Ինձ թվում է, մենակ դեպրեսիան չի` բազում հիվանդություններ, սկսած աղիքային խնդիրներից, վերջացրած` բարորակ ու նույնիսկ երբեմն չարորակ ուռուցքները, կարող են ապրելակերպի հետևանք լինել, ու ասենք հիվանդության ստադիայից կախված կարելի է իրավիճակը փորձել շտկել ապրելակերպի փոփոխությամբ, կամ գոնե դեղերի ու ապրելակերպի կոմբինացիայով, կամ գոնե էդ ուղղությամբ փորձ անել հիվանդի հետ, ասենք առաջարկել որպես այլընտրանք ասենք վիրահատելուն:
Բայց որոշ «բժիշկներ» միանգամից վճիռ են կայացնում հեռացնել պրոբլեմատիկ օրգանը, կամ հատվածը, հիվանդին վերաբերվելով որպես բույսի, իրենց գործին էլ՝ որպես դախլչիության: Իմ ունեցածս տպավորություններով, բժիշկների մեծամասնության բժիշկ դառնալու մոտիվացիան ավելի շատ փողոտ գործ ունենալն է, ու ոչ թե ոլորտի նկատմամբ առանձնահատուկ սերը կամ ասենք մարդասիրությունը, հետևաբար այն երկրներում, որտեղ բժշկի ու բժշկության նկամամաբ առանձնապես ուժեղ վերահսկողություն ու պատասխանատվության ենթարկելու ուժեղ լծակներ չկան (Հայաստանը դրանցից մեկն ա), ապա ընդհանուր առմամբ բժիշկների բարոյականության վրա մեծ հույսեր չարժի դնել: Իհարկե լինում են սրտացավ ու իրենց մասնագիտությանը պատասխանատվությամբ վերաբերվող ու հիվանդների դրության մեջ մտնող բժիշկներ ևս, բայց իմ տպավորություններով էդքան շատ չեն:![]()
Էջանիշներ