Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Ես իմ առաջին դպրոցում ենթարկվել եմ բուլլիինգի, ու միայն նրա համար, որ մնացածներից տարբերվում էի, ֆիզիկապես ավելի թույլ էի, ֆուտբոլ ու ուրիշ սպորտաձևեր խաղալ չգիտեի, խելացի էի ու լավ էի սովորում (մեր դասարանի ամենալավ սովորող տղան էի), ընկերներ չունեի ու ոչ էլ փորձում էի ընկերանալ, ուրիշների հետ խաղալու փոխարեն նախընտրում էի գիրք կարդալ և այլն։
Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ նկատմամբ համադասարանցիներս ֆիզիկական բռնություն երբեք չեն գործադրել, բայց շատ հաճախ անուններ են կպցրել, վիրավորել ու իրենց շրջապատից ինձ դուրս պահել։ Ես էդ տարիներին երբեք դպրոցում երջանիկ չեմ եղել, ամեն առավոտ դասի գնալը տանջանք էր իմ համար, միշտ վրաս հոգեբանական ճնշում կար, որ ես օտար էի, ինձ ոչ մեկ չէր սիրում ու ես երբեք իրենց խմբի լիարժեք անդամ չէի դառնա։
Համ չես ուզեցել ընկերներ ունենալ, իրենց հետ խաղալ, համ նեղվել, որ օտար ես ու իրենց խմբի լիարժեք անդամ չես: Էդ ո՞նց ա լինում։