User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Պարականոն Տիբեթյան Ավետարան

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,669
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    XIV

    1. Կառավարչի հրամանով զինվորները վերցրեցին Իսային և երկու ավազակներին և տարան նրանց մահապատժի տեղը, որտեղ մեխեցին նրանց հողի մեջ խրած խաչերին:

    2. Ամբողջ օրն Իսայի և երկու ավազակների մարմինները, արյունաքամ լինելով, կախված մնացին խաչերից, զինվորների հսկողության տակ; ժողովուրդը կանգնած էր նրանց շուրջ; դատապարտվածների ազգականները լալիս էին և աղոթում:

    3. Արևամուտին Իսայի տառապանքները վերջացան: Նա կորցրեց գիտակցությունը, և այդ բարեպաշտի հոգին ազատվեց մարմնից, որպեսզի գնա Աստվածության առջև խոնարհվելու:

    4. Այդպես ավարտվեց Հավերժական Ոգու ցոլքի երկրային գոյությունը մարդկային մարմնի մեջ, որը փրկեց դաժանացած մեղավորներին և այդպիսի տառապանքներ կրեց:

    5. Սակայն Պյուղատոսը վախեցավ իր կատարած գործից և կարգադրեց սրբի մարմինը տալ նրա հարազատներին, և նրանք թաղեցին նրան մահապատժի վայրի մոտակայքում: Ամբոխը գնում էր աղոթելու նրա գերեզմանի վրա և օդը լցնում էր ողբով ու հեկեկանքով:

    6. Երեք օր անց կառավարիչը, վախենալով ժողովրդի զայրույթից, ուղարկեց զինվորներին հափշտակել Իսայի մարմինը և թաղել մեկ այլ տեղում:

    7. Հաջորդ օրն ամբոխը գերեզմանը բաց և դատարկ գտավ; անմիջապես տարածվեց լուր, որ Բարձրագույն Դատավորն ուղարկել է Իր հրեշտակներին հափշտակել սրբի մասունքները, որոնց մեջ երկրի վրա բնակվում էր Աստվածային Ոգու մասնիկը:

    8. Երբ այդ լուրը հասավ Պյուղատոսին, նա զայրացավ և հրամայեց, ստրկության և մահվան սպառնալիքի տակ, երբեք չհիշատակել Իսայի անունը և չաղոթել Աստծուն նրա համար:

    9. Բայց ժողովուրդը շարունակում էր ողբալ և բարձրաձայն փառաբանել իր Ուսուցչին; այդ պատճառով շատ մարդկանց ստրկության մատնեցին, տանջեցին և սպանեցին:

    10. Եվ սուրբ Իսայի աշակերտները լքեցին Իսրայելի երկիրը և գնացին բոլոր երկրները հեթանոսների մոտ, քարոզելով, որ անհրաժեշտ է թողնել կոպիտ մոլորությունները և մտածել հոգու փրկության և լիակատար երանության մասին, որը սպասվում է մարդկանց ոչ նյութական ու փայլքով լի աշխարհում, որտեղ հանգստի, Իր ամբողջ մաքրության և լիակատար մեծության մեջ բնակվում է Մեծն Արարիչը:

    11. Հեթանոսները, արքաները և զորականները լսում էին քարոզիչներին, դեն էին նետում իրենց անիմաստ հավատամքները, լքում էին իրենց քուրմերին ու նրանց կուռքերին, որպեսզի փառաբանեն տիեզերքի մեծիմաստ Արարչին, արքաների Արքային, որի սիրտը լի է անսահման գթասրտությամբ:

    ՎԵՐՋ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #17
    Սկսնակ անդամ Արքա Նաիրի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ իմաստ ունի մեջբերել մի տեքստ, որի բնօրինակն երբեք ոչ մի մարդ չի տեսել։
    Նոտովիչի ամբողջ պատմության ստահոդությունը վաղուց է ապացուցված։ Նրա իբր թե Հնդկաստանում և Տիբեթում անցած ճամփան ընդհամենը մի քանի տարի հետո անցել են մի քանի եվրոպացիներ հատուկ նրա հաղորդած տեղեկությունների հավաստիությունը ստուգելու նպատակով։ Պարզվել է, որ նրա հիշատակած բնակավայրերում ոչ մի նման մարդու չեն հիշում։ Ստուգմանը չեն դիմացել նաև նրա մյուս պնդումները։
    Պարզապես 19-րդ դարի վերջում թեոսոֆների շրջանում հսկայական "սոցիալական պահանջ" կար իրար կապելու տարբեր քաղաքակրթությունների հոգևոր մեծ ուսմունքները, "ձեռքի հետ" էլ Հիսուսի անվան տակ հռչակելով Ավետարանի թեոսոֆիական ընկալումը իբր Որդու կողմից Ասիայում թողած ուսմունք։ Իսկ երբ նման պահանջը անդիմադրելի է դառնում, միշտ հայտնվում են "Տիբեթի ավետարանի" նման կեղծիքներ։
    Տեքստն սկզբից մինչև վերջ թեոսոֆիական թուլամտություն է Որդու ճշմարիտ ուսմունքին անհարիր։
    Վերջին խմբագրող՝ Արքա Նաիրի: 05.05.2018, 06:25:

  3. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,669
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արքա Նաիրի-ի խոսքերից Նայել գրառումը

    Օքեյ:
    Բայց ես, օրինակ, Ծննդոցի, կամ Ելիցի, կամ աստվածաշնչյան որևէ այլ գրքի բնօրինակի ականատեսների մասին էլ չեմ լսել: Միգուցէ դու՞ բավարարես տգետաքրքրությունս...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (05.05.2018)

  5. #19
    Սկսնակ անդամ Արքա Նաիրի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Օքեյ:
    Բայց ես, օրինակ, Ծննդոցի, կամ Ելիցի, կամ աստվածաշնչյան որևէ այլ գրքի բնօրինակի ականատեսների մասին էլ չեմ լսել: Միգուցէ դու՞ բավարարես տգետաքրքրությունս...
    Խոսքն այն մասին է, որ ոչ մի հին կամ նոր նյութական կրող չկա, որին կարող են հղում կատարել "Տիբեթի ավետարանի" հավաստիության կողմնակիցները որպես տարածվող տեքստի սկզբնաղբյուրի։ Ավելին՝ ինչպես միմյանցից անկախ պարզեցին մի քանի եվրոպացի և ռուս ճանապարհորդներ, այն տիբեթական մենաստանում, որտեղ, ըստ Նոտովիչի, իբր թե պահվում էր այդ գլանաձև ձեռագիրը (свиток), երբեք չէին լսել նման բանի գոյության մասին։ Էլ չասած որ Տիբեթում ձեռագրերն ընդհանրապես երբեք չէին փաթաթում։ Կարճ ասած, նման տեքստի սկզբնաղբյուրի նշույլ անգամ չկա։
    Ինչ վերաբերում աստվածաշնչյան Ձեր հիշատակած տեքստերի կրողներին, դրանցից մեզ հասած հնագույները թվագրվում են Ք․ա 1-ին դարով (Քումրանի ձեռագրերը)։ Ընդ որում նրանք հղումներ են պարունակում շատ ավելի հին գրքերի որպես բերվող տեղեկությունների աղբյուրների։
    Վերջին խմբագրող՝ Արքա Նաիրի: 05.05.2018, 22:36:

  6. #20
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,669
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արքա Նաիրի-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքն այն մասին է, որ ոչ մի հին կամ նոր նյութական կրող չկա, որին կարող են հղում կատարել "Տիբեթի ավետարանի" հավաստիության կողմնակիցները որպես տարածվող տեքստի սկզբնաղբյուրի։ Ավելին՝ ինչպես միմյանցից անկախ պարզեցին մի քանի եվրոպացի և ռուս ճանապարհորդներ, այն տիբեթական մենաստանում, որտեղ, ըստ Նոտովիչի, իբր թե պահվում էր այդ գլանաձև ձեռագիրը (свиток), երբեք չէին լսել նման բանի գոյության մասին։ Էլ չասած որ Տիբեթում ձեռագրերն ընդհանրապես երբեք չէին փաթաթում։ Կարճ ասած, նման տեքստի սկզբնաղբյուրի նշույլ անգամ չկա։
    Ինչ վերաբերում աստվածաշնչյան Ձեր հիշատակած տեքստերի կրողներին, դրանցից մեզ հասած հնագույները թվագրվում են Ք․ա 1-ին դարով (Քումրանի ձեռագրերը)։ Ընդ որում նրանք հղումներ են պարունակում շատ ավելի հին գրքերի որպես բերվող տեղեկությունների աղբյուրների։
    Նախ հիշենք, որ մինչև քսաներորդ դարի սկիզբը հաշվված մարդիկ են մուտք գործել Տիբեր և առնչվել ինչ-որ նյութերի: Եվ ըստ այդմ բոլորովին էլ տարօրինակ չի, որ եթե անգամ ոմանք փորձել են գնալ Նոտովիչի հետքերով, նրանցից թաքցրել են իրականությունը: Հետո, Արքա ջան, այո, տիբեթյան գրերը հիմնականում ուղիղ էջեր են եղել, բայց և այնպես նրանք նույն պես արժանացել են "свиток" անվանմանը: Եվ սակայն դա բոլորովին չի հերքում տիբեթյան "գլանաձև ձեռագրերի գոյությունն էլ. Օրինակ, "Ադամանդե սուտրայի" գլանաձև տարբերակը գտնվում է բրիտանական թանգարանում:
    Եկ հանգիստ թողնենք Քումրանի ձեռագրերը, ինչպես նաև Նագ-Համմադիի ձեռագրերն էլ, քանի որ խոսքս Աստվածաշնչի մասին էր, այլ ոչ թե ամբողջ ապոկրիֆ գրականության...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #21
    Սկսնակ անդամ Արքա Նաիրի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2018
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ հիշենք, որ մինչև քսաներորդ դարի սկիզբը հաշվված մարդիկ են մուտք գործել Տիբեր և առնչվել ինչ-որ նյութերի: Եվ ըստ այդմ բոլորովին էլ տարօրինակ չի, որ եթե անգամ ոմանք փորձել են գնալ Նոտովիչի հետքերով, նրանցից թաքցրել են իրականությունը:
    Ինձ համար Տիբեթի դժվարամատչելիության և "իրականությունն թաքցնելու " միջև տրամաբանական կապն (թե ինչպես է մեկից հետևում մյուսը) անորսալի է։ Ինչպես նաև այն, թե ինչու մենակյացներն Նոտովիչին պետք է ցուցադրեին "իրականությունը", իսկ մյուսներից ոչ միայն թաքցնեին, այլ ավագ մենակյացի շուրթերով Նոտովիչի ամբողջ պատությունը որակեին որպես "կեղծիք և ոչինչ բացի կեղծիքից" ։ Նույնքան համոզիչ կլիներ որևէ ձեռագրի իսպառ բացակայությունն բացատրել մենակյացների կողմից "հայի չուզողութուն" անելով :-)

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկ հանգիստ թողնենք Քումրանի ձեռագրերը, ինչպես նաև Նագ-Համմադիի ձեռագրերն էլ, քանի որ խոսքս Աստվածաշնչի մասին էր, այլ ոչ թե ամբողջ ապոկրիֆ գրականության...
    Նյութին լավ չեք տիրապետում։ Բացի սեփական ձեռագրերի ստեղծումից Քումրանի համայնքի անդամներն զբաղվում էին Թորայի և Թանախի (հատկապես մարգարեների գրքերի) վերարտադրությամբ (ընդ որում՝ բացարձակ ճշգրիտ)։ Դրանք բնագրով գրված մեզ հասած հինկտակարանային կանոնիկ տեքստերի հնագույն ձեռագրերն են։ Համեմատության համար նշեմ, որ մինչև Խերբեթ-Քումրանի հայտնագործությունները հրեա-արամեական հնագույն ձեռագիրը "Լենինգրադի կոդեքսի" 10-րդ դարով թվագրվող մասորեթյան տեքստն էր։
    Վերջին խմբագրող՝ Արքա Նաիրի: 07.05.2018, 00:50:

  8. #22
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,669
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արքա Նաիրի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար Տիբեթի դժվարամատչելիության և "իրականությունն թաքցնելու " միջև տրամաբանական կապն (թե ինչպես է մեկից հետևում մյուսը) անորսալի է։ Ինչպես նաև այն, թե ինչու մենակյացներն Նոտովիչին պետք է ցուցադրեին "իրականությունը", իսկ մյուսներից ոչ միայն թաքցնեին, այլ ավագ մենակյացի շուրթերով Նոտովիչի ամբողջ պատությունը որակեին որպես "կեղծիք և ոչինչ բացի կեղծիքից" ։ Նույնքան համոզիչ կլիներ որևէ ձեռագրի իսպառ բացակայությունն բացատրել մենակյացների կողմից "հայի չուզողութուն" անելով :-)
    Նյութին լավ չեք տիրապետում։ Բացի սեփական ձեռագրերի ստեղծումից Քումրանի համայնքի անդամներն զբաղվում էին Թորայի և Թանախի (հատկապես մարգարեների գրքերի) վերարտադրությամբ (ընդ որում՝ բացարձակ ճշգրիտ)։ Դրանք բնագրով գրված մեզ հասած հինկտակարանային կանոնիկ տեքստերի հնագույն ձեռագրերն են։ Համեմատության համար նշեմ, որ մինչև Խերբեթ-Քումրանի հայտնագործությունները հրեա-արամեական հնագույն ձեռագիրը "Լենինգրադի կոդեքսի" 10-րդ դարով թվագրվող մասորեթյան տեքստն էր։
    Սկզբում շատ հաճելի տպավորություն էր, որ հետաքրքիր զրուցակից է հայտնվել Ակումբում: Եվ հույս ունեի հաճելի ու շարունակելի վիճաբանությունների:
    Բայց այն արտաթորանքը, որ զեղեցիր բերանիցդ (թքած ունեմ հանրապետականների վրա էլ, Փաշինյանի ու իր ամբոխի վրա էլ), ստիպում է ասել մի բան ընդամենը. թքած ունեմ ամենահետաքրքիր զրուցակցի վրա, եթե դա դու ես:
    Որովհետև դու թքեցիր թե իմ և թե ամբողջ Ակումբի վրա էլ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր ավետարան
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Կրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.05.2016, 14:24
  2. Պարականոն Ավետարան Հուդայի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.09.2014, 09:33
  3. Պարականոն Ավետարաններ
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Կրոն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.08.2014, 01:06
  4. Պարականոն Ավետարան Թովմասի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 24.02.2014, 21:34
  5. Արձակ. Ավետարան ըստ Աբրահամի
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.01.2009, 04:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •