Էհ, իսկ կառավարությունն, ԱՆ-ն ու ՊՆ-ն ջանք չխնայեցին, որ ստիպեն այաստանի ապագա երևի ամենալավ նյարդավիրաբույժն (ինձ նկատի չունեմ ։դ ) արտագաղթի)
Էհ, իսկ կառավարությունն, ԱՆ-ն ու ՊՆ-ն ջանք չխնայեցին, որ ստիպեն այաստանի ապագա երևի ամենալավ նյարդավիրաբույժն (ինձ նկատի չունեմ ։դ ) արտագաղթի)
The cake is a lie.
Չգիտեմ Բելգիայում ոնց է, Ավստրալիայում բժիշկները ռոբոտի պես են աշխատում։ Անալիզներ են վերցնում, հայտնաբերում նորմայից շեղվող ցուցիչը, նշանակում դեղ, որը պիտի դա նորմայի մեջ բերի։ Կարող է այդ ցուցիչը տվյալ պահին քեզ անհանգստացնող հիվանդության հետ ընդհանրապես կապ չունի։ Կամ ունի, բայց ընդամենը հետևանք է, տակը ուրիշ պրոբլեմ կա, որը եթե ուղղես, ժամանակի ընթացքում այդ շեղված ցուցչին էլ նորմայի մեջ կգա։ Բայց չէ, արի էդ դեղը փորձենք, եթե չօգնեց, նոր կշարունակենք մտածել։ Ու դա դեռ լավագուն դեպքում։ Վատագույն դեպքում քո աչքի առաջ գուգլում են նկարագրածդ սիմպտոմները, ու դեղ նշանակում ըստ այդմ։ Դժվար չէ զարմանալ, որ "սավոկից" ելած մարդիկ մանթո են ընկնում նման մոտեցումից։ Մեզ մոտ կարող է լիքը անբարեխիղճ բժիշկներ կան, բայց այն քիչ բարեխիղճները մտածել գիտեն։
Si vis pacem, para bellum
ivy (05.02.2018)
Ինձ մոտ էլ քնի ժամանակ շնչառության խանգարում հայտնաբերվեց, միանքամից շնչառական ապարատ առաջարկեցին երկու տարբեր բժշկական հաստատություններում, առանց խորանալու պատճառների մեջ։ Իսկ շնչառական ապարատ օգտագործելուց կախվածություն է առջանում (central sleep apnea), որը շնչառական ապարատը ցմահ դեղատոմս է փաստորեն դարձնում։ Ես փոխեցի ապրելակերպս, հիմա քչից շատից նորմալ քնում եմ, համենայն դեպս շունչս չի կտրվում, հոգնածությունս էլ անցել է։ Ու իմ փորձից է առաջացել իմ բացասական վերաբերմունքը թե բժիշկների ու թե դասական բժշկության նկատմամբ։ Ու իմ հանդիպած շատ բժիշկներ ծխողներ են ու ճարպակալությամբ տառապողներ, մեկը ասի՝ մի հատ հլը ձեզ նայեք, նոր ուրիշներին բուժեք :Ճ
Si vis pacem, para bellum
One_Way_Ticket (05.02.2018), Գաղթական (04.02.2018), Ուլուանա (04.02.2018)
Ի դեպ՝ անբարեխիղճ վերաբերմունքի մի դեպք էլ ասեմ:
Սրանից մի 7-8 տարի առաջ գործիս տեղը դեպք էր եղել: Զբաղված էի մի տարածքում, ուր քիչ առաջ մատակարարված նյութեր էին տեղադրված՝ պատվանդանների վրա: ՈԻ դրանցից մեկի հենակներից մեկը, ինչպես հետագայում պարզվեց, բացակայում էր՝ մատակարարի մեղքով:
Անհավասարակշռությունից հենց էդ պահին դա որոշեց ընկնի վրաս:
Ընդհանուր կշիռը մոտ 120-130կգ:
Ինքը հետևից ընկավ գլխիս, ես էլ՝ դեմքով դիմացս դրված մետաղյա կառի վրա:
Շատ չերկարացնեմ՝ 3 կոտրված ատամ, պատռված շրթունք ու տենց:
Տենց արունլվա ինձ բերեցին շտապ օգնություն:
Քանի որ գիշերվա հազարն էր, միայն մի բժիշկ էր ներկա, նրան էլ, ասին, պիտի սպասես՝ ուրիշների մոտա զբաղված:
ՈՒ տենց ես առանց չափազանցնելու 1.5ժ սպասում էի:
Մի թղթի կտոր էլ քույրն էր բերել, որ պահեմ կանգ չառնող արյան վրա:
Ինչ արեցի՝ անգամ ցավազրկող չտվեցին: Ասումա՝ մինչև բժիշկը չգա չնշանակի, իրավունք չունեմ:
Ախպեր հլը նկատելի ուռող շրթունքը մի կողմ, 3 հատ ատամա կոտրվել..
Կապ չունի՝ սպասի..
Վերջը 2 հոգով եկան, տարան մեծ լամպերի տակ պառկացրին, զննեցին-զննեցին, ասին՝ լավ տի ըլի, առ քեզ ցավազրկող, շրթունքն իրան-իրան կկպնի, վաղը կգնաս ատամնաբույժի, էս էլ քեզ 3 օրվա տանը մնալու տեղեկանք:
Նորից տաքսին հետ բերեց գործիս տեղը, որ թղթերը հանձնեմ, կցեն դոսյեին:
Հայելու մոտ մի քիչ շրթունքս բզբզեցի ու միջից կոտրված ատամի կտոր հանեցի:
Թե դրանց լամպերը ինչի դա ցույց չէին տվել՝ չգիտեմ:
Ընտանեկան բժիշկս էլ չէր դադարում դրանց քֆրտելուց:
Նախ ուղարկեց շրթունքը կարելու, հետո էլ՝ թեթև ուղեղի ցնցում դիագնոզով ասեց 6 շաբաթ ոչ մի գործ..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Դասական բժշկության հանդեպ վերաբերմունքը փոխելը մի քիչ տարօրինակ ա էս դեպքում, բայց դե, էդ չէի ասում ։Դ
Էս էի ասում,այ էս պահը երբեք չեմ հասկացել՝ դու չգիտես էդ մարդը խի ա ծխում ու խի ա չաղ, իրա գործն ա՝ քեզ բուժելն ու ասելը, թե ինչն ա օգուտ, ինչը վնաս։ Էն որ ինքը անում ա մի բան, որը վնաս ա, էդ չի նշանակում, որ էդ մի բանը օգուտ ա։ Ինքը քեզ չի ասում՝ իմ կյանքի օրինակին հետևի, ինքը ասում ա՝ էսինչ բանը վնաս ա։
Հա, դու էլ կարաս ծխես, կարաս թոքի քաղցկեղ էլ ունենաս ու ծխես, ոչ մեկ իրավունք չունի զոռով քեզ չթողնի, բայց դրա հետ մեկտեղ կարաս իմանաս էլ, որ էդ վնաս ա ու ինչ-որ մեկին ասես էլ։ Եթե էդ ինչ-որ մեկին իրա առողջությունը հետաքրքրում ա՝ ինքն կլսի, եթե չէ՝ չի լսի, բայց չեմ պատկերացնում, ինչ պիտի մտաի, որ ուղղակի քո օրինակին հետևի ։Դ
The cake is a lie.
Էդ մոտավորապես նույնն է, թե լողալ չկարողացողից լողալ սովորես, ինչ է, թե ինքը տեսական մասը լավ գիտի։ Կամ պատկերացրու, մարզասրահում նեղ ուսերով ու կախ ընկած փորով մեկը բոդիբիլդինգ ա սովորեցնում։ Կամ ասենք՝ կյանքում որևէ աշխատող ծրագիր չգրած մարդը ծրագրավորում է սովորեցնում․․․ Կարող են, բան չասի, ուղղակի սեփական օրինակի, կամքի, փորձի բացակայությունը էդ բժշկի ասածները դարձնում է անարժանահավատ, ու ինձ էլ իրավունք է տալիս կասկածելու բժշկի կոմպետենտությանը։ Օրինակ ասենք եթե սվաղչին ծխի ու ասի ծխելը առողջությանը վնաս է, ապա դա չի խանգարի իրեն սվաղի գործ անելու, իսկ եթե ասենք թոքաբանը ծխի, ես կասկածում եմ, որ իր մոտ շատերը կուզենան բուժվել ։Ճ
Հ․Գ․ Դասական բժշկությունը մարդկանց վերաբերվում է որպես բանականությունից ու կամքից զուրկ, փչանալու ու ռեմոնտի ենթակա առարկաների, որոնք պարտադիր պիտի փող կամ ապահովագրություն ունենան։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 05.02.2018, 00:50:
Si vis pacem, para bellum
Ուլուանա (05.02.2018)
Ես ծխում եմ ու իմ փորձից գիտեմ, որ էդ զիբիլն ինձ վնասում է ու կարող եմ ցանկացածին խորհուրդ տալ չծխել, իսկ ծխող բժիշկն էլ կարող է ինձ ապացուցել, թե խի ա վնաս? Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում խի ա ինքը ծխում, որովհետև ինձ հետաքրքրում ա խի ա վնաս ու տվյալ բժիշկն էլ ապացուցում է խի ա վնաս։ Կարող ա 18 տարեկանում փորձելա ու խրվելա մեջը, իսկ հիմա կամքի ուժ չունի, սր թարգի։ Ինքը վստահ ա, որ վնաս ա, բայց չի կարողանում թարգի ու դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ ինքը մասնագետ չի։
Լողալ չիմացողը լողից չի կարող խորհուրդ տալ, իսկ բժիշկը կարող է իր մասնագիտականի հետ կապված բուժի անկախ նրանից ինքը ծխում ա, թե դեղ անող ա։
Բժիշկը ոչ հերս ա ու ոչ էլ հորոխպերս ա, որ իրանից օրինակ վերձնեմ կարևորը մասնագետ լինի։
Օրինակ վերցնելու հարց չի, մասնագիտական հմտությունները սեփական անձի վրա կիրառելու հարց է, ծխող բժիշկը նայվում ա որպես ծակ կոշիկներով կոշկակար, այսինքն՝ ծիծաղելի։ Իմ տեսակետից ապրելակերպի հետ խնդիրներ ունեցող բժիշկները ծիծաղելի են ու անվստահելի, ինչքան էլ լիքը փիլիսոփայենք էս հարցի շուրջ։
Si vis pacem, para bellum
Նույնն է, որ ֆուտբոլի թիմի մարզչից պահանջես, որ ինքը լինի լավ ֆուտբոլիստ, մինչդեռ աշխարհի ամենալավ մարզիչներից ոմանք, օրինակ Մոուրինյոն ֆուտբոլիստ չեն կամ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, օրինակ Մարադոնան որպես մարզիչ շատ թույլ ա։ Ոչ մի դեպքում փիլիսոփայելու խնդիր չկա, որովհետև նրա ծխել կամ չծխելը շատ քիչ էական ա, չծխող բժիշկը ոչ մի դեպքում վստահելի չի։ Հազարումի պատճառ կա, թե խի ա ծխել ու խի չի թարգում։
Միայն, թե միշտ զարմացել եմ խիրուրգների վրա, այ իրանց ծխելը իմ համար մի փոքր անհասկանալի ա, ոնց որ պրոֆ. շախմատիստը ծխի։
Վիրահատության ժամանակ ծխելն արգելվում ա չէ?։ճճ
Եթե վիրահատությունը մի քանի ժամ է ուրեմն հաստատ ուղեղը սկսելու է սիգարետի մասին մտածել ու դա պիտի որ բավականին խանգարող համագանք լինի։ Ես եթե 2 ժամ չծխեմ կսկսեմ միայն ու միայն սիգարետի մասին մտածել ու եթե գործ եմ անում գոնե ժամը մեկ անպայման դադար եմ տալիս, որ չխանգարի։
Մենք որ կլուբներում քարշ էինք գալիս իրանք գիշերները տանջվում դաս էին սովորում, էնքան սովորեցին, որ սկսեցին թեյը չիշիկից չտարբերել
Որ տենց լինի էնքան խանգարող հանգամանք կա։ Էդ ընթացքը վիրահատության իրականում հավես ա անցնում, անեկդոտներով, ասել խոսելով քույրերի ու բժիշկների հետ։ Դա ասենք ճողվածքների, կամ նենց վիրահատություններ ժամանակ, որոնք պլանային են, առանց բարդությունների։ Հակառակ դեպքում պարզ ա, դրա ժամանակը չկա։ Բայց ցանկացած դեպքում չի կարա տուժի վիրաբուժի ուշադրությունը, որովհետև ինքը անընդհատ նույն բանը չի անում, անընդհատ նոր խնդիր կա իր առաջ, էդ դինամիկ պրոցես ա, լարված աշխատանք։ Ու ի վերջո վիրահատական սեղանին պացիենտ ա, դա պատասխանատվություն ա ու շատ մեծ։ Եսլի շտո՝ ավարտելուց հետո կարելը կթողի ասիստենտի վրա, շուտ դուրս կգա, կամ էլ մենք կկարենք, ուսանողներս։ Ու դա նրա համար, որ կարելը ձանձրալի պրոցես ա իր համար արդեն։ Այ ստեղ գնա ու պանիկա արա, այո, մենք՝ ուսանողներս, ավելի ճիշտ լավ ուսանողներս, որոնք կարում են կարեն ու բավականաչափ ակտիվ իրանց առաջ են բռթում, քույրերի քիթ ու մուննաթը տանում իրանց էշն են քշում ու լվացվում են, կարեր են դնում մաշկ ենթամաշկի հ․գ․եթե օրդինատորը էդ թույն շանսը ձեռքիցդ չի խլում ։Դ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ