User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Մարդկության հիմարության ազդեցությունը գլոբալ քաղաքական և այլ գործընթացների վրա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ, ախր ըստ իս շատ տափակ սահմանում ա, էդ հիմարության սահմանումը։

    ընտրակաշառքով, կամ սպառնալիքների տակ ընտրությունները կեղծելը, որովհետև դա բացարձակ հիմարություն
    Էս չհասկացա ինչո՞վ ա հիմարություն։ Ի՞նչ վատ ա Սերժը ապրում։ Կարող ա մի բանը պակաս ա։ Գլուպա բան ուղարկենք։ Բոլորի համար վատ ա, բայց իրա համար առավել քան լավ ա։ Այսինքն ինքը իրա շահի համար ա արել ու վերևում գրած սահմանման տակ չի գնում։


    Ինչ վերաբերում է վերջին մեջբերմանդ, ապա դրա մեջ տրամաբանություն չկա, եթե մարդը ինչ-որ բան չի հասկանում, դրանից չի բխում որ նա հիմար է, և նաև դրանից չի բխում նաև, որ այդ ինչ-որ բանն է հիմար: Օրինակ ասենք չի կարելի արաբերեն չհասկացողին արաբերեն բան ասել ու ապացուցել որ նա հիմար է:
    Օրինակդ հասկանալի ա, ես երևի լավ չեմ ձևակերպել։ Խոսքը նման բաների մասին չի։ Օրինակ բերեմ։ Դու հիմա ծամոն ծախող բուտկա դնողին ասեցիր հիմար։ Հարց չկա։ Եթե էդ ծամոն ծախող բուտկա դնողը ինչ որ ստրատեգիա ունի, որով կրելու ա կողքի բուտկային, դու դրա մասին չգիտես, բայց իրան ասում ես հիմար։ Հիմա էդ բուտկա դնողն էլ, որ իմանա իրան ասում ես հիմար, կասի հիմարը ասողն ա, որովհետև ես սենց սենց ստրատեգիաով հաղթելու եմ։

    Ինչ վերաբերում է հիմար մարդկանց մասին խոսելու հնարավորությանը, ապա կարծում եմ, որ դրա համար բոլորովին պարտադիր չի ապացուցել ինքզինքի հիմար չլինելը, և ավելին, կարծում եմ հիմարներն իրենք բացարձակ իրավունք ունեն այլոց հիմարությունները քննարկելու, ցանկացած հիմարի մոտ կարող է մտքի փայլատակումներ լինել, և պետք է նրան հնարավորություն տալ արտահայտվելու: Ու եթե մեկը հիմար է ինչ-ինչ ասպարեզում, դա բնավ դեռ չի ապացուցում որ նա հիմար է մնացած բոլոր ասպարեզներում, չնայած կան կատարյալ հիմարներ ևս:
    Հիմա, ոնց որ հիմարի ուրիշ սահմանումով ես օգտվում։ Այսինքն, եթե մարդ ինչ որ բան ա արել բիզնեսում ու իրա մոտ չի ստացվել դա, օրինակ ծամոն ծախող բուտկայի կողքը, ծամոն ծախող բուտկայա դրել, ուրեմն ինքը հիմար ա՞։ Բա եթե էդ բուտկան դներ ու դա աշխատեր (լիքը նման օրինակներ կան, որ մեկը նույն բիզնեսը կրկնել ա, ու իրա մոտ ավելի լավ ա ստացվել, կամ նույնիսկ մենակ կապիտալի հաշվին ավելի առաջ ա գնացել), էլի հիմա՞ր էր լինելու։

    Ու էս վերջին պարբերության վրա հիմնվելով, էլի ասում եմ, որ պետք ա նախ քննարկվող թեմայով ապացուցել, որ հիմար չես, կոմպետենտ ես, նոր սկսել հիմարներին քննարկել։ Ես չեմ ասել, որ հնարավորություն պետք չի տալ։ Թող տան, ինչքան ուզում են թող տան, փայլատակեն և այլն։ Բայց կարծում եմ տրամաբանական ա ժամանակ ծախսել, էն մտքերի վրա, որոնք կոմպետենտ մարդիկ են արտահայտում, այլ ոչ թե հիմարը, որը կարող ա փայլատակել ա։

    Հետո, կարծում եմ, խնդիրը գալիս ա նրանից, որ մենք ինչ որ բան ուզում ենք ախտորոշել, գտնել թե ինչումն ա սխալը։ Ախր կարող ա էդ սխալը չկա՞։ Մենք լիքը ֆակտորներ բացառում ենք, ասենք մարդ տեսակի թուլությունները, մարդկանց ֆինանսական/սոցիալական վիճակը, հետո գտնում ենք տրամաբանության մեջ սխալ, ասում ենք հիմար են։ Ախր մենք լիքը ֆակտորներ բացառել ենք, էդ ֆակտորները ամբողջությամբ բացատրում են, որ ընտրակաշախռք վերցնող մարդը, հիմար չի, ինքը ուղղակի ուրիշ տարբերակ չունի։ Ի՞նչ իմաստ կա սխալ ման գալու մեջ։ Ըստ իս մարդկանց վրա չոր տրամաբանություն չի աշխատում, որովհետև մարդկանց արարքների դրդապատճառը զգացմունքներն են, իսկ զգացմունքները տրամաբանության հետ չեն հատվում (նու կամ շատ քիչ են հատվում)։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (11.03.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալ տաքացում
    Հեղինակ՝ wagamaffia, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 17.03.2019, 00:02
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Լոկալ և գլոբալ ցանցեր
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.06.2008, 21:05
  4. Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.05.2008, 16:55
  5. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •