Ուլուանա-ի խոսքերից
Հա, շների դեպքում դու ոչ իրավունք ունես ուրիշի շանը դաստիարակելու, ոչ էլ իմաստ ունի. նենց չի, որ ամեն օր նույն շան հետ շփվում ես, որ մտածես՝ ոնց իրա վարքը փոխես։ Ու ընդհանրապես շները տարբերվում են մարդկանցից. իրենք բանական չեն ամեն դեպքում ու անկախ ամեն ինչից՝ նրանք իրենց տերերին են հավատարիմ։ Բայց երեխաները շատ ավելի հեշտությամբ կարող են դաստիարակության ենթարկվել ցանկացած մարդու կողմից, իսկ կոնկրետ դպրոցում ոչ միայն կարող են, այլև պետք ա ենթարկվեն։ Բայց ես ամեն դեպքում նկատի չունեի, թե բուլիինգի ենթարկվող երեխայի խնդիրն ա իրեն բուլիինգի ենթարկողներին դաստիարակելը։ Դա նախ և առաջ նրա ծնողների, բայց նաև դպրոցի ուսուցիչների ու տնօրինության խնդիրն ա։ Ու, ճիշտն ասած, ես միշտ զարմանում եմ, որ դպրոցներում դա էդքան լուրջ խնդիր ա, որովհետև դպրոցն իր դերով ու բնույթով պիտի որ միանգամայն վերահսկելի հաստատություն լինի, ու որ դրա ներսում կարող են նման բնույթի ու մասշտաբի բռնության դրսևորումներ տեղի ունենալ, և ուսուցիչները դրան անտեղյակ լինեն կամ տեղյակ լինելով հանդերձ՝ անզոր լինեն որևէ բան փոխելու, ուղղակի խայտառակություն ա։ Եթե տենց ա, ուրեմն դա նախ և առաջ դպրոցի անկարողության, վատ վերահսկողության ու մի շարք այլ բացասական որակների մասին ա խոսում։ Առնվազն դպրոցում, ըստ էության, նման խնդիր պիտի որ չլիներ։ Նույնիսկ եթե դպրոցի տնօրինությունը չի կարող աշակերտներին դաստիարակությամբ փոխել, որպեսզի այլ երեխաների բուլիինգի ենթարկելու ցանկություն չունենան, ապա առնվազն պիտի կարողանա (ու համոզված եմ՝ ցանկության դեպքում կարող ա) էնպես անել, որ ուրիշներին առնվազն իրենց պատասխանատվության տակ գտնվող դպրոցի սահմաններում չվնասեն։
Էջանիշներ