Ինչ որ ծուռմռտիկ սահմանում ա։ Հետաքրքիր ա, կարող ե՞ք մի հատ օրինակ բերել նման արարքի։ Ինձ թվում ա մարդիկ նման արարքներ չեն անում։ Ցանկացած դեպքում անձնական շահ ստանում են, թե դա կլինի նյութական, թե զուտ էս բանը անելուց բավարավածություն, մեկ ա շահ ստանում են։Տվյալ անհատը հիմար է, եթե նա վնաս է պատճառում մեկ այլ անձի կամ մարդկանց խմբի առանց որևէ անձնական շահ ստանալու, կամ նույնիսկ ավելի վատ՝ գործընթացում վնաս պատճառելով հենց իրեն:
Ու ո՞նց ա հնարավորղ խոսալ հիմար մարդկանց մասին, առանց ապացուցելու որ մենք ինքներս հիմար չենք։ Օրինակ հենց գրողը, ո՞նց ա հիմնավորում, որ ինքը հիմար չի, ու ինքը կարա աշխատություն գրի հիմարների մասին։
Չեմ հիշում որտեղ էի կարդացել, բայց մոտավոր իմաստը սենց էր։
- Ո՞նց ենք մենք ինչ որ մեկին ասում հիմար։
- Դե, ինչ որ բան ես ասում ու ինքը չի հասկանում, ասում ես հիմար ա։
Եթե նույն բանը նայենք, ում որ ասում են, էդ տեսանկյունից, ինքն էլ ասում ա․
- Ինձ ինչ որ հիմար բան ա ասում, ուրեմն հիմար ա։




Մեջբերել
Էջանիշներ