Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սիրելի գիրքը երևի չեմ կարող կոնկրետ ասել՝ հավանաբար այն է, որը կարդում եմ տվյալ պահին, իսկ սիրելի ճաշատեսակը, ավելի ճիշտ ճաշատեսակները մանկուց մինչև հիմա եղել ու մնացել են տապակած կարտոֆիլը և մակարոնը:
Ճիշտ է, կան նաև պիցցաներ, աջարական խաչապուրիներ, ժինգյալով հացեր և այլ հրաշք ուտեստներ, բայց այս դեպքում հին ընկերը/ները, լավ է նոր (շատ ավելի քան տաս տարվա) ընկերներից.
Սպասեմ, տեսնեմ թե ինչպես է շարունակվելու զրույցը և ինչ ընդհանուրներ բաներ են լինելու Սիմ գրառման և իմաստուն, անկանխատեսելի Սամի հարցի միջև: Անկեղծ եմ ասում, անչափ հետաքրքիր է:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այստեղ անկանխատեսելի ոչինչ չկա, Սմոք ջան:
Լավ, ասենք թե ամենասիրածդ գիրքը "Պույպույ Մկնիկն" է: Պատկերացնու՞մ ես, որ մինչև հիսուն տարեկանդ միայն այդ "Պույպույ մկնիկը" կարդայիր... Կամ, օրը երեք անգամ, միայն տապակած կարտոֆիլ ու մակարոն ուտեիր այդ տարիների ընթացքում... Կզզվեիր, չէ՞, երկուսից էլ...
Ուզում եմ ասել, որ մարդու համար լրիվ նորմալ վիճակ է նախկին հետաքրքրություններից հիասթափվելը. հաճախ դա նույնիսկ առաջընթացի նշան է: Որովհետև ոչ միշտ է, որ սկզբում հետաքրքիր թվացած բանը քեզ հետ միասին զարգացում ապրելու հնարավորություն ունենա: Իսկ եթե այն զարգացում չի ապրում, իսկ դու շարունակում ես կառչել նրանից, այդ դեպքում ինքդ էլ սկսում ես դեգրադացվել...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ես շարունակում եմ ակումբը կորցնել:
Մի տեսակ համ սովորական ա դարձել էդ փաստը, համ էլ ափսոսում եմ: Ինչքաաան ինչքան չկարդացած բաներ են կուտակվել թեմաներում: Ու ոչ միայն թեմաներում: Մարդ հավես էլ չի ունենա անդրադառնա ամեն մի մանրուքին, բայց ոչ էլ կարող ա նախօրոք գուշակի, թե ո՞րն ա կարևոր ու ո՞րը մանրուք: Ու վախենամ թե դեռ շարունակելու եմ հետաձգել ու էլ ավելի կորցնել, որովհետև հավեսս փախել ա, ժամանակները փոխվել են: Հիմա բոլորովին ուրիշ բաներ եմ կարծես ուզում, բայց էս ողջ հետաձգումն ու կորուստը մեղմ ասած ծանրացել ա վրաս ու ստիպում ա էլ ավելի չուշացնել:
Ես սենց թե նենց անելու եմ էն` ինչ սիրտս ուզի ու գիտեմ, որ ոչ մեկ ինձ ոչինչ չի ստիպում: Ուղղակի տխուր ա, որ չսովորեցի կառավարել ժամանակը ու որ հիմա Ատլանտի պես գլխավերևում պահել եմ մի մեեեծ չափաբաժին, որի մասին մտածելուց անգամ, ահավոր վախենում եմ
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ակումբի մի շարք հետաքրքիր օրագրեր էլ են կարծես կանգ առել: Վաղուց արդեն չեն օգտագործվում շատերը, գրառումներ չեն ավելանում էդ բաժնում: Դա իհարկե ամեն մի ակումբցու սեփական իրավունքն ու ցանկությունն է: Չգիտեմ՝ ինչքանով է սա նշանակում, որ ակումբից սկսում են ավելի ու ավելի կտրվել, շատ հնարավոր ա օրագրերը դրա հետ բոլորովին կապ չունեն: Ուղղակի հիշում եմ՝ եղել էր ժամանակ, երբ ասում էի, որ «Օրագրերը» ամենասիրածս բաժինն է ակումբում: Հիմա չեմ էլ հասկանում թե ինչու՝ օրագրերն էլ ուրիշ թեմաների պես սկսել եմ ավելի ու ավելի հետաձգել, հազվադեպ անդրադառնալ: Ասեմ ավելին՝ երբեմն մյուս թեմաները առաջվա պես աչքի եմ անցկացնում/կարդում ու ամենահետաքրքիրը առաջվա պես թողնում ամենավերջում: Ուղղակի հիմա էնքան եմ հետաձգում, որ... չգիտեմ: Ու ինչքան էլ հետաձգել եմ, հիմա երևի էդ աստիճանի շատ չէին կուտակվել ոնց որ առաջ կարող էր լիներ: Մի բան հաստատ փոխվել ա ակումբի մեջ, էդ թվում նաև իմ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ