Երևի Ռուֆն իրա տեղը կպատասխանի, բայց ասեմ, որ ակումբցիներից շատերն էդ զգացողությունն ունեցել են: Շա՜տ տարիներ առաջ մենք սա ահագին քննարկել ենք հանդիպումների ժամանակ: Դասարանում օտար ես քեզ զգում, որովհետև նման չես մյուսներին: Ու չես ուզում շփվել հենց նույն պատճառով: Որովհետև նման չես մյուսներին, ընդհանուր հետաքրքրություններ չունեք:
Ուլուանա (10.01.2018)
Հնարավորա, որ կարիք կա փորձել սահմանել էդ «բուլինգ» ասածը կամ դրա բարդության աստիճանները:
Կարողա ինչ-որ մեկին ամեն օր դաժան ծեծի են ենթարկել դպրոցում ու նա դա բուլինգ ա անվանում:
ՈՒ կարողա մեկ ուրիշն էլ իր հանդեպ ծաղրը բուլինգ անվանի, երբ ինքը սվիտրը շալվարի տակ էր դնում..
Ի միջի այլոց՝ պիտի փաստենք, որ էդ «բուլինգ» կոչեցյալի համեմատաբար մեղմ դրսևորումները միշտ չի, որ վատ են, այլ ընդհակառակը՝ կարող են և շատ պիտանի լինել «զոհի» համար:
Ասենք՝ կարողա մարդը/երեխան իրոք ինչ-որ բան սխալ է անում ու դրա համար է համընդհանուր ուրախության արժանանում, և, բուլինգի արդյունքում, վերջիվերջո նա ուղղի իր սխալը:
Կամ, մեկ այլ պարագայում, եթե վերը նշածիս հիման վրա բուլինգը դիտարկենք որպես քննադատություն ու դրա «զոհը» համոզված է իր իրավացիության մեջ, ապա էդ բուլինգի շնորհիվ երեխան կարող է սովորել իր տեսակետն ավելի հանգամանորեն, համոզիչ ու լավ փաստարկված ներկայացնել՝ ինչն իրեն դեռ շատ պետք կգա հետագա կյանքում:
ՈՒ վերջապես, եթե բուլինգի զոհը էդ բուլինգի արդյունքում չի կոտրվում (սեփական ուժերով կամ կողմնակի օգնությամբ), ապա դա միմիայն իրեն կկոփի ու կուժեղացնի՝ ավելի լավ պատրաստելով հետագա մեծ կյանքին, որ ամեն մի հանդիպած խոչընդոտից չերկնչի ու փախուստի դիմի, այլ մնա ու պայքարի:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էն տպավորությունն ա, որ բուլիինգ միայն տղերքն են ենթարկում, մինչդեռ աղջիկները նույնպես կարողանում են ծաղրել և արհամարհել, որը ֆիզիկական ուժի գործադրումից շատ ավելի վատ է։ Ինքս եմ տեսել ոնց են մի քանի լափառոշներ խժժում կուզիկ աղջկա վրա ու լիքը էդպիսի դեպքեր։
Մի օր դասղեկը կատաղած ներս մտավ ու հարցրեց ով ա եղել երեկվա կազմակերպիչը(դասից փախել էինք) ու մեր դասարանի սուսիկ փուսիկը միանգամից կանգնեց ու անունս տվեց ու ես չհասցրեցի գոնե իրա վրա թարս նայեի, որովհետև աղջիկները տեղում հոշոտեցին իրան։
էդ իշխանության հաշվին առաջ գնալն էլ ա հասարակությունը կառուցում, ուզում եմ ասեմ էդ կանոնները, թե ով ա ուժեղն ու թույլը հասարակությունն ա թելադրում, հասարակության գիտակցության մեջ կարա փոխվի, որ ուժը/իշանությունը փողով չի որոշվում ու գիտակցության մեջ մտնի՝ խելացին/բարին ա ուժեղը, բայց թե ասել, որ ուժեղ-թույլ բնությունն ա սահմանում ու թողնել ամեն ինչ նենց ոնց կա էդ ուղղությամբ էլ գնա, աբսուրդա ինձ համար, նույնն ա, որ ասես կանայք հայ հասարկության մեջ բռնության են ենթարկվում, որովհետև իրանք թույլ են /էդ դրանով սահմանելով, որ ֆիզիկական ուժ ունենալը մնացած ամեն ինչից առաջնային ա/ :
Progart (10.01.2018), Smokie (07.02.2018), StrangeLittleGirl (09.01.2018)
Լավ մի բան պատմեմ, հո գյոռս չեմ տանի։ Մեկ էլ տեսար պետք եկավ Ջհանդամը թե չեմ տուգանվի։
Ասք բուլիինգի դեմ պայքարի մասին։
Ուրեմն լինում է չի լինում մի երիտասարդ, երկար ու բերանի վրա կեռացած քթով։ Դե էն ժամանակ մոդա էր մարդկանց հարամ անուններ տալը։ Ու էս երիտասարդին բախտի բերմամբ բաժին էր ընկել Կտուց անունը։ Ինքը ոչ խելացի էր, ոչ գրքերը գերադասում էր մարդկանց, մի խոսքով, իրեն մխիթարելու համար ոչինչ չուներ ու ահավոր նեղվում էր, որ իրեն Կտուց էին ասում։ Օրերից մի օր հերթական անգամ նրա հասցեին հնչում ա Կտուց, Կտուց, սա էլ թե բա՝ ք***մ մորդ պ**ն։ Այդ օրվանից մինչև էսօր․․․ Մի խոսքով էլ ո՞վ ռիսկ կաներ նրան ասեր Կտուց։
SWTS
boooooooom (10.01.2018), Աթեիստ (10.01.2018), Անվերնագիր (10.01.2018), Արամ (11.01.2018), Շինարար (10.01.2018), Տրիբուն (10.01.2018)
Էս իրոք ամենակարևոր թեմաներից է երկիր մոլորակի վրա,անգամ կարելիա կայուն զարգացման նպատակների մեջ ավելացնել.Ոչ բուլլինգին։
Երկար գրում էի,հետո հասկացա,որ հլը մի երկու ժամ էլ կգրեմ ու տենց փոշանեցի,հաջորդ ակումբ գալուցս կգրեմ ։ճ
Կոնկրետ ես․ եթե իմ երեխան բուլիինգի զոհ ա /ինչը եղել ա/, կաշխատեմ որպեսզի այլ ընկերներ ունենա, որը կավելացնի իր ինքնավստահությունը և կօգնի բանի տեղ չդնել բուլիներին /սա կոնկրետ փորձից եմ ասում/; եթե իմ երեխան ա բուլիինգ անողը /ինչը չի եղել/, նախ՝ երևի կիմանայի որ նման հակումներ ունի՝ ճանաչելով սեփական երեխայիս, ու եթե կոնկրետ բողոք ա եղել, կփորձեի պարզաբանել նախ, թե ինչը ոնց է եղել, որպեսզի հասկանամ, թե իմ երեխան ինչու ա էդպես վարվել, կաշխատեի հնարավորինս օբյեկտիվ լինել իրավիճակը գնահատելիս, ու ավելի շատ մտածելով սեփական երեխայիս մասին /որ վատ մարդ չդառնա կյանքում ի վերջո/, կզրուցեմ հետը, կաշխատեմ, որ տեսնի իր արարքի բացասականությունը։ Նայած իհարկե բուլիինգի տեսակից ու իրավիճակից, առաջին հերթին երևի թե ինձ կհուզի իմ սեփական երեխան, ու կանհանգստացնի էն փաստը, որ երեխաս սխալ ճանապարհի վրա ա։ Սա տեսականորեն եմ ասում, քանի որ նախադեպ չունեմ։ Ինձ թվում ա այդպես կլիներ, թեև մինչև հաստատ չլինի, դժվար ա կանխագուշակել սեփական զգացողություններն ու գործողությունները։
Քանի որ մեծ մասամբ էստեղ կիսվեցին սեփական օրինակներով, ես էլ ավելի առարկայական դարձնեմ իմ տեսակետը։
Անձամբ իմ մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ, որքան էլ ուզում էի հիշել ու գտնել բուլիինգի ենթարկվելու դեպքեր իմ հեռու ու մոտիկ անցյալից, ոչինչ չմտաբերեցի, ու ճիշտն ասած՝ ես թաց տեղ պառկողն էլ չեմ, երբեք խոսքի տակ չեմ մնա, ու թեև էն խմբին էլ երբեք չեմ պատկանել, որ իշխել են ու վերևից նայել, բայց այն խմբի մեջ էլ չեմ, որի հանդեպ բուլլիները ձեռքներն են շփում։
Փոխարենն ունեմ մի փորձառություն աղջկաս հետ կապված, այն ժամանակ՝ տասնմեկամյա, որը մի օր հանկարծ սկսեց հետևողականորեն, տակետակ ու դավադրաբար բուլիինգի ենթարկվել իր երբեմնի մտերիմ ընկերուհու կողմից, ընդ որում այդ մասին իմացա ոչ միանգամից, քանի որ կատարվում էր մի տեսակ քողարկված, առանց կոնկրետ ապացույցների։ Ու հենց դրանով էլ դեպքը, կարծում եմ, հետաքրքիր է, ուզում եմ պատմել։
Ուրեմն, աղջիկս մի ընկերուհի ուներ, անվանեմ Դիանա։ Միասին էին սովորում։ Ահագին մտերիմ էին, միմյանց տանը գիշերել և այլն, դե մենք էլ, բնականաբար, ծնողների հետ ունեինք որոշակի հարաբերություններ, հյուր գնալ-ընդունել և այլն։ Դիանան bossy, ի ծնե "մենեջեր" տեսակի աղջիկ է։ Ինքը միշտ պիտի գտնվի շրջապատի և ուշադրության կենտրոնում, ինչ գնով էլ ուզում է լինի, և այդ գինը հաճախ բավական դառն է լինում ոմանց համար՝ տուրք տալով Դիանայի խանդոտությանն ու միշտ No1-ը լինելու հիվանդագին պահանջին։ Դրանով առաջնորդվելով էլ նա ընտրում էր իրեն ընկերուհիներ, և նույն մղմամբ էլ դուրս էր նետում խանգարողներին։ Երբ աղջկաս հետ մտերիմ էր, իրեն հաճախ կտեսնեիր այլոց մեջ ձեռքը շարունակ աղջկաս ուսին հաստատուն դրած, հովանավորչական ինչ-որ պաթոսով։ Ինչ-որ մեկը մի օր նկատեց, որ զգույշ մնամ Դիանայի այդ արտահայտված հովանավորչությունից՝ առանց կոնկրետ բացատրելու, թե ինչ նկատի ուներ, իսկ մտավախության առարկան իրեն երկար սպասել չտվեց։ Մի անգամ աղջիկս մոտ մի ամիս քաղաքում չէր, ճամփորդում էր, և երբ վերադարձավ Դիանայի վերաբերմունքը ապշեցուցիչ փոխվել էր․ նա պարզապես անտեսում էր աղջկաս, երբեմն էլ քմծիծաղում ընկերուհիների հետ՝ նայելով աղջկաս կողմը։ Բոլոր ընդհանուր ընկերուհիներին Դիանան սկսեց տրամադրել աղջկաս դեմ, կամ, համենայնդեպս՝ ոչ կողմ, այնպես էր անում, որ ոչ ոք նրա հետ չխաղա․ երբ նկատում էր՝ մեկի հետ զրուցում է աղջիկս, այդ մեկին քաշում-տանում էր իր կողմ՝ ստեղծելով բոլոր պայմանները, որ աղջիկս իրեն զգա միայնակ ու լքված։ Անգամ հորդորում էր ուրիշներին, որ աղջկաս չհրավիրեն իրենց ծննդյան տարեդարձներին։ Աղջկաս կյանքն այդ միջավայրում դարձավ ահավոր տխուր ու դառը։ Նա իսկապես էլ մնացել էր միայնակ ու լքված, մշտապես տխրություն կաթող դեմքով, այնպես, որ դասատուներն էին անգամ նկատել, ու մի օր էլ հայտարարեց, որ այլևս դպրոց չի ուզում գնալ։
Խնդիրն այն էր, որ ոչինչ կոնկրետ չես կարող ապացուցել կամ փաստել, այդ ամենը կատարվում էր քողարկված, իբրև՝ ոչինչ չի պատահել, բայց տակտիկորեն ու նպատակաուղղված։ Չդիմացա, խոսեցի Դիանայի մոր հետ։ Մայրը կտրուկ պաշտպանեց իր երեխային՝ որպես հրեշտակի, և ինձ մնում էր միայն աշխատել հեռու պահել աղջկաս Դիանայի շրջապատից, որտեղ աղջիկս շարունակաբար զգում էր իր հանդեպ երբեմնի ընկերուհու թունոտ վերաբերմունքը, որտեղ ինքը, Դիանայի ջանքերով, դարձել էր "ոչ-ոք", անտեսված, քանի որ մյուսներն էլ անգիտակից ենթարկվում էին Դիանայի սադրանքներին։
Պարի դպրոցը, ուր հաճախում էին միասին, փոխեցի, ակադեմիական դպրոցը, սակայն, փոխել չէի կարող և փորձեցի համոզել աղջկաս անտեսել այդ ամենը որքան հնարավոր է և այլ ընկերուհիներ ձեռք բերել։ Հեշտ էր ասելը, իհարկե․․․
Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում իմ անհանգստությունն ու զայրույթը կիսում էի այլ մարդկանց հետ, այդ թվում՝ մյուս աղջիկների ծնողների։ Եվ պարզվեց, որ Դիանան լրիվ նույն ձևով բուլիինգի է ժամանակին ենթարկել ուրիշ աղջիկների ևս։ Ծնողներից մեկը պատմեց, որ իր աղջիկն էլ մի քանի տարի առաջ Դիանայի զոհն էր, լրիվ դժոխքի մեջ /թեև ներկայումս նրա ամենամտերիմ ընկերուհին է/, ու որ ինքն էլ փորձել է խոսել Դիանայի մոր հետ, բայց անարդյունք․ մայրն անհեթեթություն է համարել նման մեղադրանքները, իսկ Դայանան՝ լրիվ անմեղ գառան աչուկներ՝ չհասկանալով իբրև, թե ինչից են ընդհանրապես խոսում։ Այդ զոհի ծնողը պատմում էր, որ իր աղջիկը մղձավանջներ էր տեսնում գիշերը երազում, վեր էր թռնում ու գոռում՝ մամա, խնդրում եմ, չեմ ուզում գնամ դպրոց, չեմ ուզում տեսնեմ Դիանային, խնդրում եմ․․․ Մոր համար դա վերջն էր, ու մի օր, բռնացնելով Դիանային մենակ, կանգնեցրել է, մատը պահել է վրան ու շեշտակի նայելով՝ ասել․ "Հիմա ուշադիր ինձ լսիր․ եթե դու մեկ էլ նեղացրել ես ․․․-ին, ես պոլիս եմ կանչելու"։ Դիանան նորից գառան աչուկներ է սարքել՝ թե ես ոչինչ չեմ անում, ինչին մայրը խիստ նայել է աչքերի մեջ ու ասել՝ դու շատ լավ գիտես, թե ես ինչի մասին եմ խոսում։ Դիանան լռել է ու դրանից հետո միանգամից թարգել բուլիինգն այդ աղջկա հանդեպ։ Այն ժամանակ, նրանք 8-9 տարեկան էին, և պոլիսի պահն, ըստ երևույթին, վախեցրել է հանդուգն երեխային։
Թե ինչ եղավ մեզ հետ։ Ոչինչ։ Ես ոչինչ էլ չարեցի․ ինչ կարող էի անել, միայն պարի դպրոցը փոխեցի, որ պարը չթողնենք դրա պատճառով։ Իսկ Դիանան աստիճանաբար փուշը թողեց, երբ տեսավ, որ աղջիկս նոր ընկերներ ունի, ու հիմա էլ առաջվա պես շատ մտերիմ չեն, բայց երբեմն հրավիրում է իրենց տուն, ու երբ մենակ են միասին, շատ լավ խաղում են, բայց երբ ուրիշները կան շրջապատում, Դիանան նորից տնկում է քիթը։ Աղջիկս, համենայնդեպս, այլևս չի նեղվում․ արդեն գիտի ինչպիսին է Դիանան, և հիասթափության շրջանը հետևում է։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 11.01.2018, 08:30:
Alphaone (11.01.2018), boooooooom (11.01.2018), ivy (11.01.2018), One_Way_Ticket (11.01.2018), Progart (13.01.2018), Smokie (26.01.2018), Tiger29 (11.01.2018), Ուլուանա (11.01.2018)
Իմ վրա երբեք ֆիզիկական ուժ չեն գործադրել, իսկ կատակներ, հեգնանքներ ու կայֆավատներ ինչքան ուզես: Դասարանի համարյա ամենամեկուսացած տղան էի` միշտ իմ մտքերով, իմ կյանքով, իմ գործերով ու խնդիրներով: Ինքս առանձնապես չէի ուզում շփվել չար տղաների/աղջիկների հետ, իսկ իրանք ուզած ժամանակ կգային կկպնեին, ներվերիս հետ կխաղային: Շատ անգամ էլ կարող ա ես իրանց ներվերի վրա ազդեի` տափակության համար, խաբարբզիկության մեղադրանքով, կամ էլ սպորտային խաղերից թույլ լինելու ու իրենց թիմին վնաս հասցնելու համար: Հիմա, որ հետադարձ հայացք եմ գցում մեկ-մեկ` հասկանում եմ թե ի՞նչ կարայի անեի, ո՞նց կարայի պատասխանեի էն ժամանակ: Կասեի, որ իրենք էլ իմ աչքի լույսը չեն, բայց ես իրենց հետ էդպես չեմ վարվում, որ կարամ ընդհանրապես հետները չշփվեմ եթե էդքան ատում են, բայց իրանց կողմից էլ հեչ խելամիտ չի` ատելով հանդերձ գալ բզել ու կռիվ սարքել:
Ես ընդհանրապես ամեն մի մանրուք հիշելու սովորություն ունեմ, բայց էնպիսի տպավորություն ա, որ ավելի շատ վատն եմ հիշում:
Բայց հիմա էդ նույն հետադարձ հայացքը գցելուց հասկանում եմ, որ ամենաակտիվ բուլիինգողներից գոնե մեկին շատ բաների համար հարգում ու քիչ չի եղել, որ ինքն էլ ա հետս մեղմ ասած լավ եղել: Վերջերս էլ ինքս վիրտուալ կերպով խոսացի իր հետ էդ հարգանքի մասին: Առնվազն իրա դեմ հիմա ոչինչ չունեմ ու ոչ էլ իրան որևէ բան ունեմ ապացուցելու:
Մի ուրիշ տղա էլ կար` վեցերորդ դասարանից եկած ում վրա ավելի ուժեղ էին բուլիինգ կիրառում: Սկզբից փորձում էի պաշտպանել, հետը լավ էի, նորմալ շփվում էինք ընկերավարի: Բայց մեկ էլ հոպ... յոթերորդ դասարանից ինքն էլ սկսեց ջղայնացնել, ծաղրել ու կայֆավատ լինել: Ամեն դեպքերում իր վիճակը առաջվա պես իմինից վատ էր, իրան երևի ոչ մեկ "չէր սիրում": Ըստ երևույթին նուրբ տղա էր, մի քանի անգամ տփել ել են, ուժեղ ցավացրել ու իր "ղզիկության" վրա ղժժիկություն արել: Ըստ վերջին լսածս տվյալների` հիմա լավ էլ գործ ա անում` զարգացել ա: gg taxi, մի քանի տարի ատաջ էլ պիցցերիայում մատուցող էր: Ըստ մի երեք-չորս տարվա տվյալների էլ` Եւովական ա: Կարող ա՞ էն ժամանակ էլ էր Եւովական ու իրան դրա համար էին ատում:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ