Անկեղծ եմ ասում ինձ համար ավելի համապատասխան օր ու ժամ չէր կարող լիներ օրագրային թարմացումների ու այս նոր ենթաբաժնի համար: Սա էլ վառ ապացույցը:
Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
Էն ամենն ինչ արդեն քանի տարի ա ասում եմ Օմօյում, երևի արդեն հոգնեցրած կլինի բոլորին: Բայց էդ ասածներս հենց էն են ինչ որ կա իրականում: Ինչքան էլ ուրիշները փորձեն հակառակում համոզել, կամ էդ մասին չխոսեն ու իրանք էլ ձեռքերը թափ տալով անտեսեն, փաստը մնում ա փաստ` դա ա իրականությունը:

Ես կուզեի լսել այլոց կարծիքը, կուզեի այսպես ասած "վիճել" էդ հարցի շուրջ ու ամենաշատը կուզեի, որ դիմացիններն էլ ի վերջո ռեալ նայեին երևույթին` առանց խղճալու, առանց մեղմացնելու ու իրական կարծիքը թաքցնելու անկեղծ ասեին էն, ինչ մտածում են: Հենց էնպես` ոնց որ կվարվեին շատ ուրիշների նկատմամբ (գուցե ոչ բոլորի):
Եթե ապագան գոնե մեկ, կամ մեկուկես ժամ կանխագուշակելու կախարդական հատկություն ունենայի, հենց այստեղ կանեի Օմօյիս առայժմ վերջին գրառումը:

Ցանկալի է, որ վերնագիրը վերաբերվի ինչպես իմ անկեղծությանը, այնպես էլ քննարկողների:

Այսպիսով.

Գրավական անկեղծության (գնահատական)

Գրավականն անկեղծության՝
Օրագիրն է ամբողջությամբ:
Եւ բոլորի գրառչության
Մեջ կա թաքնված գնահատական
Դրական, կամ բացասական:


Գրավականն անկեղծության
Արժանի է վստահության:
Իսկ օրագրի մասին... հուսանք
Ետ չի մնա գրավչությամբ:

Իսկ բոլորիդ ուշադրությանն
Ես շնորհակալ եմ անսահման:


Մի խոսքով՝ բարի գալուստ Գագ:
Օրագիրը թույլ է տալիս իրեն ընկերավարի անվանել «Գագոյի մոտ»
Ինչպես նաև այստեղ ուզածի չափ գինովնալ:
Ձեր կենացը::karmrac qith