Երեկ 46 տարեկանում հանկարծամահ է եղել իմ ամենասիրած խմբերից մեկի վոկալիստը՝ Դոլորես Օ'րիորդանը։ Ու ես նկատեցի որ էս խմբի վերաբերյալ թեմա չկա։ Ինձ թվում է, որ շատերդ ունեք նրանց կատարմամբ սիրված երգեր, միգուցե ինչ որ պատմություններ. գրեք, հիշենք
Երեկ 46 տարեկանում հանկարծամահ է եղել իմ ամենասիրած խմբերից մեկի վոկալիստը՝ Դոլորես Օ'րիորդանը։ Ու ես նկատեցի որ էս խմբի վերաբերյալ թեմա չկա։ Ինձ թվում է, որ շատերդ ունեք նրանց կատարմամբ սիրված երգեր, միգուցե ինչ որ պատմություններ. գրեք, հիշենք
Կարճ
Կոնկրետ
Jarre (22.01.2018), Sambitbaba (16.01.2018), Smokie (16.01.2018), Նիկեա (16.01.2018), Ուլուանա (16.01.2018)
Վաաաայ լավ էլի
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Առաջին երգը էսա եղել, որ իրանցից լսել եմ։
boooooooom (23.01.2018)
Չէ ես առաջինը "Զոմբին" եմ հավանել ռադիոյով։ Հետո կասետն(90's) առա։ Մեր գործի տեղը գժվում էին որ միացնում էի. ոչ մեկի դուրը չէր գալիս, անգամ վեճ էր սկսվում։
Կարճ
Կոնկրետ
Ես էլ եմ Zombie-ով բացահայտել, Максим Галкин-ի пародия-ի շնորհիվ, (քանիի տարի ոչինչ չեմ իմացել էդ հանրահայտ երգի մասին). ինչից մի երկուսուկես տարի հետո ալբոմն եմ լսել՝ «No Need To Argue»-ն: Պարբերաբար անդրադառնում եմ, շատ լավն ա: Ու չգիտեմ ինչի շատ ուշ եմ նկատել, որ բոլոր երգերի վերջում երկար ժամանակով կրկնում ա կրկներգի մի քանի խոսքերը, կամ երգում աչքի ընկնող հատվածները, ինչը շատ ավելի էր սիրունացնում ալբոմը: Հենց էսօր էլ սիրելի ալբոմը հերթական անգամ լսելու ժամանակն ա:
Ալբոմից դուրս լսել եմ Dreams ու Animal Instonct երգերը: Երկրորդը ընդամենը երկու անգամ էի լսել ու չէի հիշում երաժշտությունը: Հենց հիմա էլի լսում եմ, շատ լավն ա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (16.01.2018)
Իմ լսած առաջին երգը Free to Decide-ն էր հենց 96 թվին։ Նենց տպավորվել ա կլիպը․
Էն ժամանակ առանձնապես հետաքրքրված չէի, բայց ժամանակի ընթացքում անընդհատ ռադիոյով լսելով հերթով տարբեր երգեր բացահայտեցի․ When You're Gone, Zombie, Salvation, Animal Instinct և այլն։ Առաջին կասետս էլ Bury the Hatchet ալբոմն էր։ Մի ամբողջ սերունդ էս երգերի տակ ա մեծացել։ Հույս ունեի՝ մի օր իրենց համերգին կգնամ։ Ափսոս
boooooooom (16.01.2018), Նիկեա (16.01.2018)
The Cranberries–ի երգերին ծանոթացել եմ 2000–ականների սկզբներին, երբ եղբայրս ինչ–որ մեկից իրենց դիսկն էր բերել, որը լավագույն երգերի հավաքածու էր, դրա համար չեմ կարող որևէ մեկն առանձնացնել որպես լսածս առաջին երգ։ Հենց սկզբից էլ շատ հավանեցի երգերը, ու մինչև հիմա էլ երբ փորձում եմ որոշել, թե որ երգերն են ամենասիրածներս, դժվարանում եմ, որովհետև բոլորն էլ լավն են՝ ամեն մեկը յուրովի։
Բարեբախտաբար առիթ ունեցել եմ The Cranberries–ի համերգին ներկա լինելու մոտ 6 տարի առաջ, որի մասին ժամանակին գրել եմ օրագրումս։
The Cranberries–ը բոլոր ժամանակների իմ ամենասիրած երաժիշտների ու երաժշտական խմբերի թոփ տասնյակի մեջ է մտնում։ Բացի երաժշտությունից, խմբի հաջողության գրավականներից մեկը, կարծում եմ, Դոլորեսի անկրկնելի ու անշփոթելի ձայնն է, որ կարծես հոսում է թեթևասահ ու միայն իրեն հատուկ էմոցիոնալ ելևէջներով ու բացառիկ հանգստացնող, շոյող ազդեցություն ունի։ Ընդհանրապես նրա ձայնն իմ ամենասիրած ձայներից է։ Ափսոս, որ էդ սիրուն ձայնն այլևս կենդանի չի հնչելու...
Մի քանի երգ էլ իմ կողմից.
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (16.01.2018), Jarre (21.01.2018), Smokie (16.01.2018), StrangeLittleGirl (16.01.2018), Նիկեա (16.01.2018)
Ես շատ լավ էի հիշում Անահիտի օրագրային գրառումը ու էսօր էլ միտս ա եկել մի քանի անգամ` թեման կարդալուց ու գրելուց: Էդ գրառման շնորհիվ էլ երևի ավելի եմ հետաքրքրվել խմբով ու հետագայում, ուսումնասիրել ալբոմը:
Վերջին խմբագրող՝ Smokie: 16.01.2018, 23:48:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Մի քանի հատ էլ "իմ Cranberries"-ից:
Կարճ
Կոնկրետ
Jarre (21.01.2018)
Էսօր ամբողջ օրը իրա մասին եմ մտածել, իրա երգերն եմ լսել: Չեք հավատա, բայց լացս գալիս ա. ոնց որ մի կտոր կյանք կորցրած լինեմ: Որ երգը լսում ես, մեջը էնքան կարևոր ասելիք կա... Բա հլը էս երգի մեջի փողայինները
Կարճ
Կոնկրետ
Sambitbaba (17.01.2018), StrangeLittleGirl (17.01.2018), Արշակ (18.01.2018), Նիկեա (17.01.2018), Ուլուանա (17.01.2018)
boooooooom (17.01.2018)
Անչափ մեղեդիկ ու սիրուն...
Կարճ
Կոնկրետ
boooooooom (23.01.2018), Yellow Raven (24.01.2018), Արշակ (22.01.2018), Ուլուանա (23.01.2018)
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
boooooooom (23.01.2018), Jarre (22.01.2018), Ուլուանա (23.01.2018)
Jarre (24.01.2018), Yellow Raven (24.01.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ