Ուլուանա (02.02.2018)
Դե երբ դեղագործական ընկերություններն են բուժում թելադրում, ուրիշ տարբերակ չի մնում։ Բայց ասեմ, որ դեպրեսիան, մեկ էլ տագնապային խանգարումը միակ հոգեկան խնդիրներն են, որոնք, իմ կարծիքով, մեծ մասամբ (ոչ բոլոր դեպքերում) հնարավոր ա ապրելակերպում փոփոխություն մտցնելով լավ արդյունքների հասնել։ Շիզոֆրենիան, օրինակ, ապրելակերպ փոխելով բուժել փորձողին պետք ա ուղղակի բանտ նստացնել։
Բժիշկների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեմ, բայց ինչ մենակ եմ ապրում՝ չնչին անհանգստացնող բանի դեպքում դիմում եմ բժշկի: Շատ ժամանակ հանգստացնում են, ճամփում, բայց ավելի լավ ա՝ ամեն չնչին առիթով գնամ, զրուցեմ, քան հետո եսիմինչ ուշ լինի: Ծիծաղալու կարա հնչի, բայց դեռ Հսայաստանից ոտքիս բութ մատի եղունգը լրիվ վարի էր գնացել, բայց չէր էլ ընկնում, ապտեկից էլ ինչ քսուկ ասես չառա, որ տաշում ես, քսում ես, և այլն, վերջը գնացի բժշկի, դեղ նշանակեց, երեք ամիս խմեցի, լրիվ անցավ, տարիներով ներվերիս վրա ազդող բան էր:
Նոր տարուց առաջ պապայիս ոտքը անհանգստացնում էր, մերոնք զոռով տարան բժշկի, պարզվեց թրոմբ ունի, սրսկումներ, թե հաբեր չգիտեմ, երկու ամսվա ընթացքում ներծծվեց, անցավ, էստեղ ընկերներիցս մեկի հայրը էդպես անհանսգտացել են, որ թրոմբ կլինի, գնացել են, հիվանդանոցում դեռ բժշկի սենյակ չհասած մահացել ա, մի բան, որի բուժումը իրականում պարզվում ա ահագին հեշտ ա: Էլի մարդ գիտեմ, բրոնխների բարդություն, ուրբաթ մտածել ա երկուշաբթի կգնամ բժշկի, շաբաթ մահացել ա: Որ էլի եթե ժամանակին գնար, հաստատ կենաց-մահու հիվանդություն չէր:
Ես ինքս շատ եմ առնչվել անբարեխիղճ բժիշկների, բայց ամեն դեպքում հիվանդությունների դեմ առնող միակ ստուգված հաստատությունը բժշկությունն ա, հեքիմ-աղոթք-մաղոթք՝ եսիմ, հաստատ ավելի քիչ եմ վստահում: Հաստատ ահագին մանթո կլինեմ դժոխքում, եթե նենց մի բանից մահանամ, որի դեմը ժամանակին տեր կագնելու դեպքում հնարավոր էր առնել:
ivy (02.02.2018), Jarre (03.02.2018), StrangeLittleGirl (02.02.2018), Աթեիստ (03.02.2018), Մուշու (06.02.2018)
Ինձ թվում է, մենակ դեպրեսիան չի` բազում հիվանդություններ, սկսած աղիքային խնդիրներից, վերջացրած` բարորակ ու նույնիսկ երբեմն չարորակ ուռուցքները, կարող են ապրելակերպի հետևանք լինել, ու ասենք հիվանդության ստադիայից կախված կարելի է իրավիճակը փորձել շտկել ապրելակերպի փոփոխությամբ, կամ գոնե դեղերի ու ապրելակերպի կոմբինացիայով, կամ գոնե էդ ուղղությամբ փորձ անել հիվանդի հետ, ասենք առաջարկել որպես այլընտրանք ասենք վիրահատելուն:
Բայց որոշ «բժիշկներ» միանգամից վճիռ են կայացնում հեռացնել պրոբլեմատիկ օրգանը, կամ հատվածը, հիվանդին վերաբերվելով որպես բույսի, իրենց գործին էլ՝ որպես դախլչիության: Իմ ունեցածս տպավորություններով, բժիշկների մեծամասնության բժիշկ դառնալու մոտիվացիան ավելի շատ փողոտ գործ ունենալն է, ու ոչ թե ոլորտի նկատմամբ առանձնահատուկ սերը կամ ասենք մարդասիրությունը, հետևաբար այն երկրներում, որտեղ բժշկի ու բժշկության նկամամաբ առանձնապես ուժեղ վերահսկողություն ու պատասխանատվության ենթարկելու ուժեղ լծակներ չկան (Հայաստանը դրանցից մեկն ա), ապա ընդհանուր առմամբ բժիշկների բարոյականության վրա մեծ հույսեր չարժի դնել: Իհարկե լինում են սրտացավ ու իրենց մասնագիտությանը պատասխանատվությամբ վերաբերվող ու հիվանդների դրության մեջ մտնող բժիշկներ ևս, բայց իմ տպավորություններով էդքան շատ չեն:
Si vis pacem, para bellum
Gayl (02.02.2018)
Համարյա բոլոր հիվանդություններն ապրելակերպի հետևանք են, բայց շատ քիչ են հիվանդությունները կամ դրանց տարբեր փուլերը, որոնք ապրելակերպ փոխելով բուժվում են։ Հա՛, չարորակ ուռուցքներից շատերը ապրելակերպի հետևանք են։ Բայց դու չարորակ ուռուցքով մեկին չես ասի՝ ծխելը թող, էս ու էն մի կեր, կանցնի։ Ու փուլից ու տեսակից կախված բանն ավարտվում ա մենակ վիրաբուժական միջամտությամբ կամ վիրաբուժական պլյուս քիմիա ու ճառագայթ։ Ինչ խոսք, ապրելակերպի մասին էլ են խորհուրդներ տրվում, բայց երբեք, ոչ մի դեպքում չարորակ ուռուցք ունեցողին չի կարելի ապրելակերպի հույսին թողնել։
Հաճախ պրոբլեմատիկ օրգանի կամ հատվածի անմիջապես հեռացումը հենց հիվանդի շահերից ա բխում, որովհետև թողնելով ու ապրելակերպի վրա հույս դնելով կարա ծանր հետևանքների բերի։ Կարամ իմ օրինակը բերեմ։ Երկար տարիներ լեղաքարային հիվանդություն ունեի։ Ըստ էության, եթե սխալ բան չէի ուտում, չէի էլ նկատում, որ խնդիր ունեմ։ Բժշկին էլ ասել էի էդ մասին, ասել էր՝ լավ, եթե դիետայով կարողանում ես կարգավորել, թող մնա։ Ու էդպես մոտ մի տարի դիետայով կարգավորում էի, չնայած էլի մեկումեջ նոպաներ ունենում էի, որովհետև ուղղակի հնարավոր չէր հարյուր տոկոսով իմանալ, թե ինչն ա նոպա առաջացնում, ինչը՝ չէ։ Բայց ի վերջո հասա մի փուլի, երբ նոպաներն ավելի հաճախակի էին, դիետայով կարգավորելը՝ ավելի դժվար (արդեն մենակ յուղոտ բաները չէին, որ նոպա էին առաջացնում, ինչ-որ ուրիշ ուտելիքներ էլ, ու երևի հացից ու վարունգից բացի մնացած ամեն ինչը նոպա էր առաջացնում): Իհարկե, կարայի ցավազրկողների վրա նստեի կամ քարերը ջարդել տայի կամ հազար ու մի ուրիշ բան։ Բայց տվյալ դեպքում լավագույն լուծումը վիրահատությունն ա։ Մեկուկես տարի ա անցել վիրահատությունից, ու հասկանում եմ, որ իմ կյանքի լավագույն որոշումներից ա էղել։Բայց որոշ «բժիշկներ» միանգամից վճիռ են կայացնում հեռացնել պրոբլեմատիկ օրգանը, կամ հատվածը, հիվանդին վերաբերվելով որպես բույսի, իրենց գործին էլ՝ որպես դախլչիության: Իմ ունեցածս տպավորություններով, բժիշկների մեծամասնության բժիշկ դառնալու մոտիվացիան ավելի շատ փողոտ գործ ունենալն է, ու ոչ թե ոլորտի նկատմամբ առանձնահատուկ սերը կամ ասենք մարդասիրությունը, հետևաբար այն երկրներում, որտեղ բժշկի ու բժշկության նկամամաբ առանձնապես ուժեղ վերահսկողություն ու պատասխանատվության ենթարկելու ուժեղ լծակներ չկան (Հայաստանը դրանցից մեկն ա), ապա ընդհանուր առմամբ բժիշկների բարոյականության վրա մեծ հույսեր չարժի դնել: Իհարկե լինում են սրտացավ ու իրենց մասնագիտությանը պատասխանատվությամբ վերաբերվող ու հիվանդների դրության մեջ մտնող բժիշկներ ևս, բայց իմ տպավորություններով էդքան շատ չեն:
Չգիտեմ, հաճախ երբ բժշկի որոշումը/բուժման ընդունված ստանդարտը մեր սրտով չի լինում, սկսում ենք մեզնից դուրս չվստահել բժիշկներին։ Բայց բժիշկներն էդ ամենին տիրապետելու համար լուրջ կրթություն են ստացել։ Երբ դուք ձեր ուսանողական տարիներին կայֆեր էիք վառում, բժշկականի ուսանողներն օր ու գիշեր դաս էին անում։
Ու հա, մարդիկ բժիշկ դառնում են նաև փող աշխատելու համար, ինչպես ցանկացած այլ մասնագիտության դեպքում։ Բժշկությունը մասնագիտություն ա, բարեգործություն չի։
Մուշու (06.02.2018)
Առաջին անգամ Վիշապի հետ լրիվ համաձայն եմ։
Ողնաշարիս ներքևի հատվածը անհարմար դիրքից քնելուց ու երկար կանգնելուց հետո սկսումա ցավալ։ Բժշկի չեմ գնում, որովհետև դեռ վստահելի մարդու չեմ գտել, վախենում եմ միամիտ գնամ ու ղասաբի ձեռն ընկնեմ ու վապշե տա անդազահան անի։
Իսկ էն բժիշկներն ովքեր ուսանողական տարիներին կայֆեր էին անում հիմա կամ մարդ են սպանում կամ լավագույն դեպքում ինվալիդ են թողնում։
Բժիշկներ էլ կան, որ մինչև փողը չեն տեսնում մատը մատին չեն խփում ու խոսքս վերաբերվում ա Հայաստանում ու ոչ միայն Հայաստանում իր մասնագիտության մեջ ամենահզոր բժշկի մասին ով կոպիտ ասած վերջն ա, բայց որպես մարդ տեսակ գոյություն չունի։
Վիշապ (02.02.2018)
Ուֆ գրողը տանի բժշկությունը բարեգործություն չի։ Սենց լիքը բժիշկներ կան, բայց կան բժիշկներ, ովքեր իրենցից կախված անում են ամեն ինչ, հաշվի չեն առնում դիմացինի ֆինանսական վիճակը ու թե պետք ա փրկել փրկում են...խոնհարվում եմ էդպիսի ՄԱՐԴ բժիշկների առաջ։
Գաղթական (03.02.2018)
Հա բայց էդ մասնագիտությունը մարդկանց կյանքին ու առողջությանն ա վերաբերվում, մի քիչ ԶԳՈՒՇ ա պետք ընտրել, ի տարբերություն մնացած «ցանկացած» մասնագիտությունների, որտեղ մարդկային սխալները հիմնականում ուղղելի են:
Ես հանդիպել եմ բժիշկների, որոնք ավելի լավ է մսագործ դառնային: Ու մի 15 տարի առաջ ինձ վիրահատություն էին առաջարկում, որը բարեբախտաբար մերժեցի, իսկ նման դեպքերը քիչ չեն:
Պետք չի բժշկությունը ներկայացնել այնպես, կարծես բոլորն անխտիր պրոֆեսիոնալներ են: Մասնավորապես ՀՀ-ում մեծամասնությունը նույնքան պրոֆեսիոնալ են, որքան սվաղչիները, սանտեխնիկները, իրավաբանները, դատավորները, պատգամավորները...
Si vis pacem, para bellum
Բան չունեմ ասելու, Հայաստանում բավական շատ են մի կերպ, փողով ավարտածները։ Ու դրա համար, ոնց որ նշվեց էս թեմայում, ոչ ոք առանց հարցուփորձի պատահական բժշկի մոտ չի գնում։ Բայց մի անգամ չի, որ նկատել եմ, որ բժշկի առաջարկած բավական ճիշտ ու պրոֆեսիոնալ լուծմանը հիվանդը թերահավատորեն ա մոտեցել։ Հեռու չգնանք։ Հենց վերջերս հարազատներիցս մեկի հետ մի բժշկի մոտ էինք։ Հարազատս բռնեց, սկսեց պնդել, թե բժիշկն ուզում ա խաբած լինի, սենցն ա, նենցն ա, չնայած ես որպես մասնագետ շատ լավ տեսնում էի պրոֆեսիոնալ մոտեցումը։ Գնացինք ուրիշ բժշկի մոտ։ Երկրորդ բժիշկը լրիվ նույն բաներն ասեց, ու հարազատս որոշեց երկրորդին վստահել, ու հնարավոր չէր համոզել, որ երկու բժիշկները լրիվ նույն բուժումն էին նշանակում։
Լավ բժշկի մասին եմ պատմում ով իմ հորեղբոր տղայի բժիշկն ա։
Եղբայրս ծնվելա կույր ու իրա բուժումը միշտ կատարվելա Ֆրանսիայում, իսկ բժիշկն էլ հայ ա։ Եղբայրս տեսնում ա ու 2 տարի առաջ վերջին վիրահատությունն արեց ու անգամ ակնոց չի դնում։ Բժիշկը էնքան ճանաչված ու հարգված ա, որ կարող ա մտնի ռեստորան ճանաչեն իրան, ոտքի կանգնեն ու ծափահարեն կամ էլ մի քանի տարին մեկ Հայաստան ա գալիս և անապահով ընտանիքի երեխաներին վիրահատում ա։ Բայց ուրիշ բան էի ասում։ Վիրահատություն անելուց հետո վիրահատությունը բարեհաջող չի անցնում, ասում ա, որ մեկ տարի հետո պիտի նորից անի, որովհետև հիմա արդեն վտանգավոր ա երկրորդ անգամ անելը։ Եղբայրս Հայաստան ա վերադառնում, բայց բժիշկը հետևից Հայաստան ա գալիս ոի մի շաբաթից ավել մնում ա ստեղ, որ եղբորս հանի էդ դեպրեսիայից, այ սենց լավ մարդիկ կան աշխարհում։
Վերջին խմբագրող՝ Gayl: 02.02.2018, 23:41:
Ես բժիշկներին վստահում եմ, բայց աշխատում եմ չդիմել ․․․ շառից-փորձանքից հեռու։
Աններելի սխալներ միշտ էլ ու ամենուր էլ լինում են:
Օրինակ երեխեն դպրոցում սղարանից ընկել էր ու նենց էր լացում, որ դպրոցից զանգել կանչել էին:
Տարանք շտապ օգնություն, նկարեցին (!!!), ասեցին թեթև ցավա առել, կապեցին, ցավազրկող նշանակեցին ու ուղարկեցին տուն:
Բայց, քանի որ ցավը ոչ մի կերպ չէր մեղմանում, մի երկու օրից էլի տարանք հիվանդանոց, նորից նկարեցին (!!!) ու պարզվեց ուսը կոտրվել էր ու սխալ կապելուց արդեն ծուռ էր սկսել կպնել:
ՈՒ էլի շատ դեպքեր կան, ընդհուպ մինչև էս մեր ընկերոջ երեխան Հոլանդիայի հիվանդանոցում մահացել էր սխալ բուժումից:
Բայց ամենաուժեղը էս մի ծանոթիս դեմքի արտահայտությունն էր, երբ պատմում էր, թե մազաթափության դեմ ընտանեկան բժիշկն իրեն քսուք էր նշանակել, հետո էլ կինն էր գնացել նույն բժիշկի մոտ՝ կրծքերի տակ քրտնխաշության գանգատով ու նույն քսուքն էր ստացել ))
Մի խոսքով՝ մարդ բժիշկի ու ոստիկանի ձեռք չընկնի, մնացածը լուծվողա ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ցանկացած բժիշկ իրավունք ունի սխալվելու, բայց պիտի պատասխան տա էդ սխալի համար, թե մենակ փող վերձնելու տերն ա? Բժիշկներ կան ովքեր պիտի ցմահ նստեն, այ դրանց ներում բեկում չկա։
Մեր զորամասերում էլ էր տենց, մի անալգինը տալիս ասում էր խմի գլխացավդ կանցնի, էն մի կոճակն էլ տալիս ա, որ ջերմությունդ իջնի, զինվորները կոնկրետ անալգինի վրա են նստած։ճճճ
Ինչպես ցանկացած այլ մարդ:
Բայց բժիշկի մասնագիտությունը տարբերվումա նրանով, որ ինքն ամենակարևորներից ու ամենապատասխանատուներիցա:
Հո պատահակա՞ն չի, որ իրենք պիտի երդում տան՝ մինչ գործի անցնելը:
Ամեն դեպքում համաձայն եմ Վիշապի հետ, որ առանց հսկողության խիստ համակարգի՝ ամեն ինչ միայն սրա-նրա խղճին թողնելով, պատկերը շատ ավելի անմխիթարա լինում:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ