշխատանքն իր համար օդ ու ջուր է, առանց դրա իրեն չի պատկերացնում, իր կյանքը հենց աշխատանքն է, որ կա: Բայց, ասենք, նույն մարդը կարող է լրիվ այլ կերպ ընկալել նույն աշխատանքը, եթե ընտանիք կամ սիրելի մարդ ունենա, որի հետ աշխատանքից դուրս ժամանակ անցկացնելը պիտի որ պակաս ցանկալի չլինի, քան սիրելի աշխատանքը, եթե, իհարկե, ընտանիքում կամ զուգընկերոջ հետ էնպիսի խնդիրներ չունի, որոնք կստիպեն հնարավորինս խուսափել շփումից:
Էջանիշներ