Ցանկացած բանական մարդ սովորաբար ունենում է իր երազանքներն ու նպատակները:
Ոմանք դրանք փայփայում են դեռ վաղ մանկությունից, իսկ ոմանց մոտ էլ դրանք սկզբից ուրվագծային են լինում և միայն ժամանակի ընթացքում են ավելի հասունանում ու զարգանում:
Հարցս հետևյալն է.
Ըստ Ձեզ բնավորության ո՞ր գծերն են օգնում կոնկրետ նպատակներին հասնել և ինչո՞ւ եք էդպես կարծում:
ՈՒ, որպեսզի թեման չվերածվի տեսական ձեռնարկի՝ լի ենթադրություններով, առաջարկում եմ կիսվել կոնկրետ մարդկանց օրինակներով՝ առանց նրանց անունները նշելու:
Դասարանցիներ, կուրսեցիներ, նույն բակում մեծացածներ կամ այլոք, որոնց ճանաչել եք դեռ վաղուց, իմացել եք նրանց նպատակների ու երազանքների մասին կամ ոչ:
Ինչպիսի՞ն էին նրանք 10/20/30 տարի առաջ ու ինչպիսի՞ն են հիմա:
Ո՞Ւր են հասել:
Ըստ Ձեզ՝ ո՞ր բնավորության հատկանիշների շնորհիվ են նրանք էդտեղ հասել:
Հ.Գ. Թեման անվանել եմ «Կյանքի աստիճան», քանի որ, հետաքրքիր զուգադիպությամբ, վաղ հասակում ամենաակտիվներն են, որ շատ հաճախ ավելի քիչ բանի են կյանքում հասնում, քան թե նրանք, ով քիչ ավելի պասիվ էր:
Էջանիշներ