Էսքանի միջից մենակ Lady Bird-ն ու Baby Driver-ն եմ նայել, երկուսն էլ անկապն էին․ ընդհանրապես էս տարի ոնց որ թե ամենաանկապ Օսկարն ա լինելու ենթադրում եմ․ ոնց որ հատուկ նենց բան նկարեն, կամ նենց PR անեն, որ ստանան էդ արձանիկը։
Էսքանի միջից մենակ Lady Bird-ն ու Baby Driver-ն եմ նայել, երկուսն էլ անկապն էին․ ընդհանրապես էս տարի ոնց որ թե ամենաանկապ Օսկարն ա լինելու ենթադրում եմ․ ոնց որ հատուկ նենց բան նկարեն, կամ նենց PR անեն, որ ստանան էդ արձանիկը։
i wanted to destroy something beautiful
Yellow Raven (25.01.2018), Յոհաննես (25.01.2018)
Jarre (25.01.2018)
Jarre (25.01.2018)
Լոգան
Տրիբուն (25.01.2018)
Get Out-ի օրիգինալ վերջաբանը սենց պետք ա լիներ։ Ասա, որ անհամեմատ ավելի լավն ա )
••Սեղմել՝ ցույց տալու համար
Լավագույն ֆիլմի հավակնորդների ցանկից տեսածներիցս Բիլբորդներն եմ ամենաշատը հավանել, լավագույն դերասանուհին պետք ա ՄքԴորմանդին տան, իսկ Սեմ Ռոքուելին՝ լավագույն երկրորդական պլանի դերասան, ինչքան էլ Հարրելսոնի խաղն ընտիր էր։ Нелюбовь-ն էլ ա ֆավորիտներիցս․ «սիրում եմ» տենց ֆիլմեր։
Phantom Thread-ին անհամբեր սպասում եմ։ Mudbound-ն էլ խորհուրդ կտամ նայել, Netflix-ի հաճելի անակնկալներից էր։
Jarre (25.01.2018)
StrangeLittleGirl (25.01.2018)
Mother֊ը հիմա զիլ գործ ա՞, թէ՞ զիբիլ
ժամանակս ահաւոր քիչ ա, որ անկապ կինո նայեմ, դրա համար չեմ կողմնորոշւում բայց էնքան եմ խօսում սրա մասին։
վերջին անգամ չեմ յիշում, որ կինոյի մասին եմ էսքան հակասական կարծիքներ լսել
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
Աթեիստ (26.01.2018)
Բայց հավանականություն կա, որ դու էլ չես հասկանա Էստեղ ոչ թե խելացի ու զարգացած լինել-չլինելն ա որոշում հասկանալ-չհասկանալը, այլ կյանքի շատ սպեցիֆիկ փորձառությունը։ Ու Mother-ը հրաշալի գործ համարողները հիմնականում որոշակի բնավորությամբ մարդիկ են։ Քեզ իհարկե չեմ ճանաչում, դրա համար չեմ կարող կանխատեսել՝ քեզ դուր կգա՞, թե՞ չէ։
Անձամբ ես չեմ կարող կանխատեսել թե դուք ինչպես կընկալեք այդ ֆիլմը։ Դա շատ սուբյեկտիվ է։ Ես ահավոր տպավորված եմ, իսկ մեկ ուրիշը ահավոր հիասթաված ու զզված։ Թե ինչպես դու կընկալեք ֆիլմը, կամ ինչպիսին է այն Ձեր կրիտերիաների համաձայն չեմ կարող ասել։ Անձամբ իմ կարծիքով թե՛ որպես կինեմատոգրաֆի նմուշ է հաջողված, թե՛ իմաստային առումով է շատ հզոր ու խորը։ Եթե դուք սիրում եք Բունյուելի, Ֆելինիի, Բերգմանի, Դեյվիդ Լինչի աշխատանքները, ամենայն հավանականությամբ Ձեր դուրը կգա այս ֆիլմը։ Իսկ եթե ավելի շատ հակված եք հոլիվուդյան ֆորմատի ֆիլմերին, ապա ամենայն հավանականությամբ հիասթափություն կապրեք։
Progart (26.01.2018), StrangeLittleGirl (26.01.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ