User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Պարականոն Տիբեթյան Ավետարան

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարականոն Տիբեթյան Ավետարան

    ՏԻԲԵԹՅԱՆ ԱՎԵՏԱՐԱՆ


    ՏԻԲԵԹՅԱՆ ԱՍՔ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ



    “Գրքերն էլ իրենց ճակատագիրն ունեն”։ Լատինական այս աֆորիզմն ամբողջովին կիրառելի է “Տիբեթյան Ավետարանի” համար։ Սա կենտրոնական-ասիական պարականոն ասք է Իսայի մասին՝ Արևելքում այդպես են անվանում Հիսուս Քրիստոսին։ Ասքի առաջին եվրոպական (ֆրանսիական) թարգմանությունը հրատարակվել է Փարիզում 1894 թվականին։ Ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել խարկովյան “Հավատ և բանականություն” ամսագրում և առանձին բրոշյուրով՝ Պետերբուրգում (1910 թվական)։

    Այս հրապարակումները չի կարելի գիտական համարել բառի ժամանակակից իմաստով. նրանց տեքստը որոշակիորեն մասսայականացված է, բացակայում է պարզաբանող մեկնությունը։ Եվ այնուհանդերձ ապոկրիֆի բովանդակությունն անկասկածելի հետաքրքրություն է ներկայացնում։ Ասքը պատմում է Հիսուսի կյանքի այն ժամանակաշրջանի մասին, ինչի մասին լռում են դավանական ավետարանները (նրա կյանքի 13-ից մինչև 29 տարիները)։

    Որն է տեքստի նախապատմությու՞նը։ Ըստ ֆրանսերեն թարգմանության հեղինակ ռուս լրագրող Նիկոլայ Նոտովիչի, Իսայի մասին ձեռագիրը նա հայտնաբերել է 1887 թվականին։ Լադակով (Կենտրոնական Հնդկաստան) ճամփորդելիս, նա կոտրում է ոտքը և ստիպված երկար ժամանակով կանգ է առնում բուդդիստական Հեմիս վանքում։ Այնտեղ նա լսում է, որ վանքի գրադարանում կան տիբեթյան լեզվով գրված աշխատություններ Իսայի մասին։ Ինչպես հայտնում է Նոտովիչը, ընդհանուր տեքստ չկար. անջատ պատմություններն Իսայի մասին գտնվում էին բովանդակությամբ տարբեր ձեռագրերում։ Լամաներից մեկի օգնությամբ Նոտովիչը համախմբում է դրանք ժամանակագրական հաջորդականությամբ։ Լաման պատմում է նրան այդ ձեռագրերի վերաբերյալ վանքում պահպանված տեղեկությունների մասին։ Ըստ նրա խոսքերի, Իսայի մասին ավանդույթները Հնդկաստանում գրի են առնվել պալի լեզվով մ.թ. առաջին դարի կեսերին Իսային տեսնողների խոսքերից, երբ նա ապրում էր Հնդկաստանում և Նեպալում, ինչպես նաև հնդիկ առևտրականների խոսքերից, ովքեր առևտրական կապերի մեջ էին Երուսաղեմի հետ։ Մոտ 200 թվականին ձեռագրերը Նեպալից բերվում են Տիբեթ։ Հետագայում Լհասայի մոտ գտնվող Մարբուր սարի վանքում դրանք թագմանվում են տիբեթյան լեզվով։ Հեմիսում պահվում էին այդ թարգմանությունների պատճենները։

    Երկրորդ եվրոպացին, որը հաստատում է ձեռագրերի գոյությունը, Նիկոլայ Ռերիխն է։ Նա Լադակ է այցելել 1925 թվականին, իր Կենտրոնա-ասիական արշավի ժամանակ։ Օրագրում նա գրում է. “… Մենք իմացանք, որ Իսայի մասին ձեռագիրն իրոք գոյություն ունի։ Հեմիսում պահվում է պալի լեզվով ձեռագրի թարգմանությունը, որը գտնվում է Լհասայից ոչ հեռու, մի հայտնի վանքում”։

    Ռերիխը ծավալուն մեջբերումներ է բերում “Տիբեթյան Ավետարանից”։ Դրանց համեմատությունը Նոտովիչի թարգմանած տեսքտի հետ ցույց է տալիս, որ միևնույն բովանդակությունը Ռերիխը վերապատմում է այլ խոսքերով։ Բայց օգտվե՞լ է նա արդյոք 1910 թ. Պետերբուրգյան հրապարակումից։ Դժվար թե։ Նրա կողքին էր գտնվում որդին՝ Յուրի Ռերիխը, որն ազատ տիրապետում էր տիբեթյան լեզվին։ Ակներևորեն, նա էլ հենց հոր համար թարգմանում էր ձեռագիրը (կամ ըստ ձեռագրի ճշտում էր Նոտովիչի տեքստը):

    Ռերիխին հաջողվեց մի ձեռագիր ևս հայտնաբերել Իսայի մասին։ Դրանից մի հատված լրացնում է Նոտովիչի հրատարակած տեքստը (այդ հատվածն այստեղ բերվում է Ռերիխի թարգմանությամբ)։ Նոտովիչի մոտ շատ կարճ է խոսվում Իսայի` Հիմալայներում և Տիբեթում գտնվելու մասին, այն դեպքում, երբ Ռերիխի բերած հատվածն ամբողջովին այդ ժամանակաշրջանին է նվիրված։ Ընդ որում, երկրորդ ձեռագրում, ի տարբերություն առաջինի, բուդդիստական ուսմունքը չի հիշատակվում, ինչը համապատասխանում է պատմական տվյալներին. մ.թ. առաջին դարում Տիբեթում բուդդիստներ դեռևս չկային։

    Նախքան բուդդիզմը Տիբեթում տարածված էր “բոն” կրոնը, որը մինչև մեր օրերն անգամ բավական վատ է հետազոտված։ Միայն 1967 թվականին եվրոպական գիտնականներին հասանելի դարձան Հնդկաստանում հրատարակված տրակտատներ այդ կրոնի վերաբերյալ։ Եվ նրանցից մեկում հիշատակվում է “հրաշագործ Եսեսն Իրան երկրից”, որը հայտնվել էր “Շանշուն-մար երկրում” (Հյուսիսային Տիբեթ)։ Նրա հայտնվելու տարեթիվը մոտավորապես համապատասխանում է մեր դարաշրջանի սկզբին։ Բոնական պատկերագրության մեջ Եսեսը պատկերվում է գլխավոր աստծո աջ կողմում։ Իսկ չէ՞ որ քրիստոնեական ավանդույթներում էլ Քրիստոս պետք է նստի գահին “Հոր աջ կողմում”։ Հավանաբար, այստեղ կարելի է խոսել քրիստոնեության ազդեցության մասին հին տիբեթյան կրոնի վրա, ընդ որում շատ վաղ ազդեցության. բոնական ավանդույթը տարբերվում էր ինքնամփոփությամբ: Դա առավել ակնհայտ է դարձնում "Տիբեթյան Ավետարանի" հետ նրա մոտիկությունը: Հասկանալի է նաև "հրաշագործն... Իրան երկրից" տեղեկությունը. ճանապարհը Երուսաղեմից Տիբեթ, իրոք, ամենայն հավանականությամբ, անցնում էր Իրանով*:

    Այսպիսիք են անցյալի տեղեկությունները։ Իսկ այսօ՞ր։ Բոլորովին վերջերս, 1979 թվականին, “Տիբեթյան Ավետարանի” ձեռագիրը Հեմես վանքում տեսել է հայտնի սովետական արևելագետ Լ. Վ. Շապոշնիկովան։ Ժամանակի սուղությունը նրան թույլ չի տվել թարգմանություն կատարել։ Ձեռագիրը վերնագրված էր. “Սուրբ Իսայի, մարդկային զավակներից լավագույնի կյանքը”։ Ձեռագրի տարի՞քը: Շապոշնիկովան սահմանում է մոտ հինգ-վեց դար: Հնարավոր է, որ հենց այդ ժամանակ էլ պատրաստվել է լհասական թարգմանության պատճենը Հեմիս վանքի համար:

    Ստացվում է, որ Իսայի մասին տիբեթյան ասքն ամենաքիչը եռակի թարգմանության է ենթարկվել. պալի լեզվից` տիբեթյան, տիբեթյանից` ֆրանսերեն և հետո ռուսերեն լեզվով: Թարգմանությունների ժամանակ տեքստն, ամենայն հավանականությամբ, խմբագրվել է: Օրինակ, Նոտովիչի մոտ աշխարհագրական անունները պատկանում են հիմնականում XV-XIX դարերին: Դա հասկանալի է. չէ որ հրատարակությունը նա պատրաստում էր եվրոպական ընթերցողների համար և հին անունները նրանց անհասկանալի կլինեին: Չնայած նույն բանը կարող էին անել տիբեթյան թարգմանիչներն էլ:

    Այնպես որ, "Տիբեթյան Ավետարանի" տարաժամանակային խմբագրություններն անկասկած են: Բայց բավական հինավուրց հիմքի առկայությունն էլ այնտեղ դժվար թե կասկած հարուցի: Առայժմ մենք կարող ենք կրկնել միայն խոսքերը, որոնք 80 տարի առաջ ասել է ռուսերեն թարգմանության հեղինակ վարդապետ Քր.-ը (նրա անունն անհայտ է մնացել). "Հիսուսի մասին հնդ-տիբեթյան ասքերի բարելավված թագմանությունները` Ապագայի գործ են":**


    - - - - - - - - - - -
    * "Ուրանտիա" գրքում ասվում է, որ մ.թ. 23-24 թթ. Հիսուս եղել է Սիրիայում, Միջագետքում և հասել է մինչև Կասպից Ծով: Եղել է Ուր քաղաքում, մի քանի օր մնացել է Ուրմիայում (քաղաք Ուրմիա լճի ափին): "Այնտեղ, ափից ոչ հեռու, կար կղզիների մի խումբ, որոնցից ամենամեծի վրա կառուցված էր մի մեծ ամֆիթատրոն դասախոսությունների համար (կրոնի փիլիսոփայության տաճար): Այն պատկանում էր Կիմբոյտոն անունով մեկին և նրա երեք զավակներին: Հիսուս մի քանի անգամ մասնակցեց վեճերին և Կիմբոյտոնը համոզեց նրան հետդարձի ճանապարհին երկու շաբաթանոց դասախոսություններ կարդալ "Մարդկանց եղբայրության" մասին: Հիսուս համաձայնվեց և շուտով երկշաբաթանոց երկու դասախոսություն կարդաց Ուրմիայում "Աստծո Արքայություն" և "Մարդկանց արքայություններ" թեմաներով:
    "Ուրանտիա" գրքում ասվում է, որ Ուրմիան գտնվում էր Իրանում: Բայց նախ եկեք հիշենք, որ մ.թ. առաջին դարում Իրան գոյություն չուներ՝ կար Պարսկաստան, և երկրորդ, որ այդ ժամանակ Ուրմիան (Կապուտան) գտնվում էր Մեծ Հայքի տարածքում (Թարգմանիչ):
    **Архимандрит Хр. - Предисловие к кн. "Неизвестная жизнь Иисуса Христа". Спб. 1910.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (02.01.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ն. Կ. ՌԵՐԻԽԻ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՑ


    Լհասայից ոչ հեռու, ձեռագրերով հարուստ, ուսմունքների մի տաճար կար: Հիսուս ցանկանում էր անձամբ ծանոթանալ ձեռագրերին: Մինգ-Սթեն, մեծ իմաստունն Արևելքի, գտնվում էր այդ տաճարում: Երկար ժամանակ անց, մեծագույն դժվարություններով, Հիսուս իր ուղեկցի հետ հասան Տիբեթի այդ տաճարին: Եվ Մինգ-Սթեն, և բոլոր ուսուցիչները լայն բացեցին տաճարի դարպասները և ողջունեցին հրեական իմաստունին: Հաճախ էր Մինգ-Սթեն զրուցում Հիսուսի հետ գալիք դարերի և սուրբ պարտականության մասին, որ իր վրա էր վերցրել այդ դարի ժողովուրդը:

    Վերջապես Հիսուս հասավ լեռնանցքին, և Լադակի գլխավոր քաղաքում` անունը Լե, ուրախությամբ ընդունվեց վանականների և ցածր կարգի մարդկանց մեջ: Եվ Հիսուս ուսուցանում էր վանքերում ու շուկաներում; այնտեղ, որտեղ սովորական ժողովուրդն էր հավաքվում, - հենց այնտեղ էր նա ուսուցանում:

    Մոտակայքում մի կին էր ապրում, ում որդին մահացավ, և նա բերեց նրան Հիսուսին: Եվ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ նա դրեց ձեռքը երեխայի վրա, և կենդանի երեխան վեր կացավ: Եվ շատերը բերում էին երեխաներին, և Հիսուս դնում էր ձեռքը նրանց վրա, բուժելով նրանց:

    Լադակցիների մեջ Հիսուս շատ օրեր անց կացրեց; նա ուսուցանում էր նրանց բուժել և նրան, թե ինչպես երկիրը դարձնել երկինք ուրախության: Եվ նրանք սիրեցին նրան, և, երբ եկավ օրը հրաժեշտի, տխրեցին ինչպես երեխաներ: Եվ առավոտյան շատ-շատերը եկան նրան հրաժեշտ տալու:

    Հիսուս կրկնում էր. "Ես եկել եմ, որ ցույց տամ մարդկային հնարավորությունները: Իմ արածները բոլորը կարող են անել: Եվ այն, ինչ ես կամ, բոլոր մարդիկ կլինեն: Այդ շնորհները պատկանում են բոլոր ժողովուրդներին` դա հացն ու ջուրն է կյանքի":

    . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

    Ասաց Հիսուս վարպետ երգիչների մասին. "Որտեղի՞ց է նրանց տաղանդն ու ուժը: Մեկ կարճ կյանքի ընթացքում, իհարկե, նրանք չէին կարող կուտակել և ձայնի որակը և համահնչության օրենքների գիտելիքը: Հրա՞շք է դա արդյոք: Ոչ, քանզի բոլոր իրերը ծագում են բնական օրենքներից: Շատ հազար տարիներ առաջ այդ մարդիկ արդեն կուտակել են իրենց ներդաշնակությունն ու որակները: Եվ նրանք դեռևս գալիս են նորից սովորելու, ամենատարբեր դրսևորումներից":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿՅԱՆՔԸ ՍՈՒՐԲ ԻՍԱՅԻ,
    ԼԱՎԱԳՈՒՅՆԻ` ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՎԱԿՆԵՐԻՑ




    I


    1. Երկիրը սասանվեց, և երկինքն էր լալիս մեծ չարագործության մասին, որ հենց նոր կատարվեց Իսրայելի երկրում:

    2. Այնտեղ հենց նոր տանջեցին և մահապատժի ենթարկեցին մեծագույն բարեպաշտ Իսային, ում մեջ բնակվում էր Տիեզերքի ոգին,

    3. մարմնավորվելով որպես հասարակ մահկանացու, որպեսզի բարություն ցուցաբերի բոլոր մարդկանց հանդեպ և իսպառ վերացնի վատաբարո մտքերը,

    4. վերականգնի խախաղությունը կյանքում, սերը դեպի բարին, և մեղքերով խայտառակված մարդուն վերադարձնի դեպի միասնական և անբաժանելի, անսահման և անվերջ գթասիրտ Արարիչ:

    5. Ահա թե ինչ պատմեցին այդ մասին առևտրական մարդիկ, որ գնացել էին Իսրայելի երկիրը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    II


    1. Ժողովուրդն Իսրայելի, ապրելով չափազանց բերքատու հողի վրա, տարին երկու անգամ բերք տվող, և ունենալով մեծ հոտեր, - իր մեղքերով արթնացրեց զայրույթն Աստծո,

    2. ով մեծ պատիժ դրեց այդ ազգի վրա, խլելով նրանից հողը, մանր ու խոշոր անասուններին և ամբողջ ունեցվածքը; Իսրայելը ստրկության տրվեց հզոր և մեծահարուստ փարավոններին, որ այն ժամանակներում թագավորում էին Եգիպտոսում:

    3. Իսրայելցիներին նրանք վերաբերվում էին ավելի վատ, քան կենդանիներին, բեռնում էին նրանց ծանր աշխատանքով և շղթայում էին, վիրավորում էին նրանց մարմինները, իսկ վիրավորներին չէին կերակրում ու չէին թույլատրում ապրել տանիքի տակ,

    4. որպեսզի պահեն նրանց մշտական վախի մեջ և զրկեն ամեն մարդկային կերպից:

    5. Այդ մեծ թշվառության ներքո Իսրայելի ժողովուրդը, հիշելով իր Հովանավորին, դիմեց Նրան և աղերսեց դեպի Նրա ողորմածությունն ու գթասրտությունը:

    6. Այն ժամանակներում Եգիպտոսում թագավորում էր մի նշանավոր փարավոն, հայտնի իր բազում հաղթանակներով, կուտակած հարստությամբ և մեծ պալատներով, որ նրա համար կերտել էին ստրուկները սեփական ձեռքերով:

    7. Այդ փարավոնը երկու զավակ ուներ, որոնցից կրտսերի անունն էր Մոսա; իմաստուն իսրայելցիները սովորեցրել էին նրան տարբեր գիտությունների:

    8. Եվ Եգիպտոսում սիրում էին Մոսային նրա բարության և գթասրտության համար, որը նա ցուցաբերում էր բոլոր տառապյալներին:

    9. Տեսնելով, որ իսրայելցիները, նույնիսկ անտանելի տառապանքների մեջ, չեն ցանկանում հրաժարվել իրենց Աստծուց, որպեսզի խոնարհվեն մարդու ձեռքով սարքած աստվածներին եգիպտական ժողովրդի,

    10. Մոսան հավատաց նրանց անտեսանելի Աստծուն, որը թույլ չէր տալիս, որ նրանց թույլ ուժերը սպառվեն:

    11. Իսրայելյան ուսուցիչները սիրում էին Մոսայի եռանդը և հաճախ դիմում էին նրան, խնդրելով միջնորդ լինել իր հոր, փարավոնի առջև, իրենց դավանակիցների հանդեպ ողորմածության համար:

    12. Արքայազն Մոսան խնդրում էր թեթևացնել դժբախտների վիճակը, բայց փարավոնը միայն զայրանում էր նրա վրա և կարգադրում էր ավելի ծանրացնել իր ստրուկների կրած տառապանքները:

    13. Շուտով դրանից հետո Եգիպտոսին մեծ դժբախտություն համակեց. հայտնվեց ժանտախտն ու սկսեց խոցել մահով ամեն տասերորդին` երիտասարդ ու ծեր, առողջ ու տկար: Փարավոնը բացատրեց դա իր աստվածների զայրույթով իր հանդեպ:

    14. Բայց արքայազն Մոսան ասաց հորը, որ նրա ստրուկների Աստված է իր հաճությամբ պաշտպան կանգնել դժբախտներին և պատժել եգիպտացիներին:

    15. Այդժամ փարավոնն իր որդի Մոսային հրաման արձակեց. վերցնել հրեական ցեղի բոլոր ստրուկներին, դուրս բերել քաղաքից և մայրաքաղաքից հեռու տարածության վրա այլ քաղաք հիմնել, որտեղ էլ կապրի նա նրանց հետ:

    16. Մոսան նշան տվեց հրեա-ստրուկներին, որ նա ազատագրել է նրանց հանուն Աստծո, Իսրայելի Աստծո: Եվ հեռացավ նրանց հետ քաղաքից և եգիպտական հողից:

    17. Եվ այդպես նա հետ վերադարձրեց նրանց այն երկիրը, որը նրանք կորցրել էին իրենց մեղքերի համար, տվեց նրանց օրենքներ և համոզեց մշտապես աղոթել անտեսանելւի Արարչին, ում ողորմածությունն անսահման է:

    18. Արքայազն Մոսայի մահից հետո իսրայելցիները խստորեն պահպանում էին նրա օրենքները. այդ պատճառով Աստված պարգևատրեց նրանց բոլոր տառապանքների համար, որ կրել էին նրանք Եգիպտոսում:

    19. Նրանց արքայությունը դարձավ ամենահզորն ամբողջ երկրի վրա, նրանց արքաները հայտնի դարձան իրենց հարստություններով, և երկար խաղաղություն էր թագավորում Իսրայելի ժողովրդի վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    III


    1. Իսրայելի հարստությունների մասին փառքը տարածվել էր ամբողջ երկրի վրա, հարևան ժողովուրդները նախանձում էին նրան:

    2. Բայց Ամենաբարձրյալը նրանց վրա ուղղեց հրեաների հաղթական զենքը, և կռապաշտները չէին համարձակվում հարձակվել նրանց վրա:

    3. Դժբախտաբար, մարդը ոչ միշտ է ենթարկվում ինքն իրեն, ահա թե ինչու իսրայելցիների հավատարմությունն իրենց Աստծոն երկար չտևեց:

    4. Նրանք կամաց-կամց սկսեցին մոռանալ բոլոր բարեգործությունները, որոնցով Նա ողողել էր նրանց, միայն հազվադեպ տալիս էին Նրա անունը, իսկ օգնության համար դիմում էին կախարդներին ու հրաշագործներին:

    5. Թագավորներն ու առաջնորդներն իրենց օրենքներով փոխեցին այն օրենքները, որոնք տվել էր նրանց Մոսան; Աստծո տաճարն ու արարողությունները բարձիթողի էին արված, ժողովուրդը տրվել էր հաճույքներին և մոռացել էր իր սկզբնական մաքրությունը:

    6. Շատ դարեր էին անցել Եգիպտոսից դուրս գալուց հետո, երբ Աստված որոշեց նորից պատժել նրանց:

    7. Օտարերկրացիները սկսեցին հարձակումներ գործել Իսրայելի հողի վրա, ամայեցնելով դաշտերը, ավելելով բնակավայրերն ու գերության քշելով բնակիչներին:

    8. Կռապաշտները հայտնվեցին ծովերի այն կողմից, Հռոմեների երկրից; նրանք հպատակեցրեցին հրեաներին և նշանակեցին զորավարներ, որոնք կառավարում էին նրանց Կեսարի հրամանով:

    9. Ավերելով տաճարները, նրանք ստիպում էին բնակիչներին չերկրպագել այլևս անտեսանելի Աստծոն, այլ զոհեր մատուցել հեթանոսական աստվածներին:

    10. Հրեաներից ազնվաբարոներին նրանք զինվոր էին դարձնում, կանանց իրենց կին էին վերցնում, իսկ հասարակ ժողովրդին, ստրկացնելով, հազարներով ծովից այն կողմ էին քշում;

    11. նույնիսկ նրանց երեխաներին սրի բերան էին տալիս: Շուտով ամբողջ Իսրայելի երկրում հառաչ ու հեկեկանք էր լսվում միայն:

    12. Այդպիսի ծայրահեղ պատուհասի մեջ վերջապես հիշեցին նրանք իրենց մեծ Աստծո մասին. նրանք գոչեցին Նրա գթասրտությանը, աղերսելով ներել իրենց: Եվ Հայրը մեր իր անսպառ ողորմածության մեջ լսեց նրանց թախանձանքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IV



    1. Ահա այդ ժամանակ եկավ պահը, որն ընտրեց գթասրտությամբ լեցուն ամենաբարի Դատավորը, որպեսզի մարմնավորվի մարդկային էության մեջ:

    2. Եվ լիակատար հանգստության ու բարձրագույն երանության արքայության մեջ բնակվող Հավերժական Ոգին արթնացավ և արտահայտվեց Ամենագոյությունից անորոշ ժամանակով,

    3. որպեսզի, մարդակերպվելով, ցուցաբերի Աստվածության հետ վերամիավորվելու և հավերժական երանության հասնելու միջոցը;

    4. որպեսզի իր օրինակով ցույց տա, թե ինչպես կարելի է հասնել բարոյական մաքրության, անջատել հոգին իր կոպիտ պատյանից, հասնել նրա կատարելությանը, որն անհրաժեշտ է Երկնքի անվերջանալի արքայություն բարձրանալու համար, ուր հավերժական երանությունն է տիրում:

    5. Շուտով Իսրայելի հողի վրա մի մանուկ ծնվեց հրաշալի; Աստված ինքն էր խոսում այդ մանկան շուրթերով մարմնի աղքատության և հոգու մեծության մասին:

    6. Նորածնի ծնողներն աղքատ մարդիկ էին, բայց սերում էին բարեպաշտությամբ հայտնի ցեղից, որը մոռացել էր իր նախկին վեհությունը երկրի վրա, որպեսզի փառաբանի Արարչին և երախտապարտ լինի Նրան բոլոր դժբախտությունների համար, որ Նա ուղարկել էր իրենց որպես փորձություն:

    7. Որպես պարգև այն բանի համար, որ նրանք չշեղվեցին ճշմարտության ճանապարհից, Աստված բարեմաղթեց այդ ընտանիքի առաջնածնին. Նա Իր ընտրյալ նշանակեց նրան և ուղարկեց նրան աջակցել մեղքի մեջ ընկածներին և ապաքինել տառապյալներին:

    8. Աստվածային երեխան, ում անուն տվեցին Իսա, ամենապատանի տարիներից արդեն սկսեց խոսել միակ և անբաժանելի Աստծո մասին, հորդորելով մոլորյալ հոգիներին մեղանչել և մաքրվել մեղքերից, որոնց մեջ մեղավոր են:

    9. Ամեն տեղերից գալիս էին լսելու նրան և հիանում էին մանկական շուրթերից ելնող խոսքերով: Բոլոր իսրայելցիները համաձայնվում էին, որ այդ երեխայի մեջ Մշտնջենական Հոգին է բնակվում:

    10. Երբ Իսան դարձավ 13 տարեկան, - իսկ այդ տարիքում ամեն իսրայելցի պետք է իրեն կին ընտրի, -

    11. նրա ծնողների տուն, ովքեր համեստ աշխատանքով էին ապրում, սկսեցին հաճախել հարուստ և պատվարժան մարդիկ, ովքեր ցանկանում էին փեսա ունենալ երիտասարդ Իսային, ով արդեն համբավ էր հանել Ամենակարողի անունից իր խրատական ճառերով:

    12. Բայց Իսան գաղտնի լքեց հայրական տունը, հեռացավ Երուսաղեմից և առևտրականների հետ ճանապարհ ընկավ դեպի Հինդու,

    13. որպեսզի կատարելագործվի աստվածային խոսքում և ուսումնասիրի մեծ Բուդդայի օրենքները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    V


    1. Տասնչորս տարեկանում Իսան, Աստծո օրհնյալ, անցավ Ինդոսի այն ափը և բնակություն հաստատեց Արիացիների մեջ, Աստծո օրհնյալ երկրում:

    2. Փառքը հրաշալի պատանու մասին տարածվեց մինչև հյուսիսային Հինդի խորքերը; երբ նա շրջում էր Պենջաբ Ռաջպուտանի երկրում, Ջայնի երկրպագուները խնդրեցին նրան բնակվել իրենց մոտ:

    3. Բայց նա լքեց Ջայնը մեծարող մոլորյալներին և կանգ առավ Ջագերնատում, Օրսիս վայրում, որտեղ հանգչում է Վիասա-Քրիշնայի մահկանացու աճյունը, և այնտեղ Բրահմայի սպիտակ քուրմերն ուրախ ընդունելություն ցուցաբերեցին նրան:

    4. Նրանք սովորեցրեցին Իսային կարդալ ու հասկանալ Վեդաները, բուժել աղոթքներով, ուսուցանել ու մեկնաբանել ժողովրդին Սուրբ Գրերը, մարդու մարմնից վտարել չար ոգուն և մարդկային տեսքը վերադարձնել նրան:

    5. Վեց տարի նա անց կացրեց Ջագերնատում, Ռաջագրիհում, Բենարեսում և այլ սուրբ քաղաքներում; բոլորը սիրում էին նրան, այնպես ինչպես Իսան խաղաղության մեջ էր ապրում վայշիների ու շուդրաների հետ, ում ուսուցանում էր Սուրբ Գրերը:

    6. Բայց բրամիններն ու քշատրիներն սկսեցին ասել նրան, որ մեծ Պարա-Բրահմանն արգելել է իրենց մոտենալ իր ազդրերից ու ոտքերից արարվածներին,

    7. որ վայշիներին թույլատրված է լսել միայն Վեդաների ընթերցումը, այն էլ տոն օրերը միայն,

    8. իսկ շուդրաներին արգելված էր ոչ միայն ներկա լինել Վեդաների ընթերցմանը, այլև նայել նրանց; նրանք պարտավոր էին հավերժ ստրուկներ լինել բրամիններին, քշատրիներին և նույնիսկ վայշիներին:

    9. "Միայն մահը կարող է ազատել նրանց ստրկությունից, - ասել է Պարա-Բրահմանը: - Լքիր ուրեմն նրանց և եկ մեզ հետ երկրպագելու աստվածներին, ովքեր զայրանում են քեզ վրա իրենց չհպատակվելու համար":

    10. Բայց Իսան չէր լսում նրանց խոսքերը և հակառակ բրամինների ու քշատրիների, քարոզելու էր գնում շուդրաներին:

    11. Նա ընդվզում էր այն բանի դեմ, որ մարդ իրեն իրավունք է վերապահում զրկել իր մերձավորներին մարդկային արժանապատվությունից; և իրոք, նա ասում էր. "Հայր-Աստված ոչ մի տարբերություն չի դնում իր զավակների միջև, որոնք բոլորը հավասարապես թանկ են Նրա համար":

    12. Իսան հերքում էր Վեդաների և Պուրանների աստվածային ծագումը, քանզի դրանք իրենց հավակնողներին սովորեցնում էին, որ օրենքը տրված է մարդուն, որ նրա գործողությունները ղեկավարի:

    13. "Վախեցիր քո Աստծոց, ծնկի եկ միայն նրա առջև և միայն նրան զոհաբերիր այն, ինչ ստացել ես քո եկամտից":

    14. Իսան հերքում էր Տրիմուրտին և Պարաբրահմի մարմնավորումը Վիշնուի, Շիվայի և մյուս աստվածների մեջ; քանզի ասում էր նա.

    15. "Հավերժական Դատավորը, Ոգին Հավերժական միակ և անբաժանելի է ստեղծել հոգին աշխարհում; Նա միակն է, որ ստեղծվելով, բովանդակում և կյանք է տալիս ամենին":

    16. "Գոյություն ունի Նա միակը միայն, ով ցանկանում է և արարում; Նա գոյություն ունի հավերժությունից, Նրա գոյությանը վերջ չկա, Նրա նման ոչինչ չկա ոչ երկնքում, ոչ երկրի վրա":

    17. Մեծագույն Արարիչը չի կիսել Իր իշխանությունը որևէ մեկի հետ, առավել ևս անշունչ առարկայի, այնպես, ինչպես ձեզ սովորեցրել են դրան, քանզի ամենի վրա տիրում է Նրա ամենազորությունը միայն":

    18. "Նա ցանկացավ, և աշխարհը հայտնվեց; միայն աստվածային մտքով Նա հավաքեց ջրերը և նրանցից առանձնացրեց ցամաքը երկրի գնդի: Նա` պատճառն է մարդու խորհրդավոր կյանքի, որի մեջ Նա փչեց մասնիկն Իր գոյության":

    19. "Նա էլ հպատակեցրեց մարդուն հողերը, ջրերը և ամենն, ինչ ստեղծեց, պահում է հաստատուն կարգի մեջ, նշանակելով ամեն բանի համար իր ճշգրիտ գոյատևումը":

    20. "Աստծո ցասումը մարդու վրա շուտով կպատռի իր շղթաները, քանզի մոռացել է մարդ իր Արարչին, լցնելով տաճարները զազրելիությամբ, և ամբոխը երկրպագում է անասուններին, որոնց Աստված հպատակեցրել է նրան":

    21. "Քանզի, քարերին ու մետաղներին հաճոյանալու համար, մարդը զոհաբերում է մարդկանց, որոնց մեջ Ամենաբարձրյալի մասնիկն է բնակվում":

    22. "Նա նսեմացնում է իր քրտինքով աշխատողներին, որպեսզի ձեռք բերի շքեղ սեղանի շուրջ նստած պորտաբույծի բարեհաճությունը":

    23. "Իրենց եղբայրներին աստվածային երանությունից զրկողները կզրկվեն իրենք, և բրամիններն ու քշատրիները շուդրաների շուդրաները կդառնան, ում հետ Մշտնջենականը գտնվելու է միշտ":

    24. "Քանզի վերջին դատաստանի օրը շուդրանրն ու վայշիները ներված են լինելու իրենց անտեղյակության համար; ընդհակառակը, Աստված խստորեն կպատժի Իր զայրույթով նրանց, ովքեր որոշել են, որ իրավունք ունեն իշխելու սրանց վրա":

    25. Վայշիներն ու շուդրաները խոցված էին խորը զարմանքով և հարցրեցին Իսային այն մասին, թե ինչպես է պետք աղոթել, որ չկործանես սեփական երանությունդ:

    26. "Մի երկրպագեք կուռքերին, քանզի նրանք ձեզ չեն լսում; մի հետևեք Վեդաներին, որոնց մեջ աղավաղված է ճշմարտությունը; ձեզ երբեք մի համարեք առաջինը և մի ստորացրեք ձեր մերձավորին":

    27. "Օգնեք աղքատներին, նեցուկ եղեք թույլերին, չարիք մի պատճառեք ում էլ որ լինի, մի ցանկացեք այն, ինչ չունեք և ինչ ուրիշների մոտ եք տեսնում":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    VI


    1. Սպիտակամորթ քուրմերն ու զինվորները, լսելով ճառերը, որոնք Իսան ուղղում էր շուդրաներին, որոշեցին նրան սպանել, ինչի համար իրենց ծառաներին ուղարկեցին գտնել երիտասարդ մարգարեին:

    2. Բայց Իսան, շուդրաների կողմից նախազգուշացվելով վտանգի մասին, գիշերը լքեց Ջագերնատի արվարձանները, հասավ սարերին և օթևան գտավ Գաուտամիդների երկրում, որտեղ ծնվել է մեծ Բուդդա Շաքյա-Մունին, այն ժողովրդի մեջ, ով երկրպագում էր միակ և ամենամեծ Բրահմային:

    3. Կատարելապես ուսումնասիրելով այնտեղ Պալի լեզուն, բարեպաշտ Իսան ձեռնարկեց Սուտրաների սուրբ ձեռագրերի ուսումնասիրությունը:

    4. Վեց տարի անց Իսան, ում Բուդդան ընտրեց տարածել իր սուրբ խոսքը, - կարողանում էր կատարելապես բացատրել սուրբ գրքերը:

    5. Այդ ժամանակ նա, լքելով Նեպալն ու Հիմալայան սարերը, իջավ Ռաջպուտանի դաշտավայր և ուղևորվեց արևմուտք, տարբեր ժողովուրդների քարոզելով մարդու բարձրագույն կատարելության մասին,

    6. այն մասին, որ մերձավորի համար բարիք գործելն ամենահուսալի միջոցն է արագորեն խոնարհվել Հավերժական Ոգու առջև. "Նա, ով վերականգնի իր սկզբնական մաքրությունը, - ասում էր Իսան, - ստանալով մեղքերի թողություն, հետմահու իրավունք կունենա հայել Աստծո վեհասքանչ պատկերը":

    7. Անցնելով կռապաշտական շրջաններով, աստվածային Իսան ուսուցանում էր, որ տեսանելի աստվածներին երկրպագելը դեմ է բնական օրենքին:

    8. "Քանզի մարդ, - սովորեցնում էր նա, - օժտված չէ Աստծո պատկերը տեսնելու և Մշտնջենականի հետ նմանությամբ աստվածությունների շարք ստեղծելու շնորհով":

    9. "Ավելին, մարդկային խղճի հետ անհամատեղելի է՝ կենդանիներին կամ "փայտից կամ քարից" մարդու ձեռքով ստեղծած առարկաները գերադասել աստվածային մաքրության մեծությունից":

    10. "Մշտնջենական օրենսդիրը՝ մեկն է, չկան այլ աստվածներ, բացի նա: Նա չի կիսել աշխարհը որևէ մեկի հետ, և ոչ ոքի հետ չի զրուցում Իր այդպիսի մտադրությունների մասին":

    11. "Ինչպես հայրը կվարվեր իր երեխաների հետ, այդպես Ինքն Աստված հետմահու կդատի մարդկանց, Իր բարեգութ օրենքների համաձայն: Երբեք նա չի նվաստացնի Իր զավակին, ստիպելով նրա հոգուն վերաբնակվել, որպես քավարան, կենդանու մարմնի մեջ":

    12. "Երկրային օրենքն, - ասում էր Արարիչ Իսայի շուրթերով, - դեմ է մարդկային զոհաբերություններին կուռքի կամ կենդանու առջև, քանզի Ես, Իմ կողմից, բոլոր կենդանիներին և ամենն, ինչ գտնվում է աշխարհում, զոհ եմ բերել մարդու առջև":

    13. "Ամեն ինչ նվիրված է մարդուն, որն անմիջական և սերտ միասնության մեջ է Ինձ հետ, իր Հոր հետ: Այդ պատճառով խստորեն կդատվի ու կպատժվի նա, ով զրկում է Ինձ Իմ որդուց":

    14. "Մարդը՝ ոչ ոք է հավերժական Դատավորի առջև, ինչպես և կենդանին՝ մարդու առջև":

    15. "Եվ ես ասում եմ ձեզ. թողեք ձեր կուռքերին և մի կատարեք արարողություններ, որոնք բաժանում են ձեզ ձեր Հորից և կապում են ձեզ քրմերի հետ, որոնցից երես է դարձրել երկինքը":

    16. "Նրանք հեռացրել են ձեզ իրական Աստծոց, իսկ սնապաշտությունն ու դաժանությունը նրանց ձեզ տանում են դեպի հոգու փչացածություն և դեպի ամեն բարոյական զգամունքի կորուստ":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    VII


    1. Իսայի խոսքերը տարածվում էին հեթանոսների մեջ երկրներում, որոնք նա անցնում էր, և բնակիչները լքում էին իրենց կուռքերին:

    2. Տեսնելով այդ, քուրմերը պահանջեցին նրանից, ով փառաբանում էր Աստծո անունը, ժողովրդի ներկայությամբ իսկական ապացույցներ պարսավանքների, որոնք նա նրանց վրա հարուցել էր, ինչպես նաև ապացույցներ կուռքերի չնչինության:

    3. Եվ Իսան պատասխանեց նրանց. "Եթե ձեր կուռքերը և ձեր կենդանիները հզոր են և իրոք գերբնական իշխանություն ունեն, - դե ինչ, - թող նրանք ինձ տեղում շանթահարեն":

    4. "Հրաշք գործիր դու, - հակաճառեցին նրան քուրմերը: - Թող քո Աստված ամոթով թողնի մերոնց, եթե նրանք նրան նողկանք են ներշնչում":

    5. Բայց այդ ժամանակ Իսան (պատասխանեց). "Մեր Աստծո հրաշքները սկսեցին արտահայտվել առաջին օրից, ինչ արարված է աշխարհը; ով չի տեսնում դրանք, նա զուրկ է կյանքի լավագույն նվերներից մեկից":

    6. "Եվ ոչ թե բացարձակապես անշունչ քարի, մետաղի կամ ծառի կտորների դեմ է ազատորեն թափվելու Աստծո զայրույթը; այլ կընկնի այն մարդկանց վրա, ում հարկ է ոչնչացնել հանուն նրանց ստեղծած բոլոր կուռքերի, որպեսզի այդ կերպ նրանք փրկվեն":

    7. "Ինչպես մարդու համեմատ համարյա աննշան քարը կամ ավազահատիկը, որոնք անտրտունջ սպասում են պահին, երբ մարդ իր ձեռքը կառնի նրանց, որպեսզի նրանցից մի օգտակար իր պատրաստի,

    8. այնպես էլ մարդը պետք է սպասի մեծագույն ողորմածությանը, որը նվիրում է նրան Աստված, պարգևատրելով նրան ըստ Իր որոշման":

    9. "Բայց վայ ձեզ, մարդկանց հակառակորդներ, եթե դա ողորմածություն չէ, որը դուք սպասոում եք, այլ ցասումն Աստծո: Վայ ձեզ, եթե դուք սպասում եք, որ Նա հաստատի Իր հզորությունը հրաշքներով":

    10. "Ոչ միայն կուռքերին կոչնչացնի Նա Իր ցասման մեջ, այլև նրանց, ովքեր կսարքեն դրանք; նրանց սրտերը բաժին կդառնան հավերժական կրակի, իսկ բզկտված մարմինները նրանց կհագեցնեն վայրի գազանների քաղցը":

    11. "Աստված կվտարի Իր հոտը պղծած կենդանիներին: Բայց Նա կվերադարձնի մոլորյալներին, որոնք չեն ճանաչել իրենց ներսում այն փոքրիկ երկնային մասնիկը, որն ապրում էր իրենց մեջ":

    12. Տեսնելով իրենց քուրմերի անօգնականությունը, հեթանոսները հավատացին Իսայի խոսքերին և, վախենալով Աստծո ցասումից, ջարդուխուրդ արեցին իրենց կուռքերին, իսկ քուրմերը փախան, ժողովրդի վրեժից խուսափելու համար:

    13. Իսկ Իսան հեթանոսներին սովորեցրեց նաև ոչ թե ջանալ տեսնել Սուրբ հոգուն իրենց սեփական աչքերով, այլ ձգտել զգալ Նրան սրտով և հիրավի մաքուր հոգի դառնալ, արժանի Նրա ողորմածությանը:

    14. "Ոչ միայն մարդկային զոհաբերություններ մի կատարեք, - ասաց նա նրանց, - այլև մի մորթեք և ոչ մի կենդանի, ում կյանք է տրված, քանզի այդ ամենը մարդու օգտին է ստեղծված":

    15. "Մի գողացեք ուրիշի ունեցվածքը, քանզի դա կլիներ մերձավորի իրերի հափշտակումը, որը նա իր քրտինքով է վաստակել":

    16. "Մի խաբեք ոչ ոքու, որպեսզի ձեզ ևս չխաբեն: Ջանացեք արդար լինել նախքան վերջին դատը, երբ արդարանալն արդեն չափազանց ուշ կլինի":

    17. "Մի անառակացեք. դա պղծում է Աստծո օրենքները":

    18. "Դուք կհասնեք բարձրագույն երանության, ոչ միայն մաքրելով ձեզ, այլև առաջնորդելով ուրիշներին իրենց ճանապարհին, ինչը նրանց թույլ կտա անապական կատարելություն ձեռք բերել":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    VIII


    1. Հարևան երկրները լցվեցին լուրերով Իսայի քարոզների մասին, և, երբ նա եկավ Պարսկաստան, քրմերը վախեցան և բնակիչներին արգելեցին լսել նրան:

    2. Բայց տեսնելով, որ ամբողջ բնակավայրը դիմավորում է նրան ուրախությամբ և պատկառանքով լսում է նրա քարոզները, նրանք կարգադրեցին բռնել նրան ու բերել մեծ քրմի մոտ, որտեղ Իսան ենթարկվեց հետևյալ հարցաքննությանը.

    3. "Այդ ի՞նչ նոր Աստծո մասին ես դու խոսում: Մի՞թե չգիտես դու, ողբալիդ, որ սուրբ Զրադաշտը, արդարադատը միակ, պատիվ է ունեցել շփվել Բարձրագույն Էության հետ":

    4. "Նա կարգադրել է հրեշտակներին գրի առնել Աստծո խոսքերն իր ժողովրդի համար, օրենքներ, որ տրվել են Զրադաշտին դրախտում":

    5. "Եվ ո՞վ ես դու, որ համարձակվում ես այստեղ պարսավել մեր Աստծոն և կասկած սերմանել հավատացյալների սրտերում":

    6. Եվ Իսան պատասխանեց նրան. "Ոչ թե նոր Աստծո մասին եմ ես ավետում, այլ մեր երկնային Հոր; Նա այլևս կար ամենայն սկիզբներից առաջ և կլինի հավերժական վերջից հետո էլ":

    7. "Նրա՛ մասին եմ ես խոսել ժողովրդի հետ, որն, անմեղ երեխայի նման, միայն իր գիտակցության ուժով ի վիճակի չէ հասկանալ Աստծոն և ներթափանցել Նրա աստվածային և հոգևոր մեծության մեջ":

    8. "Բայց ինչպես նորածինն է մթի մեջ գտնում մոր կուրծքը, այնպես էլ ձեր ժողովուրդն, ընկած մոլորության մեջ ձեր կեղծ ուսմունքով ու կրոնական ծեսերով, բնատուր մղումով ճանաչեց իր Հորն այն Հոր մեջ, ում մարգարեն եմ ես":

    9. "Հավերժական Էությունն իմ շուրթերով հաղորդել է ձեր ժողովրդին. "Մի՛ երկրպագեք արևին; այն մասնիկն է ընդամենն աշխարհի, որը Ես արարել եմ մարդու համար":

    10. "Արևը ծագում է, որ տաքացնի ձեզ ձեր աշատանքի ժամանակ; և այն մայր է մտնում, որպեսզի նվիրի ձեզ հանգիստ, ինչպես Ես եմ կարգել":

    11. "Միայն Ինձ, Ինձ է պատկանում ամենն, ինչ դուք ունեք, ամենն, ինչ ձեր շուրջն է, ինչը բարձր է ձեզանից կամ ցածր":

    12. "Բայց, - հակաճառեցին քրմերը, - ինչպե՞ս կարող էր ժողովուրդն ապրել արդարության օրենքներով, եթե խորհրդատուներ չլինեին":

    13. Այդ ժամանակ Իսան պատասխանեց. "Քանի դեռ ժողովուրդները չունեին քրմեր, բնական օրենքն էր կառավարում նրանց, և նրանք պահպանել էին իրենց հոգիների անարատությունը":

    14. "Նրանց հոգիներն Աստծո մեջ էին, և, Հոր հետ խոսելու համար, ինչ-որ կուռքի կամ կենդանու կամ կրակի անհրաժեշտություն չկար, ինչպես դուք այստեղ դա կիրառում եք":

    15. "Դուք պնդում եք, որ պետք է երկրպագել Արևին, Ոգուն Բարու և Ոգուն Չարի; ձեր ուսմունքը՝ զազրելի է, ես ասում եմ ձեզ: Արևն ինքնակամ չի գործում, այլ իրեն սկիզբ տված անտեսանելի Արարչի կամոք":

    16. "Այդ Նա է ցանկանում, որ արևը լուսավորի ցերեկը, ջերմացնի մարդու աշխատանքն ու ցանքը":

    17. "Հավերժական Ոգին՝ հոգին է ամենայն շնչավորի, և, բաժանելով նրան Բարու Ոգու և Չարի Ոգու, դուք ծանր մեղք եք գործում, քանզի Նա՝, բացառապես Բարու աստվածն է միայն,

    18. որն, ընտանիքի հոր պես, միայն բարիք է տալիս Իր զավակներին, ներում է նրանց բոլոր արարքները, եթե նրանք մեղանչում են":

    19. "Իսկ Չարի Ոգին ապրում է երկրի վրա, սրտերում այն մարդկանց, որոնք շեղել են Աստծո զավակներին պարտքի ճանապարհից":

    20. "Եվ ասում եմ ես ձեզ. վախեցե՛ք դատաստանի օրից, երբ Աստված ծանր պատիժ կդնի բոլոր նրանց վրա, ովքեր ստիպել են շեղվել Իր զավակներին ճշմարիտ ճանապարհից, լցրել են նրանց միտքը սնահավատությամբ ու նախապաշարմունքներով,

    21. նրանց վրա, ովքեր կուրացրել են տեսունակներին, վարակ են փոխանցել բարին կրողներին, քարոզելով երկրպագել այն իրերին, որոնք Աստված ենթարկել է մարդուն նրա բարիքի համար և նրա աշխատանքի մեջ նրան օգնելու համար":

    22. "Եվ ուրեմն, ձեր ուսմունքը՝ ձեր մոլորությունների պտուղն է, քանզի, ցանկանալով մոտենալ Ճշմարիտ Աստծոն, դուք ձեզ կեղծ աստվածներ եք ստեղծում":

    23. Լսելով նրան, քուրմերը որոշեցին իրե՛նք չարիք պատճառեն նրան: Գիշերը, երբ ամբողջ բնակավայրը քնած էր, նրանք դուրս արեցին Իսային պատից այն կողմ և թողեցին գլխավոր ճանապարհի վրա, հուսալով, որ նա չի հապաղի վայրի կենդանիներին բաժին դառնալ:

    24. Բայց, հովանավորված մեր Տեր Աստծո կողմից, սուրբ Իսան շարունակեց իր ճանապարհն առանց արկածների:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IX


    1. Իսայի, ում ընտրել էր Արարիչը, որպեսզի նա մեղքերի մեջ սուզված մարդկանց հիշեցնի իսկական Աստծո մասին, լրացել էր 29 տարին, երբ նա եկավ Իսրայելի երկիր:

    2. Իսայի մեկնելուց հետո հեթանոսները իսրայելացիներին ստիպել էին ավելի ծանր տառապանքներ կրել, և մարդիկ խորին ունայնության ավար էին դարձել:

    3. Նրանցից շատերն արդեն սկսել էին լքել իրենց Աստծո և Մոսայի օրենքները, հուսալով մեղմացնել իրենց վայրենի նվաճողներին:

    4. Տեսնելով այս վիճակը, Իսան համոզում էր իր հայրենակիցներին չհուսահատվել, քանի որ մեղքերի քավության օրը մոտ էր, և դրա հիման վրա հաստատում էր իրենց հավատն իրենց հայրերի Աստծո հանդեպ:

    5. "Զավակներս, մի՛ հուսախաբվեք, - ասաց Երկնային Հայրը Իսայի շուրթերով, - քանզի Ես լսեցի ձեր ձայնը, և ողբը ձեր հասավ Իմ ականջներին":

    6. "Արցունք մի՛ թափեք այլևս, ով Իմ սիրելիներ, քանզի ձեր լացը շարժեց ձեր Հոր սիրտը, և Նա ներեց ձեզ, ինչպես ներել էր ձեր նախնիներին":

    7. "Մի լքեք ձեր ընտանիքները, անառակության մեջ սուզվելու համար մի զոհաբերեք ձեր զգացմունքների ազնվությունը և մի՛ երկրպագեք կուռքերին, որոնք ձեր թախանձանքներին խուլ են մնալու":

    8. "Լցրեք Իմ տաճարը ձեր հույսով և համբերությամբ և հետ մի կանգնեք ձեր հայրերի հավատից, քանզի միայն Ես եմ նրանց ցույց տվել ճանապարհը և պարգևել եմ բարերարություններով":

    9. "Դուք կբարձրացնեք ընկածներին, կկերակրեք սովածներին և կօգնեք հիվանդներին, որպեսզի կատարելապես մաքուր և արդար լինեք վերջին դատի օրը, որը Ես պատրաստում եմ ձեզ համար":

    10. Իսրայելցիները բազմաքանակ հոսում էին դեպի Իսայի խոսքերը և հարցնում էին նրան, որտե՞ղ նրանք պետք է երախտապերտ լինեն Երկնային Հորն այն դեպքում, երբ թշնամիներն ավերել են իրենց տաճարները և ոչնչացրել են սուրբ անոթները:

    11. Իսան պատասխանեց նրանց, որ Աստված նկատի չուներ մարդու ձեռքով կառուցված տաճարները, այլ նկատի ուներ սրտերը մարդկանց, որոնք էլ հենց Աստծո իսկական տաճարներն են:

    12. "Մտեք ձեր տաճարը, ձեր սիրտը, լուսավորեք այն բարի մտքերով, համբերությամբ և աներեր հույսով, որը դուք պետք է ունենաք ձեր Աստծո հանդեպ":

    13. "Եվ ձեր սուրբ անոթները՝ ձեր ձեռքերն ու աչքերն են; մտածեք և հաճո եղեք Աստծոն, քանզի բարիք գործելով ձեր մերձավորին, դուք կատարում եք մի արարողություն, որը զարդարում է տաճարը, կացարանը Նրա, ով ձեզ կյանք է տվել":

    14. "Աստված արարել է ձեզ Իր կերպ և նմանությամբ, անմեղներիդ, մաքուր հոգով, լցրել է բարիքով, նշանակել է ձեզ լինել ոչ թե չար մտադրությունների ծննդավայր, այլ սրբավայր սիրո և արդարության ":

    15. "Մի՛ պղծեք ուրեմն ձեր սիրտը, ասում եմ ես ձեզ, քանզի Հավերժական Էությունն է մշտապես բնակվում նրա մեջ":

    16. "Եթե դուք ցանկանում եք սիրով և բարեպաշտությամբ նշանագրված գործեր կատարել, արեք դրանք շռայլ սրտով, և թող ձեր ոչ մի գործողություն եկամտի կամ առևտրական հաշվարկի հույս անգամ չունենա իր մեջ":

    17. "Այդպիսի գործերը ձեզ չեն մոտեցնի փրկությանը, այլ կհասցնեն բարոյական անկման, որի դեպքում գողությունը, սուտն ու սպանությունը հերոսական գործեր են համարվում":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    X


    1. Սուրբ Իսան գնում էր քաղաքից քաղաք, Աստծո խոսքով ամրապնդելով Իսրայելցիների տղամարդկությունը, որ արդեն պատրաստ էին ընկնել հուսահատության բեռի տակ, և հազարավոր մարդիկ հետևեցին նրան, որպեսզի լսեն նրա քարոզները:

    2. Բայց քաղաքագլուխները վախենում էին նրանից և հայտարարեցին Երուսաղեմում ապրող գլխավոր կառավարչին, որ երկիր է եկել մեկը, Իսա անունով, որն իր ճառերով հրահրում է ժողովրդին իրենց իշխանության դեմ, իսկ ամբոխը եռանդագին լսում է նրան և արհամարհում է հասարակական աշխատանքները, ավելացնելով, որ շուտով նա կազատի իրենց ինքնակոչ տիրակալներից:

    3. Այդ ժամանակ Պյուղատոսը, Երուսաղեմի կառավարիչը, հրամայեց բռնել քարոզիչ Իսային, բերել նրանք քաղաք և տալ դատավորների ձեռքը, չհարուցելով սակայն ժողովրդի դժգոհությունը: Պյուղատոսը կարգադրեց հոգևորականներին ու դպիրներին, հրեաների մեծերին, դատել նրան տաճարում:

    4. Մինչ այդ Իսան, շարունակելով քարոզել, հասավ Երուսաղեմ; իմանալով նրա գալստյան մասին, բոլոր բնակիչները, որ լսել էին նրա փառքի մասին, դուրս եկան նրան ընդառաջ:

    5. Նրանք հարգանքով ողջունեցին նրան, բացեցին նրա առջև իրենց տաճարի դռները, որպեսզի լսեն նրա շուրթերից այն, ինչ նա ասել էր Իսրայելի ուրիշ քաղաքներում:

    6. Եվ Իսան ասաց նրանց. "Մարդկային ցեղը վախճանվում է հավատի պակասից, քանզի խավարն ու մրրիկը մոլորության մեջ գցեցին մարդկանց նախիրը, և նրանք կորցրեցին իրենց հովիվներին":

    7. "Բայց հողմերն անվերջ չեն լինում, և խավարն էլ ոչ հավերժ է ծածկում լույսը; շուտով երկինքը կպարզվի, երկնքի լույսը կսփռվի ամբողջ աշխարհով, և նախիրը, խառնաշփոթի մեջ գցված, կհավաքվի իր հովվի շուրջ":

    8. "Մի ջանացեք ուղիղ ճանապարհներ փնտրել խավարի մեջ մի որևէ փոս ընկնելու ահը սրտներումդ, այլ հավաքեք ձեր վերջին ուժերը, օգնեք մեկմեկու, ձեր ամբողջ ապավենը դրեք Աստծո վրա և սպասեք լույսի առկայծման առաջին հայտնությանը":

    9. "Հարևանին օգնողն ամրապնդում է ինքն իրեն, և իր տունը պաշտպանողը պաշտպանում է իր երկիրն ու իր ժողովրդին":

    10. "Վստահ եղեք, որ մոտ է օրը, երբ դուք կազատագրվեք մթից; հավաքվեք դարձեք մեկ ընտանիք, և ձեր թշնամին կդողա վախից, քանզի նա չգիտի, որ գոյություն ունի Մեծ Աստծո ողորմածությունը":

    11. Հոգևորականներն ու մեծերը, լսելով նրան, զարմանքով լի նրա խոսքերի վերաբերյալ, հարցրեցին նրան. ճշմարի՞տ է արդյոք, որ նա փորձել է ժողովրդին հանել երկրի իշխանություններին դեմ, ինչպես տեղեկացրել էին իշխանությունները Պյուղատոսին:

    12. "Կարելի՞ է արդյոք ապստամբել մոլորված մարդկանց դեմ, ում առջև խավարը ծածկել է նրանց ուղին և դարպասները, - պատասխանեց Իսան: - Ես միայն ասացի դժբախտներին, ինչպես այդ անում եմ այստեղ տաճարում, որպեսզի նրանք չշարունակեն շարժվել մռայլ ճանապարհներով, քանզի նրանց ոտքերի տակ անդունդ է բացվել":

    13. "Երկրային իշխանությունն անցողիկ է և ենթակա բազում փոփոխությունների: Չկա ոչ մի օգուտ նրա դեմ զայրանալուց, քանզի մի իշխանությունը միշտ փոխարինում է մյուսին; այդպես կշարունակվի մինչև մարդկության կյանքի վերջը":

    14. "Մի՞թե դուք չեք տեսնում, որ հզորներն ու հարուստները խռովության ոգի են սերմանում Երկնքի հավերժական իշխանության դեմ":

    15. Այդ ժամանակ մեծերը հարցրեցին. "Ո՞վ ես դու և ո՞ր երկրից ես եկել մեզ մոտ: Առաջներում մենք չենք լսել քո մասին և նույնիսկ անունդ չգիտեինք":

    16. "Ես Իսրայելցի եմ, - պատասխանեց Իսան, - և իմ ծննդյան օրը ես տեսել եմ Երուսաղեմի պատերը և լսել եմ ստրկության մատնված իմ եղբայրների հեկեկանքն ու հեթանոսներին տրվող իմ քույրերի ողբը":

    17. "Եվ իմ հոգին տրտմել է ցավով, երբ ես տեսել եմ, որ իմ եղբայրները մոռացել են ճշմարիտ Աստծոն; երեխա հասակից ես լքել եմ հայրական տունս, որպեսզի ապրեմ այլ ազգերի մոտ":

    18. "Բայց լսելով, որ իմ եղբայրներն ընկել են առավել մեծ տառապանքների գիրկը, ես վերադարձա իմ ծնողների երկիրը, որպեսզի նորից իմ եղբայրներին կոչեմ իրենց նախնիների հավատին, որը մեզ համբերություն է քարոզում երկրի վրա, և դրանով ստիպել հասնել երկնքում լիակատար և բարձրագույն երանության":

    19. Եվ իմաստունները նրան ևս մեկ հարց տվեցին. "Պնդում են, որ դու հերքում ես Մոսայի օրենքները և սովորեցնում ես արհամարհել Աստծո տաճա՞րը":

    20. Եվ Իսան պատասխանեց. "Չեն ոչնչացնում այն, ինչ տրված է մեր Երկնային Աստծոց և արդեն ոչնչացվել է մեղավորների կողմից; բայց ես խորհուրդ եմ տվել մաքրվել սրտով ամենայն ապականությունից, քանզի մարդու սիրտն է Աստծո իսկական տաճարը":

    21. "Իսկ Մոսայի օրենքները ես փորձել եմ վերականգնել մարդկանց սրտերում: Եվ ես ասում եմ ձեզ, որ դուք չեք հասկանում նրանց իսկական իմաստը, քանզի ոչ թե վրիժառության, այլ ներման են նրանք սովորեցնում, սակայն այդ օրենքների իմաստն այլասերված է":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    XI


    1. Լսելով Իսային, հոգևորականներն ու իմաստուն մեծերը որոշում ընդունեցին իրենց մեջ չդատել նրան, քանզի նա ոչ մեկի նկատմամբ չարիք չէր գործել, և, գալով Պյուղատոսի մոտ, ում Ռոմուլուսի երկրի հեթանոս արքան կարգել էր Երուսաղեմին կառավարիչ, ասացին նրան այսպես.

    2. "Մենք տեսել ենք այն մարդուն, ում դու մեղադրում ես մեր ժողովրդին վրդովելու գործում, մենք լսել ենք նրա քարոզները և գիտենք, որ նա՝ մեր հայրենակիցն է":

    3. "Քաղաքների ղեկավարները դիմել են քեզ կեղծ զեկույցներով, քանզի դա՝ արդար մարդ է, նա ժողովրդին Աստծո խոսքն է սովորեցնում: Հարցաքննելով, մենք ազատ արձակեցինք նրան, որ գնա խաղաղությամբ":

    4. Կառավարիչը սաստիկ զայրացավ և ուղարկեց իր զգեստափոխված ծառաներին, որ հետևեն Իսայի բոլոր գործողություններին և զեկուցեն ղեկավարությանը նրա ամենափոքր խոսքերի մասին անգամ, որոնցով նա դիմում է ժողովրդին:

    5. Սակայն սուրբ Իսան շարունակում էր այցելել հարևան քաղաքները և քարոզել Աստծո ճշմարիտ ուղիները, արթնացնելով հրեաների մեջ համբերություն և մոտակա ազատություն խոստանալով նրանց:

    6. Եվ այդ ամբողջ ժամանակ շատ մարդիկ սկսեցին հետևել նրան; ամեն տեղ, ուր էլ նա գնար, շատերն անդադրում հետևում էին նրան և տնային սպասավորների պես ծառայում էին նրան:

    7. Իսկ Իսան ասում էր. "Մի հավատացեք մարդու ձեռքով կատարված հրաշքներին, քանզի միայն բնության Տիրակալը կարող է գերմարդկային գործեր կատարել, իսկ մարդն անկարող է ծառսել քամիների կատաղությունը և անձրևներ բերել":

    8. "Բայց կա հրաշք, որը մարդուն էլ հնարավոր է կատարել. այդ երբ նա, լիքն իսկական հավատով, համարձակվում է արմատախիլ անել իր հոգուց բոլոր վատ մտադրությունները և իր նպատակին հասնելու համար այլևս անօրինականության ուղիներով չի քայլում":

    9. "Բոլոր գործերը, որ կատարվում են առանց Աստծո, կոպիտ մոլորություններ են միայն, գայթակղություններ և հմայություններ, և ցույց են տալիս միայն, թե այդ բանն արարողի հոգին որքանով է լի անամոթությամբ, ստով և արատներով":

    10. "Մի հավատացեք գուշակողներին. միայն Աստված գիտե ապագան: Ով հույսը դնում է բախտագուշակների վրա, նա անարգում է իր սրտի տաճարը և ապացուցում է իր անվստահությունն իր Արարչի հանդեպ":

    11. Հմայողների հանդեպ հավատը և նրանց գուշակությունները քայքայում են մարդու բնական մաքրությունն ու մանկական անարատությունը; սանդարամետի ուժը համակում է նրան և, հրահրելով նրան կատարել ամեն տեսակի ոճրագործություններ, ստիպում է երկրպագել կուռքերին":

    12. "Բայց մեր Տեր Աստված, որ Իրեն հավասարը չունի, միակն է, ամենակարող, ամենագետ և ամենակալ, տիրապետում է ամբողջ իմաստությանն ու ամբողջ լուսավորությանը":

    13. "Նրան էլ հենց դուք պետք է դիմեք, որպեսզի ստանաք սփոփանք դառնություններում, օգնություն գործերում, ապաքինում հիվանդություններում: Ով ունի հույս, Նրանից մերժում չի ստանա":

    14. "Բնության գաղտնիքը՝ Աստծո ձեռքերում է, այնպես ինչպես աշխարհը նախքան իր երևան գալը գոյություն ուներ Աստծո Մտքի խորքերում; այն մարմնավոր և տեսանելի դարձավ Ամենաբարձրյալի կամոք":

    15. "Երբ դուք ցանկանաք դիմել Նրան, նորից երեխա կդառնաք, քանզի դուք չգիտեք ոչ անցյալը, ոչ ներկան, ոչ ապագան, իսկ Աստված՝ Տերն է ժամանակի":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    XII


    1. "Բարեպաշտ մարդ, - ասացին նրան Երուսաղեմի կառավարչի ծպտված ծառաները, - սովորեցրու մեզ. պե՞տք է արդյոք մենք կատարենք կեսարի կամքը, թե՞ սպասենք մոտալուտ ազատագրման":

    2. Եվ Իսան, գուշակելով, որ դրանք ծպտված ծառաներն են, ուղարկված իրեն թաքուն ականջ դնելու, ասաց նրանց. "Ես ձեզ չեմ ասել, որ դուք կազատագրվեք կեսարից; մեղքի մեջ ծանրաբեռնված հոգին կազատվի մեղքից":

    3. "Չկա ընտանիք առանց ղեկավարի, ժողովրդի մեջ կարգուկանոն չի լինի առանց կեսարի, ում պետք է կուրորեն հպատակվել, քանզի միայն նա է պատասխան տալու իր գործողությունների համար Բարձրագույն ատյանի առջև":

    4. "Ունի՞ արդյոք կեսարն աստվածային իրավունք, - նաև հարցրեցին նրան լրտեսները, - և լավագու՞յնն է արդյոք նա մահկանացուների միջև":

    5. "Չկան լավագույններ մարդկանց միջև, բայց կան հիվանդներ, ում մասին պետք է հոգ տանեն իշխանությամբ օժտված ընտրյալները, օգտագործելով միջոցները, որոնք իրենց է տվել իրենց երկնային Հոր սուրբ օրենքը":

    6. "Ողորմածություն և արդարություն՝ սրանք են կեսարին շնորհված Բարձրագույն ունակությունները; նրա անունը փառաբանված կլինի, եթե նա ցուցաբերի դրանք այստեղ":

    7. "Բայց ով վարվում է այլ կերպ, ով անցնում է իր ենթակաների վրա դրված իշխանության սահմանները, նա վտանգի է ենթարկում իր կյանքը, անարգում է Մեծ Դատավորին, վնաս է հասցնում իր արժանապատվությանը մարդկանց կարծիքների մեջ":

    8. Միևնույն ժամանակ մի ծեր կին մոտեցավ ամբոխին, որպեսզի ավելի լավ լսի Իսային, բայց ծպտված մարդկանցից մեկը նրան մի կողմ քշեց, տեղավորվելով նրա առջև:

    9. Այդ ժամանակ Իսան ասաց. "Վատ է, երբ որդին մի կողմ է հրում իր մորը, որպեսզի առաջին տեղը գրավի, որը պատկանում է կնոջը: Ով չի մեծարում իր մորը՝ Աստծոց հետո ամենասուրբ արարածին, նա արժանի չէ որդի կոչվելու":

    10. "Լսեք ուրեմն, թե ինչ եմ ես ցանկանում ձեզ ասել. հարգեք կնոջը, տիեզերքի մորը; նրա մեջ է գտնվում Աստվածային արարման ամբողջ ճշմարտությունը":

    11. "Կինը՝ հիմնասյունն է ամբողջ բարու և գեղեցիկի, նա՝ աղբյուրն է կյանքի և մահվան: Նրանից է կախված ամբողջ մարդկության գոյությունը, քանզի նա՝ բարոյական և բնական հենարանն է մարդու գործերում":

    12. "Նա ծնում է ձեզ տանջանքների մեջ, իր ճակատի քրտինքի մեջ; նա հետևում է ձեր աճին, և մինչև մահ դուք նրան ուժեղագույն հոգնածություն եք պատճառում: Երկրպագեք նրան, պաշտեք նրան, քանզի նա՝ ձեր միակ ընկերն ու հենարանն է երկրի վրա":

    13. "Մեծարեք նրան, պաշտպանեք նրան; վարվելով այդպես, դուք ձեռք կբերեք նրա սերը և նրա սիրտը և հաճո կլինեք Աստծուն: Ահա թե ինչպես ձեր շատ մեղքերը կներվեն ձեզ":

    14. "Սիրեք նաև ձեր կանանց և հարգեք նրանց, քանզի նրանք վաղը մայրեր են դառնալու, իսկ ավելի ուշ՝ նախամայրեր ամբողջ ցեղի":

    15. "Հպատակվեք կնոջը; նրա սերը վսեմացնում է մարդուն, փափկեցնում է նրա չարացած սիրտը, սանձահարում է գազանին և նրան գառ է դարձնում":

    16. "Կինն ու մայրը՝ անգնահատելի գանձեր են, որոնք ձեզ տվել է Աստված; Նրանք տիեզերքի լավագույն զարդերն են, և նրանցից է ծնվում ամենն, ինչ բնակեցնում է աշխարհը":

    17. Ինչպես ժամանակին Ուժերի Աստված անջատեց լույսը մթից և ցամաքը ջրերից, այնպես էլ կինը տիրապետում է աստվածային շնորհին՝ մարդու բարի մտադրություններն անջատել չար մտքերից":

    18. "Ահա թե ինչու ես ասում եմ ձեզ, որ Աստծոց հետո ձեր լավագույն մտքերը պետք է կանանց պատկանեն; կինը ձեզ համար՝ աստվածային տաճար է, որտեղ դուք հեշտությամբ լիակատար երանություն կստանաք":

    19. "Սնուցեք այդ տաճարում ձեր բարոյական ուժերը; այնտեղ դուք կմոռանաք ձեր տխրությունն ու անհաջողությունները, կվերադարձնեք ձեր կորցրած ուժերը, մերձավորին օգնելու համար ձեզ այնքան անհրաժեշտ":

    20. "Մի նվաստացրեք նրան; դրանով դուք միայն ինքներդ ձեզ կնվաստացնեք և կկորցնեք այն զգացմունքը սիրո, առանց որի ոչինչ այստեղ, երկրի վրա գոյություն չունի":

    21. "Հովանավոր եղեք ձեր կնոջը, և նա կպաշտպանի ձեզ և ձեր ամբողջ ընտանիքը; ամենն, ինչ դուք անեք ձեր մոր, կնոջ, այրու կամ ողբացող մեկ այլ կնոջ համար, կանեք Աստծո համար":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,575
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    XIII


    1. Այդ կերպ սուրբ Իսան սովորեցնում էր Իսրայելի ժողովրդին երեք տարվա ընթացքում՝ ամեն բնակավայրում, ճանապարհների վրա և հարթավայրերում, և ամեն նրա գուշակություն իրականանում էր:

    2. Այդ ամբողջ ժամանակ կառավարիչ Պյուղատոսի զգեստափոխված ծառաներն անընդմեջ հետևում էին նրան, սակայն չգտան հաստատումը նրա, ինչ երբևիցէ քաղաքների կառավարիչներն իրենց մատնություններում հավաքել էին Իսայի մասին:

    3. Բայց կառավարիչ Պյուղատոսը, վախենալով ժողովրդի չափազանց մեծ նվիրվածությունից սուրբ Իսայի հանդեպ, - որը, եթե հավատանք նրա հակառակորդներին, ցանկանում էր բարձրացնել ժողովրդին և հարկադրել իրեն հռչակել արքա, - իր լրտեսներից մեկին կարգադրեց մեղադրել նրան:

    4. Այդ ժամանակ զինվորներին հրամայեցին կալանավորել նրան և բանտարկել ստորգետնյա զնդանում, որտեղ նրան տարբեր տանջանքների ենթարկեցին այն նպատակով, որպեսզի ստիպեն նրան մեղավոր ճանաչել իրեն մի որևէ բանում, ինչի համար կարելի կլիներ նրան մահապատժի ենթարկել:

    5. Սուրբը, որը մտածում էր միայն իր եղբայրների լիակատար երանության մասին, հանուն իր հոր տանում էր բոլոր տառապանքները:

    6. Պյուղատոսի ծառաները շարունակում էին տանջել նրան և հասցրեցին ծայրահեղ ուշագնացության վիճակի, բայց Աստված նրա հետ էր, և թույլ չտվեց, որպեսզի նա մահանա:

    7. Լսելով տանջանքների ու տառապանքների մասին, որոնք տարել էր իրենց սուրբը, գլխավոր հոգևորականներն ու իմաստուն մեծերը եկան կառավարչի մոտ խնդրելու ազատել Իսային, մոտեցող մեծ տոնակատարության կապակցությամբ:

    8. Բայց կառավարիչը կտրականորեն հրաժարվեց: Այդ ժամանակ նրանք խնդրեցին նրան կարգադրել Իսային կանգնել ավագագույնների դատի առջև, որպեսզի նրան դատապարտեն կամ արդարացնեն տոնակատարությունից առաջ: Դրա հետ Պյուղատոսը համաձայնվեց:

    9. Հաջորդ օրը նա կարգադրեց հրավիրել գլխավոր զորապետներին, հոգևորականներին, իմաստուն մեծերին և օրենսդիրներին, որպեսզի հրամայի նրանց դատել Իսային:

    10. Զնդանից բերեցին սրբին, հրամայեցին նստել կառավարչի առջև երկու ավազակների միջև, որոնց նույնպես, ինչպես նրան, դատում էին միևնույն ժամանակ, որպեսզի ցույց տան ամբոխին, որ միայն նրան չեն դատապարտելու:

    11. Դիմելով Իսային, Պյուղատոսն ասաց. "Ո՜վ մարդ: Ճշմարի՞տ է արդյոք, որ դու բարձրացնում էիր բնակիչներին իշխանությունների դեմ, որպեսզի դու ինքդ Իսրայելի արքա դառնաս":

    12. "Սեփական կամքով արքա չեն դառնում, - պատասխանեց Իսան, - և քեզ խաբել են, պնդելով, որ ես ընդվզում եմ ժողովրդին: Ես միշտ խոսել եմ միայն երկնային Արքայի մասին, և ժողովրդին սովորեցրել եմ հպատակվել Նրա՛ն":

    13. "Քանզի Իսրայելի որդիները կորցրել են իրենց սկզբնական մաքրությունը և, եթե նրանք չհուսան իրենց իսկական Աստծո վրա, ուրեմն կզոհաբերվեն, և տաճարը նրանց ավերակ կդառնա":

    14. "Ժամանակավոր իշխանությունը երկրում կարգուկանոն է պահպանում; և ես սովորեցրել եմ նրանց այդ չմոռանալ; ես ասել եմ նրանց. ապրեք ձեր դիրքի և ձեր ճակատագրի համեմատ, որպեսզի չխախտեք հասարակական կարգերը, - և ես նաև համոզել եմ նրանց հիշել, որ իրենց սրտում և մտքում է անկարգությունը թագավորում":

    15. "Երկնային Արքան նմանապես պատժել և ոչնչացրել է նրանց ազգային արքաներին; սակայն, ասում էի ես նրանց, եթե դուք անտրտունջ հնազանդվեք ձեր ճակատագրին, շնորհիվ դրա ձեզ համար կնշանակվի Երկնային արքայություն":

    16. Այդ ժամանակ ներս կանչեցին վկաներին; նրանցից մեկն ասաց այսպես. "Դու ասում էիր ժողովրդին, որ ժամանակավոր իշխանությունը ոչինչ չի նշանակում այն արքայի առջև, որը շուտով կազատի Իսրայելցիներին հեթանոսական լծից":

    17. "Օրհնյալ եղիր, - ասաց Իսան, - քանզի ճշմարտությունն ասացիր. երկնային Արքան ավելի մեծ և հզոր է երկրային օրենքից, և Նրա արքայությունը գերազանցում է երկրի բոլոր արքայություններին":

    18. "Եվ հեռու չէ ժամանակը, երբ Աստծո կամքով Իսրայելի ժողովուրդը կմաքրվի իր մեղքերից, քանզի ասված է, որ կգա նախակարապետը հայտարարելու ժողովրդի ազատագրման մասին և միացնելու նրան մեկ ընտանիքի մեջ":

    19. Եվ կառավարիչը, դիմելով դատավորներին ասաց. "Լսեցի՞ք: Իսրայելցի Իսան ընդունում է իր մեղքը, որի մեջ իրեն մեղադրում են: Դատեք նրան ուրեմն ձեր օրենքներով և հայտարարեք նրա մահապատիժը":

    20. "Մենք չենք կարող նրան մեղադրել, - պատասխանեցին հոգևորականներն ու ավագները, - դու ինքդ հենց նոր լսեցիր, որ նա նկատի ուներ երկնային Արքային և ժողովրդին չէր քարոզում ոչինչ, ինչն օրենքի հանդեպ անհնազանդություն է նշանակում":

    21. Կառավարիչը կանչեց այն վկային, որն իր տեր Պյուղատոսի հրահրումով մատնեց Իսային: Այդ մարդը եկավ և դիմեց Իսային. "Նկատի չունեի՞ր դու արդյոք Իսրայելի արքային, երբ ասում էիր, որ երկնքում Թագավորողն ուղարկել է քեզ նախապատրաստելու իր ժողովրդին":

    22. Եվ Իսան, օրհնելով նրան, ասաց նրան. "Քո մեղքը կներվի, քանզի դու քեզանից չէ, որ խոսում ես": Հետո, դիմելով կառավարչին, ասաց. "Ինչու՞ ես նսեմացնում քո արժանապատվությունն ու սովորեցնում ենթականերիդ ստի, քանզի առանց դրա էլ դու հնարավորություն ունես մեղադրել անմեղին":

    23. Այդ խոսքերից հետո կառավարիչը սարսափելի կատաղեց և արտահայտվեց կողմ Իսային մահվան դատապարտելու համար և կողմ՝ երկու ավազակներին անմեղ հայտարարելու համար:

    24. Դատավորները, խորհրդակցելով, ասացին Պյուղատոսին. "Մենք մեր վրա չենք վերցնի մեծ մեղքը՝ դատապարտել անմեղին և արդարացնել ավազակներին, սրանք գործեր են, որոնք դեմ են մեր օրենքին":

    25. "Դու արա այնպես, ինչպես հարմար ես գտնում": Ասելով այսպես, հոգևորականներն ու իմաստուն մեծերը դուրս եկան և լվացին իրենց ձեռքերը սուրբ անոթի մեջ, ասելով. "Մենք մեղավոր չենք անմեղի մահվան մեջ":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նոր ավետարան
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Կրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.05.2016, 14:24
  2. Պարականոն Ավետարան Հուդայի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 06.09.2014, 09:33
  3. Պարականոն Ավետարաններ
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Կրոն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.08.2014, 01:06
  4. Պարականոն Ավետարան Թովմասի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 24.02.2014, 21:34
  5. Արձակ. Ավետարան ըստ Աբրահամի
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.01.2009, 04:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •