Երբ փոքր էի, երազում էի 12 տարեկան դառնալ։ Հետո դառա, էնքան հավես էր, սիրում էի էդ տարիքս։ Հետո մեծացա, էլի ուզում էի 12 տարեկան լինել բավական երկար ժամանակ։
Հիմա մեր ակումբը 12 տարեկան դեռահաս է։ Ուզում էի ասել՝ շատ կյանք տարիքում ես, Ակումբ ջան, վայելիր։
Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում, որ էս օրը բոլորիս կյանքում տոն լինի, ինչպես որ իմ կյանքում է արդեն 11 տարի շարունակ։ Թող անդամները գան ու չգնան, քննարկումները լինեն թեժ, քաղաքակիրթ ու բովանդակալից, ու որ մի քիչ շատ ժամանակ ունենանք բոլորս ակումբում (ինչու ոչ, դրանից դուրս էլ) իրար հետ շփվելու համար։
Սիրում եմ շատերիդ, շնորհակալ եմ, որ մի օր գրանցվել եք ակումբում, ծաղկացրել եք կյանքս։
Գրկեր ու պաչեր, եթե դու էլ ես նույնն զգում, ինչ ես հիմա
Էջանիշներ