User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 53 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Համեցեք, դուռը բաց է

  1. #46
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ սակայն... թող լինի, էլի, մարդ ես...

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #47
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,772
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազար ներողություն անկեղծությանս համար Սամ ջան, բայց նենց տպավորություն ա, ոնց որ մի շատ կարևոր խաչմերուկում սխալ կողմ եք թեքվել ու էնքաաաաաաաան հեռու եք գնացել, որ արդեն մարդ չի իմանում ասի Ձեզ էդ մասին թե ձեն չհանի. մեկ ա էդքան գնացողը հետ եկողը չի։ Լուրջ, մեկ մեկ կարդում եմ, փորձում եմ հասկանալ, անգամ տեսանյութերն եմ նայել. ոչ մի ձև գլուխս չի մտնում։
    Միգուցե ես եմ դեռ խակ, թող (ավելի լավ ա)տենց լինի։ Կամ միգուցե փորձեք ավելի մատչելի ֆորմատով բացատրել։
    Մի խոսքով էս ամենը իմ (ու իմ խելքի մարդկանց) համար շատ բարդ ա (ավելի լավ ա սենց մտածեմ)։
    Կարճ
    Կոնկրետ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (15.04.2021)

  4. #48
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հազար ներողություն անկեղծությանս համար Սամ ջան, բայց նենց տպավորություն ա, ոնց որ մի շատ կարևոր խաչմերուկում սխալ կողմ եք թեքվել ու էնքաաաաաաաան հեռու եք գնացել, որ արդեն մարդ չի իմանում ասի Ձեզ էդ մասին թե ձեն չհանի. մեկ ա էդքան գնացողը հետ եկողը չի։ Լուրջ, մեկ մեկ կարդում եմ, փորձում եմ հասկանալ, անգամ տեսանյութերն եմ նայել. ոչ մի ձև գլուխս չի մտնում։
    Միգուցե ես եմ դեռ խակ, թող (ավելի լավ ա)տենց լինի։ Կամ միգուցե փորձեք ավելի մատչելի ֆորմատով բացատրել։
    Մի խոսքով էս ամենը իմ (ու իմ խելքի մարդկանց) համար շատ բարդ ա (ավելի լավ ա սենց մտածեմ)։
    Բում ջան, սիրով։
    Եթե լուրջ նայենք հարցին...
    Իսկ որքանո՞վ է հավաստի այն, որ ասածդ խաչմերուկում սխալ թեքվողը հենց ես եմ։ Գոնե դու, անձամբ, որքանո՞վ ես վստահ դրանում։
    Եթե վերցնեմ ու համաձայնվեմ քեզ հետ, որ սխալ ճանապարհ ընտրողը հենց ես եմ, ուրեմն ինչո՞վ բացատրեմ այն, որ մեր երկիրն էս վիճակի մեջ է գտնվում։
    Ինձ, օրինակ, թվում է, որ կա ինչ-որ շատ խորհրդավոր, կամ գաղտնի, կամ, ավելի ճիշտ, մեր համար իր վրա ինչ-որ թուղթ ու գիր արած մի խաչմերուկ, որտեղ իր ամբողջ պատմության ընթացքում մեր ազգը գալիս ու թեքվում է հենց ասածդ սխալ կողմը։ Ու դա տեղի է ունենում ամեն անգամ, երբ մենք գալիս ու հասնում ենք էդ խաչմերուկին...
    Էս անգամ ես որոշել եմ էդ ճանապարհով չգնալ։

    Էդ, որ ասում ես ավելի հասկանալի բացատրեմ...
    Էս վերջին երկու հաղորդումները, որ ասում ես նայել ես... փորձի՞ր կարդալ տակի քոմենթները։ Տես, թե մարդիկ ինչ կարծիքներ են թողել, իսկ ոմանք նույնիսկ գրել են, որ չէին մտածում անգամ, որ ամեն ինչ այդքան հեշտ հասկանալի կլինի։ Դրանք էլ հո ես չե՞ գրել։

    Տես, մի շաբաթ չկա, ինչ դրել ենք առաջին թողարկումը, այս պահի դրությամբ 2200 և ավել դիտող կա առաջին և վերանորոգված տարբերակներում։ Երկրորդ թողարկումը երեկ ենք տեղադրել, և այս պահի դրությամբ արդեն 1511 դիտող է եղել...

    Ես քեզ պատասխանել սկսեցի մոտ երկու ժամ առաջ և մի զանգ ընդհատեց ինձ, ու մոտ ժամ ու կես խոսում էինք մի անծանոթի հետ, որը, դիտելով երկու թողարկումներից յուրաքանչյուրը 4 անգամ, զանգել ու առաջարկում էր սկսել համատեղ լուրջ աշխատանք։ Եվ ասեմ, որ այնպիսի զգացում կա մեջս, որ սա դեռ առաջին զանգն էր ընդամենը...

    Ինչ է ասածս։
    Էն ամենը, ինչ ես փորձել եմ ձեզ պատմել այս տաս տարվա ընթացքում նորատեսության մասին, այս աշխարհի փոխակերման մասին, - ստացվում է, որ բոլորովին էլ ուղղակի ցնդաբանություն չէր։ Աշխարհը իրոք սկսել է փոխվել։ Ու նաև այն, ինչ ես սկսեցի խոսել հայերի ու հայոց լեզվի մասին, դա էլ իմ գոռոզամտության արդյունք չէր։ Որովհետև հենց ինքս ամբողջ կյանքումս զզվել եմ հայերի այդ գոռոզամտությունից, երկրորդ, այնքան վատ եմ եղել հայերենից, որ մտքովս անգամ չէի կարող անց կացնել, որ ոչ միայն կխոսեմ այս մասին, այլև ընդամենը 10 տարվա ընթացքում կհասցնեմ այս թեմաներով 25 և ավելի գիրք թարգմանել, և երրորդ՝ այնքան վատ գիտեի Հայոց պատմությունը, որ... մնացածը դու ավելացրու, խնդրում եմ։

    Բայց երբ էդ ամեն տեղեկությունը սկսեց գալ իմ անտեղյակ ուղեղի մեջ... ընդ որում, բոլոր հին ակումբցիները դրա ականատեսն են եղել, որովհետև էդ ամենը սկսվեց իմ "Խնձորների Հոր միտքը" բանաստեղծությունից, որն էլ հենց, կարելի է ասել, իմ մուտքն էր իմ սիրելի Ակումբ և, կարելի է ասել, բավական սկանդալային մուտքը, - դրանից հետո ես ուղղակի այլ տարբերակ չունեի, քան ուշադրությունս կենտրոնացնել այդ ամենի վրա և տեսնել, թե դրա վերջն ինչ է լինելու։

    Ես հասկացա, որ այստեղ կա մի շատ ավելի կարևոր բան և որ դա շատ ավելին է, քան այդ ամենն ուղղակի գոռոզամտություն համարելն ու դրանից հրաժարվելը։

    Կարծում եմ, քո խնդիրն այն է, եթե, իհարկե, դա կարելի է խնդիր համարել, - որ դու դեռևս շարունակոիմ ես դա գոռոզամտություն համարել։

    Բայց ես վաղուց արդեն կրկնում եմ ամեն քայլափոխին. ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀՊԱՐՏՈւԹՅՈւՆ ՉԷ, ՀԱՅ ԼԻՆԵԼԸ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ Է։
    Պատասխանատվություն է ամբողջ աշխարհի առջև, և սա իմ միակ իրականությունն է այս թեմայի վերաբերյալ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (16.04.2021)

  6. #49
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,772
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձեմ մի երկու բան էլ ավելացնել ասածիս։ Նախ շնորհակալություն պատասխանի համար։
    Իմ մտավախությունն էլ հենց էն ա, որ հերիք չի էդ իմ ասած խաչմերուկում դուք (ենթադրում եմ) սխալ եք թեքվել, ահագին մարդ ա ձեր հետ սխալ թեքվել, ու գալիս են էդ ուղղությամբ (քոմենթներն ու վյուերը վկա)։
    Ենթադրում եմ որ իմ գլոբալիստական մտածելակերպն ա "խանգարում", բայց ես կարևորում եմ մարդ լինելը, ազգային պատկանելությունից։ Ու եթե սենց ընդհանուր նայում եմ, թե որպես մարդ մենք ինչի(կամ ուր) ենք հասել, ինձ դա չի բավարարում։ Փոխարենը մենք շարունակում ենք մեզ գովաբանել որպես հայ ու մեզ վերագրել տիեզերքում կատարվող ամեն ինչը, հլը հերիք չի, էս թույլ հալին էդ ամենի պատասխանատվությունն ենք վերցնում մեր վրա։
    Մեզ էս պահին( կամ ինչ որ ցանկացած ոչ ուշացած պահից) բառի բուն իմաստով խելք հավաքել է պետք, ոչ թե ամրապնդել էն փուչ կարծրատիպը թե մենք ամենախելոքն ենք։
    Չգիտեմ ինչքանով ստացվեց մտքերս ճիշտ տեղ հասցնել (ու ինչքանով էին դրանք միտք)։
    Կարճ
    Կոնկրետ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.04.2021), մարդ եղած վախտ (16.04.2021)

  8. #50
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ մի անգամ ևս փորձեմ։
    Նախ, էս տաս տարվա մեջ Ակումբում բոլորի համար ես "դու" եմ եղել, ու հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ իմ "դուք" դառնալու պատճառը...

    Երկրորդ, ես չեմ կարծում, թե քեզ խանգարում ա քո գլոբալիստական մտածելակերպը, քանզի իմն էլ ա գլոբալիստական, և եթե դա լիներ պատճառը, ուրեմն մենք ընդհակառակը, պետք է, որ իրար լավ հասկանայինք։

    Ըստ իս, քեզ խանգարում ա հենց այն, ինչը դու արդեն "կարևորել" ես, նախքան պատասխանս կարդալը և առավել ևս, նախքան էս թողարկումները նայելը, քանի որ ասում ես, որ նայել ես։ Որովհետև, եթե նայել ես ու չես տեսել էն ամենակարևորը, ինչից սկսում ա հենց առաջին թողարկումը, առանց որի, ըստ էության, էս թողարկումներն ուղղակի անիմաստ են, - ուրեմն քեզ խանգարել է տեսնել կամ լսել էդ շատ հստակ տեսանելին մի առավել կարևոր քեզ համար բան. քեզ խանգարել է դա տեսնել քո նախապես ստեղծած կարծիքն այն մասին, թե ինչ կարող էիր ինձանից սպասել։

    Իսկ կարող էիր սպասել ինչպես երևում է, ոչ այնքան շատ բան...

    Իսկ իրականում, եթե նկատեիր այդ ամենակարևորն ու ամենատեսանելին, հետո արդեն չէիր ֆիքսվի այն ամենի վրա, ինչը քեզ վրդովել է, քանզի քեզ վրդովել է այն, ինչ այնտեղ չկա այն դեպքում, եթե տեսնեւմ ես հենց սկզբում ասված միտքը։ Իսկ սկզբում ասվել է։ Հայ՝ չի նշանակում ազգություն, հայ՝ նշանակում է մարդկություն։ Եվ ինչո՞վ դա հակասեց քո այն մտքին, որ. "բայց ես կարևորում եմ մարդ լինելը, ազգային պատկանելությունից"։ Որտե՞ղ էր, որ իմ ասածը հակասեց քոնին։

    Իսկ եթե ասում ես. "որպես մարդ մենք ինչի(կամ ուր) ենք հասել, ինձ դա չի բավարարում", - ինչու՞ չես թույլատում քեզ եզրակացնել, որ այն ասածդ խաչմերուկում ինչ-որ սխալ կողմ ենք թեքվել, դրա համար էլ քեզ չի բավարարում այն, ինչի հասել ենք...

    Ես չեմ գովաբանում "մեզ որպես հայ ու վերագրում տիեզերքում կատարվող ամեն ինչը", - ես ուղղակի փորձում եմ ասել, որ եթե դու լավ խիրուրգ ես, ուրեմն ոչ թե քիթդ ցցած ֆռֆռա այս ու այն կողմ (սա՝ ինձ տված քո նկարագիրն է) և, առավել ևս, ոչ թե պոչդ քաշի ու ամոթից մտի մի ծակ, ինչ է հանկարծ մեկը չասի, որ դու լավ խիրուրգ ես (սա՝ քեզ տված քո նկարագիրն է), այլ թքիր ամեն ինչի վրա ու կատարիր քեզ վրա դրված պարտականություններդ, այսինքն, փրկիր հնարավորինս շատ մարդկանց։

    էս թույլ հալին էդ ամենի պատասխանատվությունն ենք վերցնում մեր վրա։
    Էս էլ վաբշե, Բում ջան...
    Իբր թե դու կարող ես ցույց տալ որևէ պահ, երբ մենք համաձայն ենք ինչ-որ բանի պատասխանատվությունը վերցնել մեզ վրա...
    Տո էսօր "իրան հարգող տղամարդն" ըսկի իր ընտանիքի պատասխանատվությունն իր վրա չի ուզում վերցնի, ինչի՞ց ես դու խոսում, եղբայրս...
    Իսկ ես եկել ասում եմ, որ կան շատ բաներ, ինչի պատասխանատուն հենց մենք ենք։ Ինչի??? վրա եմ հույս դրել, չէ՞...
    Հասկանում եմ, խիղճդ չի տարել ինձ խելագար անվանել, բայց, եթե ինձ հարցնես, ավելի լավ էր խելագար անվանեիր, քան գոռոզամիտ։

    Իսկ որ ասում ես խելք հավաքելու մասին, ի՞նչ նկատի ունես։ Օք, հավաքեցինք "խելք", հետո՞։ Էդ խելքով ի՞նչ ենք անելու՝ քո հասկացած խելքով։ Արդյո՞ք էդ խելքով կհնարենք մի էնպիսի զենք, որ 2 միլիոն... լավ 10 միլիոն հայով կազատվենք 100 և ավել միլիոն թրքից... Ասածդ խելքը դա խելքին մոտ համարու՞մ է։

    Ես, իմ տհաս ու գոռոզամիտ խելքով, կարող եմ քեզ երկու ճանապարհ ցույց տալ.

    1. Բացահայտեք ու զարգացրեք ձեր Մերկաբան, ու ձեր դեմ ոչ ոք չի դիմանա։
    2. Ապացուցեք աշխարհին, որ դուք եղել եք ու կաք այս մոլորակ Լույս բերողները, և ամբողջ մոլորակը ձեր զենքը կդառնա ու կմաքրի ձեր ամբողջ տարածքը ձեր թշնամիներից։ Որովհետև մոլորակը չի ցանկանա իր Լույսը կորցնել։

    Սա է իմ տեսած միակ տարբերակը, մեզ մեր այս ներկա ճահճից դուրս հանող։
    Եթե դու այլ տարբերակ գիտես, ասա։
    Բայց հիշիր, որ հին ոճի բոլոր տարբերակներն արդեն փորձվել ենք ու բոլորն էլ մեզ խաչմերուկիցդ սխալ կողմ են թեքել։ Նույն ոճի մեջ նորաձևությունն էլ, հավատա, էշը ցեխից չի հանելու...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (17.04.2021)

  10. #51
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #52
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #53
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,214
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Xatchmeruk.com - համեցեք
    Հեղինակ՝ weber, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2008, 13:59
  2. Դուռը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 04.07.2007, 14:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •