Վիշապ ջան, անկեղծ ասած լավ չեմ հասկանում, թե էս թեմայի բուն նպատակը որնա՝ քննարկել մարդկային հիմարություններն ու դրանց դրսևորման եղանակնե՞րը, թե՞ ՀՀ-ի, որպես պետություն, անհաջողությունների գլխավոր պատճառ հանդիսացած հերոսներին:
Ամեն դեպքում՝ ինձ մի տեսակ չի համոզում մեջբերմանս մեջ արված պնդումը:
Չգիտեմ՝ ինձ թվումա տարբերություն կա էն մարդկանց մեջ, ով կոնկրետ մի բնագավառը լավ ընկալելու խնդիր ունի, ու նրանց, ով ամեն ինչ մեկնաբանում է յուրովի ու ոչ մի պարագայում ընդունակ չի ընկալել իր սխալվելու հավանականությունը՝ ինչ կերպ էլ, որ փորձես բացատրել:
ՈՒ մի քիչ սխալ եմ համարում առաջինների մասին ասելը «նա հիմար է միայն մի ասպարեզում, իսկ մնացած բոլորում՝ ոչ»:
Իսկ ընդհանրապես՝ ինձ թվումա որևէ մեկին որպես հիմար բնորոշումը դա սուբյեկտիվ կարծիք է, ինչը կարող է համընկնել ուրիշ շատերի կարծիքների հետ կամ չհամընկնել և ոչ մեկի հետ:
Ստացված դաստիարակությունն ու գիտելիքները, կյանքի փորձն ու իր ճանապարհին հանդիպած դժվարությունները հաղթահարելու կարողությունը, շրջապատող բարեկամ/հարազատ/ընկերները ու ամուսինը.. սրանք ու այլ ֆակտորներ կարող են հիմնական ազդեցություն ունենալ մարդու աշխարհընկալման ու խոհեմության վրա, բայց եթե ինքն ինչ որ բանից ավելի լավ է հասկանում, քան մնացածը, դա դեռ չի նշանակում, որ մնացածն իրենից հիմար են:
ՈՒ վերջում մի հետաքրքիր էքսպերիմենտի մասին պատմեմ, որ չեմ էլ հիշում, թե որտեղ էի կարդացել.
Տարբեր հոգեբանների խնդրում են մտնել մի սենյակ, որտեղ գտնվում են տասնյակ հոգեկան հիվանդներ ու մեկ նորմալ մարդ: Ընդամենը մի քանի րոպեից հոգեբանը պիտի դուրս գա ու նշի, թե իր կարծիքով որն էր սենյակում գտնվող հոգեկան հիվանդը:
Հետաքրքիր է, որ հոգեբանների մեծ մասը, սենյակից դուրս գալով, որպես միակ խանգարված են մատնանշել հենց էն միակ առողջին:
Եզրակացություն.
Չունենալով բավարար ժամանակ բոլորին մանրակրկիտ ուսումնասիրելու՝ հարցվողը մատնանշում է նրան, ով իր գործողություններով տարբերվում էր ուրիշներից:
Խոսքը մեր մեջ՝ էս էքսպերիմենտի մասին իմանալուց հետո ես դադարեցի հապշտապ կարծիքներ կազմել մարդկանց մասին, անգամ եթե նրանք բացահայտ սխալ են վարվել իմ տեսանկյունից ))
Էջանիշներ