Կամիլի արածը նույնն ա, ինքը Յոժի «քաքը»։
Ձեռ ա առնում ինչ որ բան, հետո գնում մտնում մեջը։
Լիքը մարդ ա ամեն առիթով քննադատում Եվրատեսիլը, բայց եթե դա տենց վատ բան ա, խի՞ ես մտնում մեջը։
Կամիլն աչքիցս ընկավ, ինչպես և ժամանակին՝ Յոժը։ Ուզում էի ասեի, որ երգը աղբ ա, բայց դե դա «երգ» անվանելն էլ լուրջ չի։
Որպես Եվրատեսիլի երգ հավանում եմ Ասմիկի երգը (չգիտես խի հենց Ասմիկ, ոչ թե Հասմիկ)։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Որովհետև Ուկրաինայի քաղաքացի է ու անձնագրով Ասմիկ։ Բայց ես էլ քանի գնում մենակ էդ երգն եմ պատկերացնում։ «Գաթա Բենդը» լավն է, բայց տենց վստահ չեմ, որ բացի համով կոլորիտ ներկայացնելուց ավել բանի կհասնի, պայքարը գնալու է երևի Թամարի, Սևակի ու Ասմիկի միջև։ Մարդկանց կարծիքներն եմ նայում Յութուբում, էլի էդ երեքն են առաջին տեղերում։
Թամարը հեչ սրտիս չի կպնում, Սևակի տառապյալ֊ռոմանտիկ վիճակներից արդեն հոգնել եմ, իսկ էս աղջկա համ երգն է հավես տժիկ, իսկը ամառը լողափում փարթիի ժամանակ միացնելու, համ էլ վստահ եմ՝ կարա կենդանի նորմալ երգի։ Բայց վատ կանխազգացումներս ինձ հուշում են, որ հենց Սևակն էլ կընտրվի, հատկապես եթե հեռուստադիտողի քվեարկություն էլ է լինելու։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Աթեիստ (02.02.2018)
StrangeLittleGirl (03.02.2018), Շինարար (03.02.2018)
Ոչ մեկն էլ մի բան չի, Թամարի երգն էլ ինչ-որ աջաբսանդալ ա, բայց միակն ա, որ մի անգամից ավել եմ լսել: Իսկ մյուսների առաջին կես րոպեից հետո ձանձրանում եմ ու ուզում եմ անջատել, չեն ձգում: Իսկ Թամարի երգի մեջ ինչ-որ ձգող բան կա: Երաժշտությունն էլ մնում ա մտքումդ նույնիսկ մի անգամ լսած լինելուց հետո:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Թող Կամիլը գնա։ Մեկա սաղ էլ հավայի երգեր են։ Կամիլը գոնե կասենք կայֆավացա ենք լինում Եվրատեսիլի վրա։
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ինչպես միշտ՝ բոլորը դժգոհ են, բայց միջազգային ժյուրիի ու հայաստանցիների միաձայն որոշմամբ Եվրատեսիլ գնում է Սևակը՝ էս երգով։
Էս էլ եզրափակիչը։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Աթեիստ (26.02.2018)
Պահելով և ներողություն արտահայտության համար՝ պահպանալով հայու գենը։
Հույս չպահեք որ առաջին տեղը կբրնենք: Առաջին տեղը տալիս են այն պետությանը որը եվրոտեսիլի ծախսերը վերցնում է իր վրա: Դրա համար ել ազգային մրցույթի ժամանակ իրենց համար Թամարի երգի նման "վտանգավոր" երգերը խաղից հանել են տալիս: Թամարի երգը լավ ել եվրոտեսիլային շոույի երգ եր, իսկ Սևակի երգը դա շոու չի, դա իսկական ազգը ներկայացնելու երգ է: Ուրախ պիտի լինենք որ այս անգամ չնմանացանք եվրոայլասերվածներին ու Կամիլի նման ցիրկի կապիկներ չուղարկեցինք: Մենք այս տարի վերջապես ներկայացնելու ենք հայկական երգ ու մեզ առաջին տեղը պետք չի, պատերազմող երկիր ենք - մեր փողերը թող մեր բանակի վրա ծախսվեն, այլ ոչ թե գոմիկներին դիմավորելու-ճանապարելու վրա .S. Կներեք իմ վատ հայերենիս համար, ուղղակի ռուսերեն կամ լատինատար գրելը ավելի ցավալի կլիներ:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (26.02.2018)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Էս տարի հայությանը փիս բալյեծ եմ անելու ․․․ Սրբուկին շատ եմ հավանում։
Աթեիստ (21.03.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ