Ինչքան շատ են փորձում ինձ բացատրել փողի գինը ու մեծ նշանակությունը` էդքան ավելի եմ զզվում էդ անտերից: Պնդաճակատություն չի, կապրիզ չի, բայց տխուր ա գիտակցելը, որ էդ թղթի կտորի պատճառով կարող են վեճեր, կոնֆլիկտներ լինեն: Էլ չեմ խոսում գողությունների, խաբեությունների ու ստորությունների մասին:
Չեմ ուզում հավատալ էն խոսքին, որ աշխարհում ամեն ինչը փողից ա կախված, բայց ոնց տեսնում եմ` շատ իզուր:
Գայլ ջան, անձամբ ես բուհում չեմ սովորել ու էնպես չի, որ դպրոցում էլ եսիմ ինչ մոզգ էի: Ես չեմ գտնում, որ ուրիշի համար կաշխատեի աշխատելու դեպքում` եթե էդ աշխատանքն ինձ պետք ա (իսկ այն ինձ իսկապես պետք ա)` ուրեմն իմ համար եմ աշխատում:
Էջանիշներ