User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: Բուլիինգ դպրոցում․ ինչ անել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բուլիինգ դպրոցում․ ինչ անել

    Բուլիինգի ենթարկվող երեխաների մասին կարծես թե ուրիշ թեմաներում էլ ենք խոսել, բայց չկարողացա դրանք գտնել, էնպես որ նոր թեմա եմ բացում։

    Էսպիսի իրավիճակ։
    12 տարեկան տղա, 6-րդ դասարան։ Ինտրովերտ, ինքնամփոփ, քչախոս, սոց․ կոնտակտներից խուսափոխ, դյուրազգաց, մոտ ընկերներ չկան, դպրոցում քույր-եղբայր չունի։ Դպրոցում թե տղաների, թե աղջիկների կողմից բուլիինգի է ենթարկվում՝ ծաղր, վիրավորական պիտակներ, հոգեբանական ու երբեմն նաև ֆիզիկական ճնշում։ Ինքն իրեն ոչ մի ձևով պաշտպանել չի կարողանում։ Սա երկրորդ դպրոցն է․ առաջին դպրոցում նույն խնդիրները չորրորդ դասարանում է ունեցել։ Նոր դպրոցում վիճակը կրկնվում է։

    Ի՞նչ ճանապարհներ կան՝ խնդրի լուծման համար։ Կարելի է ընդհանուր քննարկել հարցը՝ կոնկրետ դեպքից անկախ։ Բոլորս էլ գիտենք, որ բուլիինգը դպրոցում գոյություն ունեցող ամենամեծ խնդիրներից մեկն է։
    Ո՞վ է անձամբ անցել դպրոցական բուլիինգի միջով կամ ո՞վ ունի նման փորձ՝ որպես ծնող կամ որպես ուսուցիչ։

    Ես իմ երկրորդ դպրոցից (առաջինում ամեն ինչ կարգին էր), որտեղ 7-րդ դասարանից էի տեղափոխվել, անընդհատ ականատես էի լինում բուլիինգի՝ հատկապես տղաների հանդեպ։ Հիմա որ հետ եմ նայում, դրանք դասարանի ամենաինտելեկտուալ տղաներն էին՝ զարգացած, խելացի, բայց հետն էլ՝ ինքնամփոփ ու ֆիզիկապես թույլ կամ ուղղակի ոչ խիզախ։ Թե ինչեր էին բերում իրենց գլխին՝ ծաղրից սկսած, ծեծուջարդով վերջացրած։ Ու էդ ամենը, ինչքան էլ աբսուրդ հնչի, ընկալվում էր՝ որպես բնական վիճակ։ Հիմա լացս գալիս է, որ մտածում եմ դրա մասին։ Ոչ ոք չկար, որ մի բան փոխեր կամ գոնե մտածեր, որ էդ ամենը սխալ է, ու պիտի մի բան անել։

    Ով ինչ փորձ ունի։ Ո՞նց պայքարել դպրոցական բուլիինգի դեմ։

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.01.2018), Cassiopeia (07.01.2018), Mr. Annoying (07.01.2018), Sambitbaba (07.01.2018), Smokie (07.01.2018), Աթեիստ (07.01.2018), Արէա (07.01.2018), Արշակ (07.01.2018), Գաղթական (07.01.2018), Նաիրուհի (07.01.2018), Նիկեա (07.01.2018), Շինարար (07.01.2018), Ուլուանա (07.01.2018), Ռուֆուս (07.01.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 174
    Վերջինը: 11.04.2019, 21:51
  2. Բուլիինգ
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 04.03.2017, 17:18
  3. Անառողջ մթնոլորտ Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 269
    Վերջինը: 07.11.2010, 17:06
  4. Իսկ ձեր երեխային ծեծու՞մ են դպրոցում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 231
    Վերջինը: 18.10.2010, 11:48
  5. Համակարգիչը դպրոցում…
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2007, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •