User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Համեցեք, դուռը բաց է

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տառակերություն մի համարիր խնդրեմ, բայց ուշադրություն դարձնելը, թե ում ես պատասխանում, նույնպես հարգանք ցուցաբերելու մի ձև է )))
    Կներես...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (17.01.2018)

  3. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղթականի օրագրային մի գրառմանը պատասխանել ուզեցի, բայց դե: Համոզված եմ, որ նա չէր էլ նեղանա, բայց և այնպես որոշեցի այստեղ էլ ոչ թե մեջ բերել այն, այլ ուղղակի ասել կարծիքս:

    Երեխաների սերը, կարծում եմ, շատ է տարբերվում մեծերի սիրոց նրանով, որ դեռ չի հասցրել առուծախ դառնալ. դու ինձ, ես՝ քեզ: Նա սիրում է քեզ առանց որևէ շահի, ուղղակի, որ դու իր ծնողն ես, կամ էլ ուղղակի, որ կյանքի մյուս անունն է սեր, ու նա այդ դեռ չի հասցրել մոռանալ:
    Ու նաև, երեխան դեռ չի հասցրել առանձնանալ իր պատյանի մեջ, նա դեռ էգո չունի: Նա լավ գիտի մի բան, որ ինքն ու իրեն շրջապատող ամեն ինչ մի ամբողջականություն են, և երբ նայում է իր շուրջը, նա գիտի, որ ամեն ինչի մեջ, ինչպես հայելու մեջ, իր արտացոլանքն է տեսնում:
    Բայց և այնպես նա արդեն սկսել է հասկանալ, որ մեծերը, տվյալ դեպքում իր ծնողները, այդ միասնությունը չեն գիտակցում: Եվ այդ պատճառով, երբ հանկարծ տեսնում է իր ծնողներին գրկված, նրա երջանկությանը սահման չկա: Նա թողնում է ամեն ինչ և շտապում միանալու իր պատկերացրած իրականությանը, իր պատկերասրած "Ես"-ին: Վերջապես, ծնողներ, - ասում է, - հիշեցի՞ք, թե ինչ ասել է Ես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (22.04.2018), Աթեիստ (27.01.2018), Գաղթական (27.01.2018)

  5. #18
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,114
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գեղեցիկ ես գրել Սամ ջան:

    Իհարկե չէի նեղանա:
    Ասեմ ավելին՝ մեկ-մեկ լինումա բան ես գրում՝ արձագանք ակնկալելով.. )))
    Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.01.2018), Աթեիստ (27.01.2018)

  7. #19
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցիկ ես գրել Սամ ջան:

    Իհարկե չէի նեղանա:
    Ասեմ ավելին՝ մեկ-մեկ լինումա բան ես գրում՝ արձագանք ակնկալելով.. )))

    Գեղեցիկը մի կողմ, բայց շատ ուրախ կլինեի, եթե մենք կարողանայինք գոնե մի փոքր նրանցից սովորել այդ սիրոն...

    ... Համաձայն եմ էդ ակնկալիքի հաշվով: Թե չէ, եթե գրել ես որ ուղղակի գրես, կամ քեզ համար միայն, - էլ գրե՞լդ որն է. հենա մտածիր ինքդ քեզ ու անցիր առաջ, էլ ի՞նչ ես իզուր ժամանակ ծախսում, չէ՞...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.01.2018)

  9. #20
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,114
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեղեցիկը մի կողմ, բայց շատ ուրախ կլինեի, եթե մենք կարողանայինք գոնե մի փոքր նրանցից սովորել այդ սիրոն...

    ... Համաձայն եմ էդ ակնկալիքի հաշվով: Թե չէ, եթե գրել ես որ ուղղակի գրես, կամ քեզ համար միայն, - էլ գրե՞լդ որն է. հենա մտածիր ինքդ քեզ ու անցիր առաջ, էլ ի՞նչ ես իզուր ժամանակ ծախսում, չէ՞...
    Դե մոտիվացիաներն ու նպատակները տարբեր կարող են լինել Սամ ջան:

    ՈՒրիշների փոխարեն չեմ կարող ասել, բայց իմ դեպքում՝ ավելի շատ ինձ հանդիպած ու հետաքրքիր թվացող դեպքերն արձանագրելու վայրա..
    Ընդ որում՝ ինչպես դրանցով կիսվելու ցանկություն կա, էնպես էլ՝ ինքս ինձ համարա, որ մի օր վերընթերցեմ ու հիշեմ:
    Չգիտեմ, դրան օրագիր ե՞ն ասում..

    Իսկ մեկ-մեկ էլ, էլի իմ դեպքում, կարողա ուղղակի քո լեզվով գրելու սուր պահանջ ունենաս..
    Մոդայիկ ՖԲ-ում էլ, նկատած կլինես, եթե մի բան գրում էլ եմ, ապա անգլերեն, քանի որ ինչ ազգի մարդ ու որ երկրից ասես կա ընկերներիս մեջ:
    Օդը չի նկատվում, քանի դեռ այն չեն կեղտոտել:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (27.01.2018), Աթեիստ (27.01.2018)

  11. #21
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանգստություն պատրանքներին...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #22
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի օրագրային գրառում կարդալուց հետո.

    Եթե մի մարդ իր մասին մտածում է, որ ինքը ստվեր է, - ուրեմն ի՞նչ կարող է իր մասին մտածել այդ մարդու ստվերը. ինքը... ո՞վ է...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.07.2018), Աթեիստ (05.07.2018)

  14. #23
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,830
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի օրագրային գրառում կարդալուց հետո.

    Եթե մի մարդ իր մասին մտածում է, որ ինքը ստվեր է, - ուրեմն ի՞նչ կարող է իր մասին մտածել այդ մարդու ստվերը. ինքը... ո՞վ է...
    Ուրվական է ստվերը:

    Ամենահիին, առաջին Prince of Persia համակարգչային խաղի Level-ներից 4-րդում (ես մանկուց մակարդակ եմ ասում դրանց) հայելու միջով թռչելուց հետո ստվերը մյուս մասից դուրս է գալիս ու փախնում: Հետագայում մի քանի անգամ էլի prince-ը հանդիպում է ստվերին, բայց վերջինս հիմնականում իրեն պահում է որպես թշնամի՝ խանգարում է: Այս տարի մարդու ու ստվերի այդ բաժանումը հիշելու շատ կարևոր, ստեղծագործական առիթ եմ ունեցել:
    Իսկ ամենավերջին մակարդակում ստվերը հայտնվում է prince-ի դիմաց: Սկսում են կռվել: Եթե prince-ը սպանի ստվերին՝ ինքն էլ է մեռնելու: Բնական չի՞ այդ տխուր փաստը: Խաղը շարոնակելու համար պետք է սրերը իրենց տեղը դնեն ու կրկին միավորվեն:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.07.2018), Բարեկամ (20.07.2018), Գաղթական (20.07.2018)

  16. #24
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրվական է ստվերը:

    Ամենահիին, առաջին Prince of Persia համակարգչային խաղի Level-ներից 4-րդում (ես մանկուց մակարդակ եմ ասում դրանց) հայելու միջով թռչելուց հետո ստվերը մյուս մասից դուրս է գալիս ու փախնում: Հետագայում մի քանի անգամ էլի prince-ը հանդիպում է ստվերին, բայց վերջինս հիմնականում իրեն պահում է որպես թշնամի՝ խանգարում է: Այս տարի մարդու ու ստվերի այդ բաժանումը հիշելու շատ կարևոր, ստեղծագործական առիթ եմ ունեցել:
    Իսկ ամենավերջին մակարդակում ստվերը հայտնվում է prince-ի դիմաց: Սկսում են կռվել: Եթե prince-ը սպանի ստվերին՝ ինքն էլ է մեռնելու: Բնական չի՞ այդ տխուր փաստը: Խաղը շարոնակելու համար պետք է սրերը իրենց տեղը դնեն ու կրկին միավորվեն:
    Հետաքրքիր ես մոտեցել ստվերի հարցին, Սմոք ջան: Ավելի հետաքրքիր կլիներ ասածդ "առիթի" հետ էլ ծանոթանալ...
    Բայց, ճիշտն ասած, այդ խաղի մոտեցումը մի տեսակ իմ գիտակցությանը չի կպնում: Չգիտեմ ճիշտն ասած, այդ երկրորդ կերպարին "Ստվեր" են անվանել իրենք խաղը հորինողնե՞րը, թե դու, բայց քեզ չի՞ թվում, որ իրականում նա ոչ թե ստվերն է մարդու, այլ արտացոլանքը, իսկ դրանք ինձ համար կատարելապես տարբեր բաներ են:

    Տես, արտացոլանքը՝ մարդու կրկնօրինակն է առաջին հայացքից չէ՞: Բայց եթե լուրջ ես նրան նայում, այն քո լրիվ հակապատկերն է դառնում: Այսինքն՝ այնքան էլ դու չես, պարզվում է. դու աջ ձեռքդ ես շարժում, նա՝ ձախը և այլն: Եվ ըստ այդմ էլ, եթե արտացոլանքին փորձում ենք տալ ֆիզիկականից բացի նաև այլ նորմեր՝ ասենք բարոյական, զգացմունքային, մտավորական, - ուրեմն. եթե դու սիրում ես՝ նա պետք է ատի; եթե դու ճշմարտությունն ես ասում՝ նա պետք է խաբի; եթե դու խելոք ես՝ նա հիմար է; եթե դու բարի ես, նա՝ չար է և այլն, չէ՞... Այսինքն, մեկ բառով ասած, քո անտիպոդը: Այդ պատճառով է, որ խաղի "Ստվերը" հերոսի թշնամին է, առավել ևս, որ Ստվերի տարածքն է մտել... Ու հիմա արդեն նա ինքն է կենդանի ճիշտ այնքան ժամանակ, քանի ստվերը կա:
    Արտացոլանքի մասին մի շատ լավ միտք հիշեցի, որն ինձ ահագին գերել էր իմ երիտասարդ տարիներին: Էրիխ Մարիա Ռեմարկի "Սև կոթող" գրքի հերոսուհին համոզված է, որ "եթե մարդ կարողանա հնարավորինս արագ հետ շրջվել ու նայել հայելու մեջ, անպայման կտեսնի իրական "Նրան", ով իր արտացոլանքն է ձևանում"... Չնայած չակերների մեջ առա այս միտքը, բայց դա ցիտատ չէ: Էնպես որ, հանկարծ եթե որոշես ստուգել, ինձ "սխալ" չհանես...

    Իսկ ստվերը... Ստվերը՝ ի՞նչ...
    Եթե ստվերին ամենախորը իմաստն էլ տանք, այն ընդամենը մնում է լույսի պակասություն: Բայց երբեք քո կրկնօրինակը չի նա ու միշտ տարբեր է, կախված քեզ վրա ընկնող լույսի անկյունից և ուժից, չէ՞: Ուրեմն, եթե նույնիսկ քեզ կպած բեռ էլ անվանենք նրան, ուրեմն նրա ծանրությունն անգամ ուղիղ համեմատական է նրան, թե որքան ծանրություն ես դու համաձայնվել կրել քո ուսերին: Ասում եմ ուսերին, բայց դու հասկացիր՝ հոգում: Եվ ցանկացած ակնթարթին, հենց որ էլ չուզենաս այդ բեռը կրել, դեն նետիր այն, ձեռդ բռնողն ո՞վ է, գիտե՞ս (եթե գիտես, այդ մասին կարելի է խոսել)...
    Ի՞նչ ես կարծում, Արևը՝ ատվեր ունի... Ճշմարի՞տ միտք կլինի արդյոք ասել, որ մոմի լույսը ստվեր է գցում մթի վրա... Լույսը՝ ստվեր կգցի՞...

    Եթե մի մարդ իր մասին մտածում է, որ ինքը ստվեր է, - ուրեմն ի՞նչ կարող է իր մասին մտածել այդ մարդու ստվերը. ինքը... ո՞վ է...
    Վերևի այս գրառմանս իմաստը հետևյալն էր.

    Ավելի լավ չէ՞ր լինի, որ մարդ մտածեր, որ ինքը՝ լույս է...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (20.07.2018)

  18. #25
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներողություհն եմ խնդրում Չիլիից. պահի տակ մոռացա և նրա օրագրում գրառում կատարեցի...
    Խնդրում եմ մոդերատորին, թող ջնջի, եթե հնարավոր է: Իսկ գրառումս ուղղակի կփոխադրեմ երևի այստեղ, քանզի ավելի հարմար տեղ չգտա.

    Մեջբերում Chilly-ի խոսքերից

    Ես մենակ եմ
    Ընկերներիս զանգերի մեջ,
    Բալիկներիս ժիր զնգոցում,
    Սիրածս կնոջ տաք գրկում,
    Մենակ եմ:
    Չունեմ մեկին, ով իմն է
    Իսկականից,
    Չունեմ ի'մ,
    Չեմ ունեցել
    Երբևէ,
    Ոչ մի վայրկյան
    Իմ էս կյանքում
    Ուղիղ 36 տարվա:
    Սիրելիներս եկել ու գնացել են
    Ընկերներս եկել ու գնացել են,
    Ու սիրածս կենացը միշտ
    «Գոհ լինենք»-ն է եղել
    Որովհետև ԳՈՀ չեմ,
    Ուզում եմ լինել գոհ
    Ուզում եմ ունենալ իմը:
    ԻՄԸ
    Մեկին, ով կզգա ինձ
    Որովհետև ես էլ
    Ինձ չեմ զգում
    Չեմ զգացել երբեք,
    Իմ ընկերը ես էլ չեմ եղել,
    Ես իմ հետ էլ եմ մենակ,
    Ես իմ ԻՄՆ էլ չեմ,
    Ես մենակ եմ մնալու:
    "Ես մենակ եմ", - ասում է կաթիլը
    և օվկիանոսի մեջ իրեն կորցնում:
    "Ես մենակ եմ", - ասում է արտույտի դայլայլը
    և տարածության մեջ տարրալուծվում:
    Ամենամենակ մնացած ատամնանիվն
    ապահովում է ժամացույցի կյանքը:
    Միայնակ լինելը պատրանք է
    այս ամբողջական Տիեզերքում:

    Խուսափում ես միայնությունի՞ց, -
    ուրեմն քեզ մի առանձնացրու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (05.10.2019), Varzor (05.10.2019)

  20. #26
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես Յութուբում բացեցի իմ "Դիլետանտի լաբորատորիան": Առաջինը ռուսերեն տարբերակն է, բայց շուտով հայերենն էլ կլինի: Հետո, հուսանք, անգլերենը, եթե թարգմանիչ գտնեմ...
    Կան որոշ անհարթություններ, բայց որպես առաջին հաղորդում՝ ես ինձ ներեցի դրանք... Կարծում եմ, որ ընթացքում դրանք կմաքրվեն: Իսկ առայժմ, հաշվի առնելով համակարգչային ունակություններս, ես ինձ համարյա հերոս եմ զգում...

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.12.2019), Tiger29 (21.11.2019), Varzor (22.11.2019), Աթեիստ (21.11.2019), Արէա (22.11.2019), Բարեկամ (07.01.2020), Գաղթական (21.11.2019)

  22. #27
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերեն տարբերակը

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (20.12.2019), Tiger29 (19.12.2019), Varzor (21.12.2019)

  24. #28
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,330
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր թեմա:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.01.2020)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Xatchmeruk.com - համեցեք
    Հեղինակ՝ weber, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2008, 13:59
  2. Դուռը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 04.07.2007, 14:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •