User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Կյանքի աստիճան

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքի աստիճան

    Ցանկացած բանական մարդ սովորաբար ունենում է իր երազանքներն ու նպատակները:

    Ոմանք դրանք փայփայում են դեռ վաղ մանկությունից, իսկ ոմանց մոտ էլ դրանք սկզբից ուրվագծային են լինում և միայն ժամանակի ընթացքում են ավելի հասունանում ու զարգանում:


    Հարցս հետևյալն է.
    Ըստ Ձեզ բնավորության ո՞ր գծերն են օգնում կոնկրետ նպատակներին հասնել և ինչո՞ւ եք էդպես կարծում:

    ՈՒ, որպեսզի թեման չվերածվի տեսական ձեռնարկի՝ լի ենթադրություններով, առաջարկում եմ կիսվել կոնկրետ մարդկանց օրինակներով՝ առանց նրանց անունները նշելու:

    Դասարանցիներ, կուրսեցիներ, նույն բակում մեծացածներ կամ այլոք, որոնց ճանաչել եք դեռ վաղուց, իմացել եք նրանց նպատակների ու երազանքների մասին կամ ոչ:
    Ինչպիսի՞ն էին նրանք 10/20/30 տարի առաջ ու ինչպիսի՞ն են հիմա:
    Ո՞Ւր են հասել:
    Ըստ Ձեզ՝ ո՞ր բնավորության հատկանիշների շնորհիվ են նրանք էդտեղ հասել:


    Հ.Գ. Թեման անվանել եմ «Կյանքի աստիճան», քանի որ, հետաքրքիր զուգադիպությամբ, վաղ հասակում ամենաակտիվներն են, որ շատ հաճախ ավելի քիչ բանի են կյանքում հասնում, քան թե նրանք, ով քիչ ավելի պասիվ էր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Peace (13.01.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանոթ տղայա, իրան գիտեմ մոտավորապես 6 տարի, շատ հանգիստ բնավորություն ունի ու շատ հարցերում զիճող ա, բայց իր երազանքից չհրաժարվեց։ Միշտ երազել ա օդաչու դառնալ։ Օդաչուի մասնագիտություն ունենալու համար պիտի շատ գումար ունենաս (տարեկան վարձը 30.000 դոլարից ավել) կամ լավ ծանոթություն, որպեսզի հովանավորեն կամ էլ ընդունվես ռազմաավիացիոն համալսարան։ Ինքը ընդունվեց ռազմաավիացիքն համալսարան, երրորդ կուրսից դուրս մնաց, որովհետև թռիչքը մոտը չստացվեց։ Սկսեց աշխատել ու գումար վաստակել, մի քանի տարի հետո քոլեջ ընդունվեց, որտեղ վարձը բավականին քիչ էր ու բնականաբար թույլ տեխնիկայի վրա էին սովորեցնում, բայց ինքը ուզում էր օդաչու դառնալ։ Արդեն ավարտել ա քոլեջը, թռիչքներ ա իրականացնում ու իր երազանքը իրականացրեց անկախ ամեն ինչից։
    Ես էլ ուզում եմ էս տարի խնձորի այգի ունենամ։ճճճճ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.01.2018), Peace (13.01.2018), Գաղթական (13.01.2018)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ես հիշեցի։

    Դպրոցի դասընկերուհուս կյանքի մեծագույն երազանքը Ամերիկա գնալն էր, այսինքն՝ ոչ թե պարզապես այցելելը, այլ Ամերիկայում ապրելը։ Ինքը պատրաստ էր ամուսնանալ ցանկացած մարդու հետ, ով իրեն Ամերիկա կտաներ։ Ու երբ մի անգամ խոսք բացեց էն մասին, թե արդյոք կհրաժարվեինք սիրած մարդուց հանուն մեկ ուրիշի հետ Ամերիկա գնալու, ու իմ պատասխանը եղավ՝ ոչ մի դեպքում, ինքն էնպես էր ապշել, ուղղակի հավատը չէր գալիս. նրա ամերիկամոլշահամոլ ուղեղում ոչ մի կերպ չէր տեղավորվում էդ ոչ խելամիտ մոտեցումը. ախր ո՞նց է հնարավոր, որ մարդ նման հեքիաթային հնարավորությունը բաց թողնի ինչ–որ սիրո պատճառով։ Ի դեպ, էդ ժամանակ ինքն էլ սիրահարված էր մեր դասարանից մի տղայի, բայց պատրաստ էր հենց հաջորդ օրն էլ ցանկացած ուրիշի հետ ամուսնանալ, եթե վերջինս նրան Ամերիկա տանելու լիներ։ Բացի նրանից, որ ես ցանկացած դեպքում չէի հրաժարվի սիրածս մարդուց հանուն ինչ–որ նյութական բանի, նաև երբեք չեմ երազել Ամերիկա գնալու, առավել ևս՝ Ամերիկայում ապրելու մասին։ Ու ընդհանրապես Հայաստանից դուրս ապրելու որևէ ցանկություն չեմ ունեցել։ Բայց էնպես ստացվեց, որ ինքն ամուսնացավ Հայաստանում ապրող, բայց ունևոր մեկի հետ, ով իրեն ճոխ–ճոխ հագցնում–կերցնում էր, տանն էլ համարյա բոլոր առարկաները հեռակառավարման վահանակով էին աշխատում, բայց, ասենք, իր ծնողների տուն գնալու համար պիտի հատուկ թույլտվություն ստանար ամուսնուց, ավելին՝ միայն ամուսինը պիտի իր մեքենայով տաներ, ինքն էլ հետ բերեր, ուրիշ ընդունելի տարբերակ չկար։ Ես էլ ամուսնացա էնպիսի մեկի հետ, ով թարսի պես Ամերիկայում էր ապրում ու առնվազն մոտ ապագայում էնտեղ պիտի ապրեր հանգամանքների բերումով։ Ու էդպես ես՝ Ամերիկայում ապրել չցանկացողս, հայտնվեցի ու լռվեցի Ամերիկայում, իսկ ինքը, ինչքանով տեղյակ եմ, էդպես էլ մնաց Ամերիկային կարոտ։ Ու հիմա ամեն անգամ, երբ սկսում եմ դարդոտել էն մտքից, որ ես Ամերիկայում եմ ապրում, ոչ թե Հայաստանում, հիշում եմ դպրոցական ընկերուհուս, ով պատրաստ էր հոգին սատանային վաճառել Ամերիկայում հայտնվելու համար։

    Ահա էսպիսի անարդար «երազանքի չիրականացում» ու «չերազանքի իրականացում» ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.01.2018), Գաղթական (13.01.2018)

  7. #4
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Օդաչուի մասնագիտություն ունենալու համար պիտի շատ գումար ունենաս (տարեկան վարձը 30.000 դոլարից ավել) կամ լավ ծանոթություն, որպեսզի հովանավորեն կամ էլ ընդունվես ռազմաավիացիոն համալսարան։
    Տարեկան 30.000 դոլարից ավել...
    էս ինչ թիվ ասիր Գայլ ախպեր, հաստա՞տ ես հիշում
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #5
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարեկան 30.000 դոլարից ավել...
    էս ինչ թիվ ասիր Գայլ ախպեր, հաստա՞տ ես հիշում
    Այո իհարկե ու ավելի շատ։ Շատ չեմ մանրացել, բայց խոսքը օրինակ Ա320-ի օդաչու դառնալու մասին ա ու ավելին ասեմ, եթե ավարտելուց հետո 2-³ տարի թռիչք չես իրականացնում դիպլոմդ թոզմիշ ա լինում ու պիտի նորից գնաս սովորելու։
    Ինքը հիմա կուկուռուզնիկի օդաչու ա։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (13.01.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աստիճան
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.01.2014, 18:39
  2. Հարյուր աստիճան, եռման կետ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 80
    Վերջինը: 01.11.2013, 21:47
  3. մի կյանքի հուշեր
    Հեղինակ՝ melancholia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.10.2011, 14:28
  4. 0-ի 0 աստիճան
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 104
    Վերջինը: 09.02.2011, 01:31
  5. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •