Progart (26.01.2018)
StrangeLittleGirl (26.01.2018)
Jarre (27.01.2018)
Սփոյլերոտ բաներ կարող են լինել,էնպես որ ով չի նայել Մաման կարդա մենակ Հ.Գ-ը
Շատ հաճախ արվեստում լուրջ հաջողություններ ունեցած արվեստագետները իրենց ստեղծագործության օբյեկտը դարձնում են աստծուն ու էդ ավելի շատ նման է մենախոսության:Ըստ իս Արոնոֆսկին Մաման նկարել է,որ ցույց տա.եթե անգամ աստված կա,թող մի հատ տեսնի,թե ես ինչ եմ մտածում իրա մասին:
Սիմվոլիկան շատ պարզ է,այ էս է ֆիլմի ամենամեծ խնդիրը:10 տարեկան երեխաներն էլ,որ մի քիչ մտքներին զոռ տան կհասկանան:Իսկ ընդհանուր ֆիլմը շատ զիլ է նկարած,մթնոլորտը ամբողջությամբ փոխանցում է ու Լոուրենսի ամբողջ ցավը ու տառապանքը սկսում ես զգալ:
Բյուրի հետ որ քննարկեցինք,իրա ասածն էլ շատ դուրս եկավ,նենց որ կսպասեմ ամբողջական վերլուծության իրա կողմից:
Հ.Գ Երեկ էլ Darkest Hour-ը նայեցի,ընդհանուր գոհ եմ ֆիլմից:Էս ու Dunkirk-ը ոնց որ մի ամբողջական ֆիլմ լիներ,բայց այ Չերչիլի կերպարի մեջ մի բան պակաս էր,որ խանգարեց ինձ ֆիլմը շատ ավելի բարձր գնահատել: Gary Oldman-ին շատ եմ սիրում ու իրա ԱԲՐԱՁԻ համար չեմ տխրի,եթե Դեյ Լուիսի փոխարեն ինքը տանի: Lily James-ին էլ սիրահարվեցի,շատ լավ էր խաղում,բայց ափսոս ինքը նոմինացված չի:
Հ.Գ 1 էս տարվա Օսկարի սպասելիքներս գնալով արդարանում են
StrangeLittleGirl (26.01.2018), Նիկեա (26.01.2018)
Ի՞նչ անեմ ժողովուրդ, հիմա Նելյուբովը նայել եմ, ուրիշ բան նայելս չի գալիս։ Մենակ Մամա չասեք, մի անգամ նայել եմ, ոչ հիացած եմ, ոչ էլ զզվում եմ։ Արնոֆսկու հերթական աստվածաշնչյան ինտերպրիտացիան ինձ չտպավորեց։ Առավել ևս Զվյագինցեվի ինքներս մեզ հայացքից հետո։
SWTS
Ուրեմն ֆիլմի մի ասպեկտի մասին գրել եմ բլոգումս, բայց ոնց խոստացել էի, ուզում եմ փորձել բացատրել, թե կոնկրետ ինչ տիպի մարդկանց ա էս ֆիլմը դուր էկել։ Չգիտեմ, ահագին դժվարանում եմ կոնկրետ բնորոշում տալ, չնայած ինչ-որ ընդհանուր գիծ եմ նկատել էդ մարդկանց մեջ։ Ու երևի ամենահարմար բնորոշումը կլինի դրանք են մարդիկ են, որոնք էմպաթիա ունեն վատ արարքներ թույլ տված մարդկանց նկատմամբ։ Այսինքն, ոչ թե հենց ուղղակի էմպաթիա ունեցող մարդիկ, այլ մարդիկ, որոնք բացասական արարք կատարողին էնքան էլ բացասական չեն տեսնում։ Էս ֆիլմում լիքն էին տենց բացասական արարքներ կատարող կերպարները, որոնք անտիպատիա են առաջացնում նույնիսկ ամենահանդուրժող մարդկանց մոտ։ Ու հիմնական էն մարդիկ են սիրում էս ֆիլմը, ովքեր «հասկանում» են գրողին, չնայած իրա արարքների հրեշավորությանը։
Իսկ Արոնոֆսկու հանճարեղությունը նաև նրանում ա, որ ինքն իրա սեփական փորձից ոգեշնչվելով ստեղծել ա մի բացասական կերպար, որին ֆիլմը նայողն ի վիճակի ա «հասկանալ»։
Իսկ աստվածաշնչյան ֆլան-ֆստանները զուտ կուտ են խորը անձնական թեման թաքցնելու համար։
Երկու բան եմ ուզում ասել։
1) Ես չէի գիտակցում առաջին կետը, բայց հիմա կարդում եմ ու հասկանում եմ, որ ենթագիտակցորեն ես էլ եմ ունեցել էդ միտքը։ Նկատի ունեմ էմպաթիան։
2) Էն որ էդ աստվածաշնչյան թեման կուտ ա, ես հենց առաջին դիտումից հետո եմ ասել։ Ես էլ եմ հարյուր տոկոս համաձայն դրա հետ, ու ահավոր ներվայնանում եմ, երբ մարդիկ խելացի ու համոզված տոնով քննարկում են աստվածաշնչյան սիմվոլիզմը։ Ֆիլմը ընդհանրապես դրա մասին չի։ Ֆիլմը կյանքի մասին ա։ Շատ ավելի խորն ա, քան աստվածաշնչյան մոմենտները։ Դա ամանաերևացող տարբերակն ա։ Ամանապարզ։ Որ անզեն աչքով կարելի է տեսնել։ Բայց ֆիլմի իմաստը դա չի։ Ֆիլմը կյանքի, կյանքի կառուցվածքի, մարդկային հարաբերությունների, տղամարդու կնոջ հարաբերությունների, քաղաքականության, մարդու անուղեղության ու ամեն ամեն ինչի մասին ա։
Մերսի, որ գրեցիր
StrangeLittleGirl (27.01.2018)
Progart (27.01.2018), StrangeLittleGirl (27.01.2018)
էս երկրորդ կետի հետ համամիտ չեմ այնքան էլ, ասեմ ինչի։ Էդ կյանքի կառուցվածքը, մարդկային հարաբերությունները, տղամարդու կնոջ հարաբերությունները, քաղաքականութությունը, մարդու անուղեղությությունը ու ամեն ամեն ինչը հենց ներառված ա էդ արաչական թեմաների մեջ։ Էդ ցիկլ ա, արարման, վտարման, գոյության՝ բոլոր բաղադրիչներով, ոչնչացման - նորից արարման։ Ու որ մարդիկ դա զատում են ու կարծում են որ հույժ կարևոր բացահայտում են արել, հավի նման կուտը ուտելու փոխարեն, դա մի տեսակ շատ վերամբարձ ա, և եթե ռեժիսյորի տեսանկյունին դա վերագրես, և եթե նման վերլուծությունը բարդես կոնկրետ անհատների ընկալմանը։ Ես իհարկե դեմ չեմ նմանատիպ վերլուծություններին, բայց աբսոլյուտ ճշմարտության չի հավակնում, ամենայն հարգանքներով։
Վերջին խմբագրող՝ LisBeth: 28.01.2018, 01:43:
SWTS
Իհարկե, LisBeth, միանգամայն ճիշտ ես։ Ոչ մի ճշմարտություն, մանավանդ ՝ աբսոլյուտ։ Դա պարզապես սուբյեկտիվ կարծիք է, ինչպես և մնացած կարծիքները։ Ու ինձ հետաքրքիր է նաև քո կարծիքը ու այլ մարդկանց կարծիքներ, ընկալումներ, էն թեմաների մասին որ ինձ հետաքրքիր են։ Ու ես կհամարձակվեմ ասել, որ նման արվեստի նմուշների դեպքում անգամ ստեղծողի, տվյալ դեպքում ՝ ռեժիսորի կարծիքը իմ համար սուբյեկտիվ է, քանի որ արվեստի մաքուր ու կատարելությանը մոտ նմուշները բացում են մարդկանց ենթագիտակցությունները ու տալիս հնարավություն յուրաքանչյուր մարդու ապրելու սուբյեկտիվ այնպիսի ապրումներ, որոնք առանց արվեստի այդ գործի նրանք չէին ապրի։ Ու դրա համար է, որ այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Դեվիդ Լինչը, կամ Ժան Միշել Ժառը, երբեք չեն մեկնաբանում իրենց աշխատանքները և ստեղծագործությունները։ Նրանք ասում են, որ դա ինդիվիդուալ դուռ է յուրաքանչյուր մարդու համար դեպի անհայտ աշխարհ։ Եվ ֆիլմի կամ երաժշտության իմաստը ճիշտ է յուրաքանչյուր մարդու պարագայում։ Ով ինչ ապրեց, ով ինչ զգաց, ուրեմն իր պարագայում դա էլ համարվում է իմաստ։
Ես կասեի՝ ավելի սպեցիֆիկ, ստեղծագործ տղամարդու ու իրա կնոջ հարաբերությունների մասին ա, թե ոնց ա ստեղծագործ տղամարդն ինքն իրան աստված երևակայում ու թե ինչքան կախված ա մարդկանց փառաբանությունից, որ անգամ սեփական երեխային ա զոհում։ Իսկ կնոջ դերն էլ իրա կյանքում բավական եսասիրական ա․ զուտ որպես մուսա, էնտեղ անձ չկա, իրա պահանջներն ու նախընտրությունները չկան, երկրորդական են։ Ընդհանրապես, կյանքում հաճախ են ասում, որ արվեստագետի հետ կապվել չարժե, որովհետև իրանք հաճախ են զուգընկեր փոխում։ Այ էդ հաճախ զուգընկեր փոխելը լրիվ ցույց ա տրված էդ ֆիլմում․ ամեն մեկի հետ անցնում ա ցիկլ, հետո մի կողմ շպրտում ու օգտագործում էդ զուգընկերոջ մնացորդները որպես մուսա հաջորդ գործը ստեղծելու համար։ Ու էդպես շարունակ։
Three billboards-ը նայեցի։ Առաջին կեսն ընտիր էր, բայց երկրորդ կեսից շատ տափակացավ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ