Բուլիինգի ենթարկվող երեխաների մասին կարծես թե ուրիշ թեմաներում էլ ենք խոսել, բայց չկարողացա դրանք գտնել, էնպես որ նոր թեմա եմ բացում։
Էսպիսի իրավիճակ։
12 տարեկան տղա, 6-րդ դասարան։ Ինտրովերտ, ինքնամփոփ, քչախոս, սոց․ կոնտակտներից խուսափոխ, դյուրազգաց, մոտ ընկերներ չկան, դպրոցում քույր-եղբայր չունի։ Դպրոցում թե տղաների, թե աղջիկների կողմից բուլիինգի է ենթարկվում՝ ծաղր, վիրավորական պիտակներ, հոգեբանական ու երբեմն նաև ֆիզիկական ճնշում։ Ինքն իրեն ոչ մի ձևով պաշտպանել չի կարողանում։ Սա երկրորդ դպրոցն է․ առաջին դպրոցում նույն խնդիրները չորրորդ դասարանում է ունեցել։ Նոր դպրոցում վիճակը կրկնվում է։
Ի՞նչ ճանապարհներ կան՝ խնդրի լուծման համար։ Կարելի է ընդհանուր քննարկել հարցը՝ կոնկրետ դեպքից անկախ։ Բոլորս էլ գիտենք, որ բուլիինգը դպրոցում գոյություն ունեցող ամենամեծ խնդիրներից մեկն է։
Ո՞վ է անձամբ անցել դպրոցական բուլիինգի միջով կամ ո՞վ ունի նման փորձ՝ որպես ծնող կամ որպես ուսուցիչ։
Ես իմ երկրորդ դպրոցից (առաջինում ամեն ինչ կարգին էր), որտեղ 7-րդ դասարանից էի տեղափոխվել, անընդհատ ականատես էի լինում բուլիինգի՝ հատկապես տղաների հանդեպ։ Հիմա որ հետ եմ նայում, դրանք դասարանի ամենաինտելեկտուալ տղաներն էին՝ զարգացած, խելացի, բայց հետն էլ՝ ինքնամփոփ ու ֆիզիկապես թույլ կամ ուղղակի ոչ խիզախ։ Թե ինչեր էին բերում իրենց գլխին՝ ծաղրից սկսած, ծեծուջարդով վերջացրած։ Ու էդ ամենը, ինչքան էլ աբսուրդ հնչի, ընկալվում էր՝ որպես բնական վիճակ։ Հիմա լացս գալիս է, որ մտածում եմ դրա մասին։ Ոչ ոք չկար, որ մի բան փոխեր կամ գոնե մտածեր, որ էդ ամենը սխալ է, ու պիտի մի բան անել։
Ով ինչ փորձ ունի։ Ո՞նց պայքարել դպրոցական բուլիինգի դեմ։
Էջանիշներ